Արցախում ոստիկանը գտել և վերադարձրել է ժամկետային զինծառայողի կորցրած դրամապանակը

Armenpress 15:24, 9 Հունվար, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնական օրերին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի պարեկապահակետային գումարտակի ծառայող, ոստիկանության ենթասպա Վահան Խաչատրյանը ծառայության ընթացքում դրամապանակ էր գտել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ոստիկանությունից: 

«Ոստիկանության կողմից իրականացված ճշտումների արդյունքում պարզվել է, որ դրամապանակի տերը պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ, Ազատ Հովհաննիսյանն է, ում Վահան Խաչատրյանն այսօր վերադարձրեց դրամապանակը:

ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի կողմից ոստիկանության ենթասպա Վահան Խաչատրյանն արժանացել է գովասանքի և շնորհակալական խոսքերի»,- ասված է արցախի Հանրապետության ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am