Բանակում զոհերի մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը հիմնված է ՊՆ պաշտոնական վիճակագրության վրա

Armenpress 20:01, 11 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակում զոհերի պատմական մինիմումի արձանագրման մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը հիմնվել է Պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտոնական վիճակագրության վրա: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան «Արմենպրես»-ի խնդրանքի` մեկնաբանել Փաստերի ստուգման հարթակի հրապարակումը, ըստ որի` «2019թ. բանակում զոհերի պատմական մինիմում չի արձանագրվել»: 

«Վարչապետի հայտարարության համար հիմք են հանդիսացել Պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտոնական վիճակագրական տվյալները։ Խնդրում ենք չհիմնվել տարաբնույթ և ոչ պաշտոնական աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության վրա»,-նշեցին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշենք, որ Փաստերի ստուգման հարթակի հրապարակումը հիմնված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի ոչ պաշտոնական տվյալների վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am