1000х90.jpg (78 KB)

Ցուկերբերգը պատմել Է, թե ինչ Է ակնկալում առաջիկա տասնամյակից

Armenpress 16:14, 10 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը առաջիկա տասնամյակի կանխատեսում Է կատարել: «Ես որոշել եմ մտածել այն մասին, թե ինչպես կփոխվեն աշխարհն ու իմ կյանքը մինչեւ 2030 թվականը, եւ կենտրոնանալ դրանց վրա»,- գրել Է նա սոցցանցի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուկերբերգը կարծում Է, որ տասնամյակի հիմնական հարցերից մեկը կդառնա սերնդափոփությունը: «2030 թականին հուսով եմ, որ միլենիալները ղեկավար պաշտոններ կզբաղեցնեն մեծ թվով հիմնարկություններում»,- գրել Է Ցուկերբերգը: Նա հավելել Է, որ Chan Zuckerberg Initiative կազմակերպությունը հաջորդ տասնամյակի ընթացքում կկենտրոնանա երիտասարդ ձեռնարկատերերի, գիտնականների եւ առաջնորդների վրա:

Նաեւ, Facebook-ի ղեկավարի կարծիքով՝ առաջիկա 10 տարում կստեղծվի նոր մասնավոր սոցհարթակ: Բացի այդ, Ցուկերբերգը ենթադրում Է, որ առաջիկա տասնամյակում կհայտնվեն նոր տեխնոլոգիական հարթակ՝ սմարթֆոն ընդլայնված հնարավորություններով լրացված իրականության սարքավորանքի հաշվին, խոշոր թվային հանրակցությունների կառավարման նոր ձեւեր, ինչպես նաեւ փոքր գործարարությունը կստանա խոշոր ընկերությունների հնարավորությունները, մասնավորապես, զանազան տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am