2010-07-29
Եվրոպայի Էկոնոմիկայի նկատմամբ վստահությունն աճել Է մինչեւ ռեկորդային բարձր մակարդակ
ԲՐՅՈՒՍԵԼ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական վստահության եվրոպական ինդեքսը, որը միագումարում Է Եվրամիության սպառողների եւ ձեռնարկիչների տնտեսական սպասումները, բարձրացել Է վերջին 27 ամսում մինչեւ ռեկորդային բարձր մակարդարկ: Այդ մասին վկայում են այն հաշվետվության տվյալները, որն այսօր տարածել Է Եվրահանձնաժողովը:
Նյութը դիտվել է 107 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-09-09 Գերմանիայում ինֆլյացիայի աճ Է արձանագրվել
ԲԵՌԼԻՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում սպառողական գները, որոնք հաշվարկվել են ըստ Եվրամիության չափորոշիչների, 2010 թվականի օգոստոսին անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել են 1 տոկոսով, ինչը գերազանցել Է տնտեսագետների կանխատեսումները: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն Է տարածել ԳՖՀ-ի համերկրային վիճակագրական վարչությունը: Հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0,1 տոկոսով: Փորձագետները կանխատեսում Էին, որ օգոստոսին Գերմանիայում գնաճը տարեկան հաշվարկով կկազմի 0,9 տոկոս, իսկ նախորդ ամսվա համեմատ գների բարձրացում չԷին սպասում: Հուլիսին տարեկան գնաճը կազմում Էր 1,2 տոկոս:
2010-09-09 ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային փոխնախագահը Արմավիրում ծանոթացել են ՀԲ ծրագրերի ընթացքին
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լը Ուերուի հետ ծանոթանալու Համաշխարհային բանկի վարկային միջոցներով Հայաստանում իրականացված ծրագրերի ընթացքին: Արմավիրի մարզում են եղել նաեւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
2010-09-09 Ըստ մրցունակության համաշխարհային զեկույցի` Հայաստանն այս տարի դրական տեղաշարժ է գրանցել
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսական ֆորումն այսօր հրապարակել է 2010-2011թվականների մրցունակության համաշխարհային զեկույցը, որի համաձայն Հայաստանն այս տարի դրական տեղաշարժ է գրանցել առողջապահության, տարրական եւ բարձրագույն կրթության ոլորտում: Ինչպես լրագրողներին այսօր տեղեկացրեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը, զեկույցում Հայաստանը 139 երկրների թվում զբաղեցնում է 98-րդ տեղը:
2010-09-09 Քննարկվել են հայ-իրանական ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանն ուղղված հարցեր
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Իրանի առեւտրի նախարար Մեհդի Ղազանֆարիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում դրական է գնահատվել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակը:
2010-09-09 Հայաստանում սեպտեմբերի վերջից կիրականացնի «Դպրոցական սնունդ» ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ ) սեպտեմբերի վերջից Հայաստանում կիրականացնի «Դպրոցական սնունդ» ծրագիրը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՀԾ-ի Միջին Արեւելքի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դալի Բելգսամին, ծրագրի նախնական փուլը կանցկացվի Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում` 11 հազ. 800 երեխայի համար: Նախատեսվում է ծրագրում ընդգրկել այլ մարզեր եւս, ընդլայնել երեխաների թիվը` հասցնելով 50 հազարի:
2010-09-09 Վայոց Ձորում կկառուցվի ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիր
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորում կկառուցվի ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիր: Այսօր Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքային համայնքի Պասկեւիչի կամրջին հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի ստեղծման ծրագիրը:
2010-09-09 Հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը` Երեւանում
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում այսօր տեղի ունեցավ հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմը նախագահում էր Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, իսկ բուլղարական կողմը` Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Ալեքսանդր Ցվետկովը:
2010-09-09 Աշխարհի սակարանները աշխատանքն սկսել են հացահատիկի գների անկմամբ
ԼՈՆԴՈՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր աշխարհի առաջատար ապրանքային սակարաններն իրենց աշխատանքն սկսել են հացահատիկի, ներառյալ ցորենի եւ եգիպտացորենի, գների անկմամբ: Երեւանի ժամանակով ժամը 13:30-ին Չիկագոյի սակարանի Էլեկտրոնային աճուրդներում բուշել ցորենի (27,3 կիլոգրամ) գինը կրճատվել Է 0,2 տոկոսով, եւ այժմ դրա դիմաց տալիս են 7,0975 դոլար: Իր հերթին մեկ բուշել եգիպտացորենը կորցրել Է 0,4 տոկոս եւ ընկել մինչեւ 4,605 դոլար:
2010-09-09 ՕՊԷՔ-ի բառել նավթի գինն աճել Է մինչեւ 74,04 դոլար
ՎԻԵՆՆԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի նավթային «զամբյուղի» գինը սեպտեմբերի 8-ին աճել Է 1,01 դոլարով՝ բառելի դիմաց մինչեւ 74,04 դոլար աճուրդների նախորդ օրվա 73,03 դոլարի դիմաց: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության՝ այսօր տարածած տեղեկատվության մեջ: 2010 թվականի օգոստոսին ՕՊԷՔ-ի բառել նավթի միջին գինը կազմել Է 74,15 դոլար, հուլիսին՝ 72,51 դոլար, հունիսին՝ 72,97 դոլար, մայիսին՝ 74,48 դոլար, ապրիլին՝ 82,33 դոլար, մարտին՝ 77,21 դոլար, փետրվարին՝ 72,99 դոլար, հունվարին՝ 76,01 դոլար:
2010-09-09 Նոյեմբերի 1-ից կենսաթոշակառուները կստանան ավելի բարձր թոշակներ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սոցիալական ծրագրերի իրականացման համար հատկացվեց 4.16 մլրդ դրամ: Ինչպես այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, գազի սակագնի թանկացմամբ պայմանավորված` լրացուցիչ ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է 367.5 մլն դրամ, հանրապետությունում ծնելիության աճի հետ կապված` մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար նպաստ հատկացնելու նպատակով` 751.3 մլն, երեխային ծննդյան միանվագ նպաստ տրամադրելու համար` 316.2 մլն, գազի սակագնի թանկացմամբ պայմանավորված` լրացուցիչ սոցիալական կենսաթոշակ տրամադրելու համար` 89 մլն, եւ ապահովագրական կենսաթոշակ հատկացնելու նպատակով` 2.64 մլրդ դրամ:
2010-09-09 Սեւանից այս տարվա համար նախատեսված ջրառի չափը ավելացվեց 24 մլն խմ-ով` դարձնելով 168.9 մլն խմ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ Սեւանից այս տարվա համար նախատեսված ջրառի չափը ավելացվեց 24 մլն խմ-ով` դարձնելով 168.9 մլն խմ: Ինչպես այսօր կայացած նիստում նշեց Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ընթացիկ տարվա անբարենպաստ պայմանների արդյունքում ոռոգելի տարածքների վրա կատարվեցին կրկնակի ջրումներ:
2010-09-09 Ձեռնարկվում են քայլեր` հայ-բուլղարական երկկողմ առեւտրաշարջանառության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-բուլղարական առեւտրաշրջանառության ներկա մակարդակը չի բավարարում երկու կողմերին: Այսօր «Զարգացման հայկական գործակալություն»-ում հրավիրված Հայաստան-Բուլղարիա մեկօրյա գործարար համաժողովում այս մասին նշեց Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Ալեքսանդր Ցվետկովը: 2009 թվականին Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել 146 մլն 282 հազար դոլար: Հայաստանից Բուլղարիա է արտահանվել հիմնականում ալյումին, մետաղի խարամ, հանքաքար, իսկ ներմուծվել են հանքային նյութեր, յուղեր, պլաստմասսե եւ փայտե իրեր, ածուխ, թուղթ, մեխանիկական ապրանքներ եւ այլն:
2010-09-09 Հուլիս-օգոստոսին ԱՄՆ-ի Էկոնոմիկայի աճը դանդաղել Է
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիս-օգոստոսին ԱՄՆ-ի Էկոնոմիկայի աճը դանդաղել Է, սակայն մի շարք ճյուղերում, մասնավորապես, գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության մեջ, պահանջարկի ու վաճառքների ծավալի աճ Է դիտվել: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Արմենպրես»-ը, վկայում են ԱՄՆ-ի Համերկրային պահուստային համակարգի տվյալները:
2010-09-09 Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ լիցենզավորված է 36 աուդիտորական կազմակերպություն, յոթ անհատ աուդիտոր
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2010 թվականի ութ ամիսներին տրամադրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 12 լիցենզիա, իսկ վերջինիս տրամադրման երկու հայտ մերժվել է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նույն ժամանակահատվածում դադարեցվել է երեք եւ կասեցվել երկու լիցենզիայի գործողություն, միեւնույն ժամանակ երեք լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից:
2010-09-09 Լեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում բացվել Է 20-րդ միջազգային տնտեսական համաժողովը
ՎԱՐՇԱՎԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Լեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում բացված 20-րդ միջազգային տնտեսական համաժողովում քննարկվում են Եվրոպայի տնտեսական ու քաղաքական փոփոխությունների հարցերը Լիսաբոնի պայմանագրի ստորագրումից հետո: Դրան մասնակցում են Եվրոպայի, Ամերիկայի ու Ասիայի 50-ից ավելի երկրների քաղաքական տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքի ավելի քան 2,2 հազար ներկայացուցիչներ:
2010-09-09 BMW-ն կընդլայնի մոդելային շարքը վաճառքների ծավալը մեծացնելու համար
ՄՈՍԿՎԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լյուքս» դասի ավտոմեքենաների համաշխարհային խոշորագույն արտադրողներից մեկը` Bayerische Motoren Werke AG-ն (BMW), մտադիր է զգալիորեն ընդլայնել մոդելային շարքը` նպատակ ունենալով նախորդ տասնամյակի համեմատ 55 տոկոսով մեծացնել վաճառքների տարեկան ծավալը: Նոր ծրագիրը կոչված է նաեւ ուժեղացնելու BMW-ի մրցակցային դիրքերը այնպիսի ավտոկոնցեռնների նկատմամբ, ինչպիսին են Audi-ն, Mercedes-ը, Volkswagen-ը եւ Daimler-ը: BMW-ի գլխավոր տնօրեն Նորբերտ Ռայթհոֆերի խոսքով` վաճառքների ծավալների աճն ապահովելու համար կարող է պահանջվել արտադրական հզորությունների ընդարձակում եւ նույնիսկ նոր գործարանի կառուցում:
2010-09-09 Vodafone-ը 6,6 մլրդ դոլարով վաճառում է China Mobile-ի բաժնետոմսերի 3,6 տոկոսը
ԼՈՆԴՈՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասույթի ծավալով աշխարհի խոշորագույն բջջային օպերատորը` Vodafone Group Plc. բրիտանական ընկերությունը, 6,6 մլրդ դոլարով վաճառում է բաժանորդների թվաքանակով աշխարհում խոշորագույն China Mobile օպերատորի բաժնետոմսերում իր ունեցած 3,6 տոկոս բաժնեմասը: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով ընկերության արած հայտարարությունը:
2010-09-09 Եվգենի Պրիմակով. դոլարը քամահրելու ժամանակը դեռ չի եկել
ՇԱՆՀԱՅ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային էկոնոմիկային հարկավոր են մի քանի պահուստային արժույթներ, բայց դոլարից հրաժարվելու ժամանակը դեռ չի եկել: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ-ի Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Եվգենի Պրիմակովը: