Պակիստանում 40-ից ավելի մարդ Է զոհվել տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետեւանքով

Armenpress 11:22, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 41 մարդ Է զոհվել Պակիստանի մի շարք նահանգներում եւ Քաշմիրի՝ նրա հսկողության տակ գտնվող մասում տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց: Ավելի վաղ հաղորդվել Էր 14 զոհվածի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում 22 մարդ Է զոհվել Բելուջստանի նահանգում, երեքը՝ Փենջաբում ու եւս մեկ մարդ՝ Սինդում: Նաեւ նշվում Է, որ 15 մարդ ձյան տեղումների ու հորդառատ անձրեւների զոհ Է դարձել Ազադ Քաշմիրի («Ազատ Քաշմիր») տարածաշրջանում, տարածք, որը վերահսկում Է Պակիստանը: Նշվում Է, որ Բելուջստանի նահանգի յոթ շրջանում, որոնք խիստ տուժել են ձնատեղումից ու անձրեւներից, հայտարարված Է արտակարգ դրություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am