Մասնավոր հատվածում զբաղվածների թիվն 9 ամսում ավելացել է 40 հազարով  

Armenpress 15:32, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականի 9 ամսվա արդյունքներով մասնավոր հատվածում զբաղվածների թիվն ավելացել է 40 հազարով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«9 ամսվա արդյունքներով մասնավոր հատվածում զբաղվածությունը, ըստ պաշտոնական թվերի, ունի 40 հազարով աճ: Դրանցից 5 300-ը վերաբերում են մշակող արդյունաբերությանը, 12 400-ը՝ մեծածախ և մանրածախ առևտրին, 4 300 աշխատատեղ ավելացել է կացության և հանրային սննդի ոլորտում»,-ասաց Խաչատրյանը:

 2 300 աշխատատեղ է ավելացել նաև կապի և տեղեկատվության ոլորտում, 2 100 աշխատատեղ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և 2 700-ը՝ այլ ծառայություններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am