Թեհրանի մերձակայքում ավիաաղետի հետաքննության համար կստեղծվի հատուկ կառույց. Ռոհանի

Armenpress 12:15, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները դատական մարմինների համակարգում հատուկ կառույց կստեղծեն Թեհրանի մերձակայքում Ուկրաինայի հանրանավի կործանման պատճառների ու հանգամանքների հետաքննության համար: Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինական հանրանավի կործանման հանգամանքների մասին գործը հետաքննելու համար երկրի դատական իշխանությունները պետք Է ստեղծեն առանձին դատական կառույց, որը կգլխավորի պրոֆեսիոնալ դատավորը»,-Իրանի նախագահի խոսքը մեջբերել Է Press TV հեռուստաալիքը:

Ռոհանին ուկրաինական ինքնաթիռի կործանումը համարել Է «աններելի սխալ»: Իրանի նախագահը դրա հետ մեկտեղ կարծիք Է հայտնել, որ «այդ աղետի համար պատասխանատվություն պետք Է կրի ոչ միայն այն մարդը, որը սեղմել Է կոճակը»: Նա նաեւ հավաստիացրել Է, որ «ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները հրապարակվելու են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am