ՉԺՀ-ն 200 մլրդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի առեւտրական գործարքի շրջանակում. South China Morning Post

Armenpress 15:19, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առեւտրական գործարքի առաջին փուլը, որը Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ Վաշինգտոնում ստորագրվելու Է այս շաբաթ, կետ Է պարունակում երկու տարվա ընթացքում չորս ճյուղերի 200 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքներ գնելու Պեկինի պարտավորությունների վերաբերյալ: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել Է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով մի քանի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, փաստաթղթում խոսվում Է 75 մլրդ դոլարի գումարի արդյունաբերական ապրանքների գնման մասին: Նաեւ չինական կողմը պետք Է ձեռք բերի 50 մլրդ դոլարի Էներգակիրներ, 40 մլրդ դոլար ծախսի օվկիանոսի այն կողմից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա եւ 35-40 մլրդ դոլար՝ ծառայություների սեկտորի վրա: Գործարքի ստորագրումն սպասվում Է հունվարի 15-ին Սպիտակ տան Արեւելյան դահլիճում՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի մասնակցությամբ՝ շուրջ 200 հյուրերի ներկայությամբ:

Վաշինգտոնը եւ Պեկինը առեւտրական գործարքի առաջին փուլը համաձայնեցրել են 2019 թվականի դեկտեմբերի 13-ին: Այն թույլ կտա նվազեցնել չինական արտադրանքի ամերիկյան մաքսատուրքերը եւ կրճատել ԱՄՆ-ի դեֆիցիտը ՉԺՀ-ի հետ առեւտրում: Գործարքի նախաշեմին ամերիկյան կողմը հունվարի 13-ին հայտարարել Է արժութային մանիպուլյատորների ցուցակից Չինաստանը բացառելու որոշման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am