Երևանից Ղրիմ չվերթների բացման մասին լուրերը կեղծ են

Armenpress 13:20, 10 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական մամուլում տարածվող տեղեկությունները, թե 2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ են սկսվելու Հայաստանի և Ղրիմի միջև, չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տեղեկատվության ստուգման կենտրոնից: 

Տեղեկության համաձայն՝ ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է նախատեսում իրականացնել դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։ 

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, որևէ հայտ չի ներկայացվել։ Հետևաբար ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է։ 

2019 թվականի դեկտեմբերին ևս մամուլում տարածվել էր այս տեղեկությունը, որը նույնպես հերքվել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի կողմից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am