Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին. Լավրով

Armenpress 13:29, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան պատրաստ Է աջակցություն ցուցաբերել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ երկխոսության սկսվելուն, եթե կողմերը դրանում շահագրգռված լինեն: Հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ ենք անում հանդես բերել զսպվածություն եւ բոլոր խնդիրները լուծել երկխոսության միջոցով,- ասել Է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:- Շատերը փորձեցին եւ շարունակում են փորձել աջակցություն ցույց տալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ շփումներ սկսելուն՝ լարվածության նվազման համար»: «(Մենք) ինքներս պատրաստ ենք օգնել, եթե կողմերը դրա նկատմամբ իրական հետաքրքրություն հանդես բերեն»,- ընդգծել Է նա:

Ըստ որում Լավրովը նշել Է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին, բացի դրանից, Մոսկվան դեմ Է Պարսից ծոցի շրջանում Էսկալացիային, որ կողմից Էլ որ դա ծագի: Լավրովը Սոլեյմանիի սպանությունը որակել Է որպես մի գործողություն, որը դուրս Է բոլոր իրավական եւ մարդկային շրջանակներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am