2010-07-29
Ռ.Սաֆրաստյան. «Թուրք-քրդական բախումները կապվում են արտաքին ուժերի հետ»
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած թուրք-քրդական բախումները մի քանի նոր տարբերակիչ գծեր ունեն, որոնցով էլ առանձնանում են անցյալում տեղի ունեցած նմանատիպ դեպքերից»,- այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա` այդ տարբերակիչ գծերից առաջինն այն է, որ այս անգամ բախումներին մասնակցում էին ծայրահեղ ազգայնականները, իսկ երկրորդը` որոշ վերլուծաբաններ այս բախումները կապում են արտաքին ուժերի եւ մասնավորապես Իսրայելի ազդեցության հետ:
Նյութը դիտվել է 505 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-09-09 Լ. Մելիք-Շահնազարյան. «Մինսկի խմբի համանախա-գահների այցը տարածաշրջան որոշ ժամանակով կմեղմի առկա լարվածությունը»
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան նախապես պլանավորված էր, սակայն վերջին իրադարձություններն արհեստականորեն ավելի արագացրին այն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց քաղաքագետ, voskanapat.info կենտրոնի ղեկավար Լեւոն Մելիք-Շահնազարյանը, վերջին իրադարձություններ ասելով, նկատի ունի ղարաբաղաադրբեջանական սահմանում առկա լարվածությունը եւ ՄԱԿ-ում Անդրբեջանի կողմից առաջ քաշված նոր բանաձեւի քննարկումն ու քվեարկումը:
2010-09-09 Ա. Մանասյան. «Ադրբեջանը ներկայիս սահմաններում ճանաչելը եղել է միջազգային իրավունքի խախտում»
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չկա որեւէ պատմական, իրավական, քաղաքական փաստ, որը հակասեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրինականությանը, եւ որը Բաքուն կարողանար օգտագործել Արցախի դեմ: Այս մասին այսօր «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել» գրքի ներկայացման ժամանակ նշեց գրքի հեղինակ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքով` Ադրբեջանը առաջ է քաշում բազում կեղծ փաստաթղթեր ինչպես քարոզչական, այնպես էլ քաղաքական փաթեթում, որոնց հակադրվելու համար Հայաստանն անհրաժեշտ քայլերի պետք է դիմի:
2010-09-08 Հ. Մարգարյան. «ԼՂ-ի վերաբերյալ ՄԱԿ-ում Ադրբեջանի առաջ քաշած բանաձեւի ընդունումը որեւէ պարտադրանք եւ ուժ չի ունենա»
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի առաջ քաշած բանաձեւի նախագծի ընդունումը որեւէ պարտադրանք եւ ուժ չի ունենա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ՕԵԿ» խբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` հավելելով, որ իր ունեցած տեղեկություններով, նույնիսկ հնարավոր է, որ Ադրբեջանը բանաձեւի նախագիծը հանի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանից: Ըստ նրա` անկախ բանաձեւի նախագծի քվեարկության արդյունքներից, Հայաստանը իր արտաքին քաղաքական դաշտում լուրջ անելիքներ ունի նման բանձեւերի առաջ քաշումը կանխելու ուղղությամբ:
2010-09-08 Մ. Մինասյան. «Ընդդիմությունը հնարավորու-թյուններ ունի իր տեսակետները բարձրաձայնելու համար»
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը հնարավորություններ ունի իր տեսակետները բարձրաձայնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով առաջիկայում ընդդիմության կազմակերպելիք հանրահավաքին: Նա նշեց, որ ընդդիմությանը հնարավորություն է տրվել ոչ միայն հանրահավաք կազմակերպել, այլեւ` երթ անցկացնել:
2010-09-07 Է. Շարմազանով. «Մինսկի խմբի համանախա-գահները պետք է ավելի խիստ մոտենան Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին»
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ավելի խիստ մոտենան Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին եւ համապատասխան քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ խոսքը մասնավորոապես սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերվա դիվերսիոն խմբի գործողությունների մասին է: Սեպտեմբերի 4-ին` ժամը 06:50-ի սահմանում, ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ:
2010-09-07 Մ. Մինասյան. «ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձեւի ընդունումը որեւէ առարկայական հետեւանք չի կարող ունենա»
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձեւի նախագծի ընդունումը որեւէ առարկայական հետեւանք չի կարող ունենա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով` այդ բանաձեւի նախագիծը նույնիսկ ընդունվելու դեպքում իր մեջ պարտադրանք չի պարունակում, այլ խորհրդատվական բնույթ ունի: Ըստ պատգամավորի` ՄԱԿ-ը իր կառույցներով լուրջ բարեփոխումների կարիք ունի, քանի որ նույնիսկ, եթե գլխավոր ասամբլեայի նիստին ներկա լինեն մի քանի երկրներ, որոշումը կարող է ընդունվել:
2010-09-06 ԼՂՀ նախագահը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին եւ հանդես եկել ելույթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում նախագահը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ բանակի տեխնիկական հագեցվածությունը համապատասխան մակարդակի վրա պահելու ուղղությամբ եւ դրա համար ոչինչ չի խնայվի:
2010-09-06 Ռ. Պետրոսյան. «Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ներկայացվել է զավեշտալի բանաձեւ»
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ներկայացվել է զավեշտալի բանաձեւ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` անդրադառնալով սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ լիագումար նստաշրջանում քննարկման դրվելիք «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծին:
2010-09-03 Շ.Քոչարյան. «Ադրբեջանը մեկ եզակի հնարավորություն ունի Ստեփանակերտում իր դրոշն ունենալու. դա ԼՂՀ ճանաչումն է»
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանը մեկ եզակի հնարավորություն ունի Ստեփանակերտում իր դրոշն ունենալու. դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է, նրա հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փոխադարձ համաձայնությամբ դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալը եւ դիվանագիտական կապերի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային համապատասխան` իրավունք ստանալը ադրբեջանական դրոշը բարձրացնել ԼՂՀ-ում իր դեսպանության շենքի վրա»,- ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը Ստեփանակերտում ադրբեջանական դրոշը կանգնեցնելու վերաբերյալ: Նրա խոսքերով` Ադրբեջանի ղեկավարությունն իր գործերով չի մոտեցնում, այլ հեռացնում է իրենց համար այդ բաղձալի օրը:
2010-09-03 Բ. Օզքան. «Ալիեւը բլեֆ է անում»
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններն ու պատերազմի սպառնալիքներն ընդամենը «բլեֆ» են: Այսպիսի հայտարություն է արել թուրք փորձագետ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը` հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերից: Նա համոզված է, որ Իլհամ Ալիեւն իրականում չի ցանկանում լուծել Ղարաբաղի հարցը, առավել եւս` պատերազմի միջոցով:
2010-09-02 Բ.Սահակյան. «ԼՂ հիմնախնդրում հաջողությունների հասնելու համար Ադրբեջանը պետք է փոխի իր ծայրահեղ քաղաքականությունը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախի անկախությունն առաջին հերթին ձեռք է բերվել մեր հազարավոր քաջորդիների գիտակցված զոհաբերության շնորհիվ, եւ մենք մեր պարտքն ենք համարում հիշել բոլոր նրանց, եւ որպես արժեւորում` այդ անկախությունը ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը»,-ասաց Արցախի Անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիր այցելած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` պատասխանելով լրագրողների հարցերին: Նա ընդգծեց, որ Արցախի ժողովուրդը 1991թ. սեպտեմբերի 2-ին Անկախության որոշում է ընդունել եւ նույն թվականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով հաստատել է իր որոշումը, իսկ 2006թ. Սահմանադրության ընդունմամբ այն վերահաստատել է:
2010-09-02 Ադրբեջանահայ համայնքը ցանկություն ունի վերադառնալու իր նախկին բնակավայրերը
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանահայ վտարանդի համայնքին Ադրբեջանի կողմից հասցված բարոյական եւ նյութական վնասը գնահատվում է 100 մլրդ դոլար: Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում այս մասին ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` կոչ անելով ադրբեջանահայերին այդ երկրի կողմից բռնազավթված իրենց բնակավայրեր վերադառնալու հայցով դիմել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ:
2010-09-01 Ս.Մինասյան. «Ադրբեջանի փաստարկները պարտվածի փաստարկներ են»
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձեւի նախագծի ընդունումը որեւէ էական ազդեցություն չի ունենա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի վրա: Այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` ավելացնելով, որ այդ բանաձեւի նախագծի ընդունումը զուտ ֆորմալ բնույթ է կրում:
2010-08-31 Հ. Մելիք Շահնազարյան. «Նախիջեւանում թուրքական ռազմակայանի հնարավոր տեղակայումը Հայաստանի համար էական վտանգ չի ներկայացնում»
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախիջեւանում թուրքական ռազմակայանի հնարավոր տեղակայումը Հայաստանի համար էական վտանգ չի ներկայացնում, քանի դեռ կա հայ-ռուսական ռազմական համագործակցություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը` նշելով, որ ըստ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի` Ռուսաստանը պարտավորվում է ապահովել Հայաստանի անվտանգությունը, ինչն էլ նշանակում է, որ ցանկացած ռազմական գործողության սկսում մարտահրավեր է նախեւառաջ Ռուսաստանին:
2010-08-31 Ըստ Ե.Բոզոյանի` հայկական կողմի դիրքային, հոգեբանական առավելությունները թշնամու հանդեպ ակնհայտ են
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան բարձրագույն դիվանագիտական կարգավիճակ ուներ: Ասօր կայացած ասուլիսում նման դիտարկում արեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` ավելացնելով, որ այցը պարունակում էր մի քանի հիմնական բաղադրիչներ` քաղաքական, ռազմական, տնտեսական եւ հումանիտար: Այն, ըստ էության, միտված էր հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելուն: Ա. Մարգարովն ընդգծեց, որ ակնհայտ են դառնում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման միտումները Հարավային Կովկասում:
2010-08-31 Գ. Այվազյան. «Արցախի անկախությունը հայ ժողովրդի մեծագույն նվաճումներից մեկն է»
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի անկախությունը հայ ժողովրդի մեծագույն նվաճումներից մեկն է, եւ պետք է պահպանել ու պաշտպանել դա Ադրբեջանի ոտնձգություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը, նշելով, որ յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումը ունենա Արցախի անկախության պաշտպանության գործում:
2010-08-27 Գ.Հարությունյան. «Ադրբեջանական արտաքին քաղաքականու-թյունը ձախողում է ապրում»
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական արտաքին քաղաքականությունը ձախողում է ապրում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` ավելացնելով, որ ադրբեջանական հասարակության որոշ հատվածի մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվել, թե Ադրբեջանը դարձել է փոքր խաղալիք մեծ տերությունների ձեռքում: Ադրբեջանի արտաքին քաղաքականության ձախողման ուղղություններից Գ. Հարությունյանը մատնանշեց այն, որ այդ երկիրը ոչ բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ, սառեցում է նկատվում Ռուսաստանի հետ հարաբերություններում, նույնիսկ Թուրքիայի հետ փոխհարաբերություններում Ադրբեջանը չի ստանում այն, ինչ կցանկանար:
2010-08-24 Հ. Չաքրյան. «Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պատարագին կարելի է ներկայանալ, սակայն թուրքական շոուին չմասնակցել»
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հետեւանքով 1915 թ. փակված Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին կայանալիք Ս. պատարագին կարելի է մասնակցել` միաժամանակ ցույց տալով, որ հայկական կողմը ոգեւորված չէ դրանից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ, քաղաքական մեկնաբան Հակոբ Չաքրյանը` շեշտելով, որ այդ պատարագի արարողությանը գնալը կամ չգնալը, շատ նուրբ հարց է: