2010-07-29
Ա. Շառոյանը չի հաղթահարել ընտրական փուլի արգելքը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի վազորդուհի Ամալիա Շառոյանն անհաջող Է հանդես եկել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ընթացող աթլետիկայի Եվրոպայի առաջնության մրցաշարի 400մ արգելավազք մրցաձեւում: Նա ընկել Է արգելքը հաղթահարելու ժամանակ:Ցույց տալով 1 րոպե, 03,37 վայրկյան արդյունք` Ա.Շառոյանը զբաղեցրել Է վերջին տեղն իր ընտրական խմբի մրցումներում:
Նյութը դիտվել է 162 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-09-07 Հայաստանի ազատ ոճի ըմբիշները 2 օրից Մոսկվայում կսկսեն մրցումները
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբիշները, ովքեր 2 օրից Մոսկվայում կսկսեն ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցաշարում, ձգտելու են մեդալ նվաճել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, առաջին հերթին խոսքը գնում Է 60կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանի, 84կգ քաշային Վադիմ Լալիեւի եւ 96կգ քաշային Էդգար Ենոքյանի մասին:
2010-09-07 Վանես Մարտիրոսյանն իր սեփական մարզասրահն Է բացում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը մտադիր Է Կալիֆորնիայում սեփական մարզական սրահ բացել եւ մարզվել այնտեղ: Միջին քաշային կարգի այս բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում դեռեւս խոշոր հաջողությունների չի հասել, բայց վերջին տարիներին նա կտրուկ բարձրացրել Է իր անհատական վարկանիշը մի շարք հաջող մրցամարտերում բավականին ուժեղ եւ ճանաչված մրցակիցների հետ:
2010-09-07 Մակեդոնիա-Հայաստան ֆուտբոլային թիմերի շանսերը հավասար են գնահատվում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր` Երեւանի ժամանակով 23.00-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կայանալիք «Եվրո-2012» ֆուտբոլի առաջնության Մակեդոնիա-Հայաստան ընտրական մրցաշարի 2-րդ ենթախմբի 2-րդ փուլի հանդիպումը վարելու Է Նորվեգիայի մրցավարական բրիգադը` Ա.Բենթսենի գլխավորությամբ:
2010-09-07 ՀՀ թենիսը շուտով կարող Է միջազգային կարգի երկրորդ մրցավար ունենալ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շուտով կարող Է ունենալ թենիսի եւս մեկ միջազգային կարգի մրցավար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի թենիսի միջազգային կարգի մրցավար Գրիգոր Դավթյանը: Նա առայժմ Հայաստանի թենիսի միակ միջազգային կարգի մրցավարն Է եւ ասաց, որ շուտով Հայաստանի եւս մեկ թենիսի մրցավար՝ Արսեն Մովսիսյանը, համապատասխան քննություն կհանձնի թենիսի միջազգային ֆեդերացիայի կողմից 2-րդ կարգի մրցավարի արտոնագիր ստանալու համար:
2010-09-07 Յուրի Պատրիկեեւը պայքարում Է մեդալի համար
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկայի փուլում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, 60կգ քաշային Վահան Ջուհարյանը պարտություն Է կրել Ուկրաինան ներկայացնող Լենուր Թեմիրովից, իսկ 84կգ քաշային Հայաստանի մարզիկ Դենիս Ֆորովը զիջել Է վրացի մարզիկ Վլադիմիր Գեգեշիձեին: Նրանք դուրս են մնացել հետագա մրցապայքարից:
2010-09-07 Հայաստանի եւ Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիաները համագործակցության պայմանագիր կստորագրեն
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիաները համագործակցության պայմանագիր կստորագրեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, որը, ի դեպ, բնակվում Է Փարիզում, այս նպատակով սեպտեմբերի 11-ին Երեւան են ժամանելու Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Բեռնար Անսեւեն եւ Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ժան Գրասիյարը:
2010-09-07 Հայաստանի հեծանվորդները կմասնակցեն Եվրոպայի հեծանվասպորտի առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հեծանվորդները կմասնակցեն սեպտեմբերի 10-15-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում կայանալիք մինչեւ 23-տարեկանների Եվրոպայի հեծանվասպորտի առաջնությանը: Հայաստանի հեծանվասպորտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասոց, որ Հայաստանի մարզիկները մի քանի ուսումնամարզական հավաք են անցկացրել են, ինչպես նաեւ մասնակցել են մի շարք ազգային եւ միջազգային մրցումների: Ներկայումս Հայաստանի թիմը վերջին մարզումներն Է անցկացնում Երեւանում` նախապատրաստվելով մեկնել Սանկտ Պետերբուրգ:
2010-09-07 Մեկնարկեց «Նախագահի գավաթը» թենիսի երեւանյան մրցաշարը
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Օրինջ» ակումբի թենիսի մարզահրապարակներում այսօր մեկնարկեց «Նախագահի գավաթը» թենիսի առաջին միջազգային մրցաշարը մինչեւ 18-տարեկան թենիսիստների համար: Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Վրաստանի, Ղազախստանի եւ մի շարք այլ երկրների 60-ից ավելի թենիսիստներ, այդ թվում` 14-ը Հայաստանից:
2010-09-07 Լեւոն Արոնյանը զիջել է Վլադիմիր Կրամնիկին
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շանհայ քաղաքում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարի 5-րդ փուլում Լեւոն Արոնյանը պարտություն է կրել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկից:
2010-09-07 Գ. Պրազյանը տեղափոխվել է «Իմպուլս»
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Գեւորգ Պրազյանը պայմանագիր է ստորագրել Դիլիջանի «Իմպուլս»-ի հետ` հեռանալով Երեւանի «Արարատ»-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց դիլիջանյան թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, Պրազյանն արդեն հայտավորվել է «Իմպուլս»-ի կազմում եւ կկարողանա Հայաստանի առաջնության առաջիկա հանդիպումներին մասնակցել:
2010-09-07 Սոֆիայի «Սլավիա»-ի լավագույն ռմբարկուն համալրել է «Բանանց»-ը
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆիայի «Սլավիա»-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Ժոզե Կառլոս Ժունիոր Նոգեյրան տեղափոխվել է Երեւանի «Բանանց»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամլո ծառայությունից, Նոգեյրան «Բանանց»-ում հանդես կգա մինչ տարեվերջ` վարձավճարի հիմունքներով:
2010-09-07 Լ. Արոնյանը՝ «Մեծ սաղավարտի» 2-րդ տեղում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Չինաստանի Շանհայ քաղաքում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտ» մրցաշարում սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի Է խաղացել չինացի Վան Հաոյի հետ եւ այժմ 6 միավորով զբաղեցնում Է 2-րդ տեղը մրցաշարի 4-րդ փուլից հետո: Առաջին տեղում Է գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովը` Իսպանիայից, որը նշված փուլում հաղթել Է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին եւ վաստակել Է 8 միավոր:
2010-09-07 ՀՀ ֆուտբոլի հավաքականը պատրաստ է Մակեդոնիայի թիմի հետ խաղին
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, երեկ ժամանելով Մակեդոնիա, արդեն անցկացրել է իր առաջին մարզումը Սկոպյեի «Ֆիլիպ 2-րդ» մարզադաշտում` նախապատրաստվելով այսօր այստեղ կայանալի Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի իր երկրորդ խաղին Մակեդոնիայի Հանրապետության հավաքականի հետ:
2010-09-07 Ռ. Ամոյանը` ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 55կգ քաշային ըմբիշ Ռոման Ամոյանը նվաճել Է բրոնզե մեդալ Մոսկվայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցաշարում` 3-րդ տեղի համար մրցամարտում բացարձակ առավելությամբ հաղթելով բուլղարացի ըմբիշ Դ. Վենկովին:
2010-09-06 Ռոման Ամոյանը կպայքարի մեդալի համար
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 55կգ քաշային ըմբիշ Ռոման Ամոյանը հաղթահարել Է ընտրական փուլի արգելքը եւ կարողացել Է դուրս գալ կիսաեզրափակիչ` Մոսկվայում այսօր մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցաշարում:
2010-09-06 ՀՀ ֆուտբոլի երիտասարդական հավաքականը մեկնել է Թբիլիսի
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանից այսօր Թբիլիսի է մեկնել Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը` գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի ղեկավարությամբ: Հայաստանի թիմը սեպտեմբերի 7-ին կանցկացնի 2011թվականի Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության ընտրական հանդիպումը Վրաստանի թիմի հետ:
2010-09-06 Հայտնի են հայ ըմբիշների առաջին մրցակիցները
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում այսօր կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցաշարի առաջին օրը Հայաստանի մարզիկներից մրցագորգ դուրս են գալու 3 ըմբիշներ՝ 55կգ քաշային Ռոման Ամոյանը, որի մրցակիցը առաջին փուլում եգիպտացի Մուսթաֆա Ադել Հասանն Է, 66կգ քաշային Արման Ադիկյանը կմրցի վրացի Ս.Ցխադավայի, իսկ 96կգ քաշային Սարգիս Տոնոյանը՝ ուկրաինացի ՕլեգԿեպեկոյի հետ:
2010-09-06 «Արարատ»-ը համալրելու են երկու լեգեոներներ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Արարատ»-ը մոտ օրերս հնարավոր է համալրեն երկու երիտասարդ լեգեոներներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամլո ծառայությունից, թիմին են միացել 20-ամյա կոտ դ`իվուարցի կիսապաշտպան Ադաման եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող մեր հայրենակից, 17-ամյա Հայկ Հարությունյանը, ով «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստ Գարեգին Հարությունյանի որդին է: Հայկը խաղային ամպլուայով ձախ կիսապաշտպան է, համարվում է մերձմոսկովյան «Խիմկի»-ի սան, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում հանդես է եկել Մոսկվայի «Նիկա»-ում: Երկու նորեկներն էլ մարզումների ժամանակ իրենց լավ են դրսեւորել եւ մոտ օրերս, ամենայն հավանականությամբ, նրանց հետ կկքնվի պայմանագիր:
2010-09-06 Գ.Կարամանուկյան. «Միջազգային մրցաշարի անցկացումն ազգային վարկանիշի հարց Է»
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մրցաշարի անցկացումը մեր երկրում ազգային վարկանիշի հարց Է: Նման համոզմունք հայտնեց ՀՀ թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գեւորգ Կարամանուկյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում` մեկնաբանելով Երեւանում ավարտված «Օրինջ քափ» եւ մեկնարկող «Նախագահի գավաթը» թենիսի միջազգային պատանեկան մրցաշարերի անցկացումը: