Twitter-ը կթեստավորի թվիթների պատասխանների սահմանափակման գործառույթը

Armenpress 15:24, 9 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter Inc. միկրոբլոգների ծառայությունն ընթացիկ տարվա սկզբին կթեստավորի նոր գործառույթներ, որոնք օգտատերերին թույլ կտան վերահսկել, թե ովքեր են պատասխանում իրենց թվիթներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

«Մենք ցանկանում ենք օգնել մարդկանց` իրենց անվտանգ զգալու Twitter-ում զրույցի մասնակցելիս՝ նրանց ավելի շատ հսկողություն տրամադրելով այն խոսակցությունների նկատմամբ, որոնք նրանք սկսում են: 2020 թվականի սկզբին մենք զանազան տարբերակներով փորձարկելու ենք, թե ովքեր կարող են պատասխանել թվիթներին»,-ասվում Է ընկերության Twitter-ում:

Նոյեմբերին Twitter-ը հայտարարել Էր, որ անվտանգության եւ հաղորդակցվելու հարմարավետության նպատակով օգտատերերին թույլ կտա թաքցնել իրենց հրապարակումների պատասխանները: Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնվել Է 2006 թվականին:

Ընկերության հիմնական պրոդուկտը սոցիալական ցանցն Է՝ կարճ հաղորդագրություններ փոխանակելու համար: Կենտրոնակայանը գտնվում Է Կալիֆոռնիայի նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am