2010-07-28
Գ. Այվազյան. «Ղարաբաղյան հարցը մտել է վճռորոշ փուլ»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ղարաբաղյան հարցը մտել է վճռորոշ փուլ: Ադրբեջանահայերը ողջունում են Կոսովոյի որոշումը եւ միանում Արցախի ժողովրդի ուրախությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` շեշտելով, որ Ղարաբաղի անկախությունը անպատճառ պետք է ճանաչվի, քանի որ Ադրբեջանը ոչնչացրեց իր խաղաղ բնակիչներին դեռ պատերազմից առաջ, եւ այս ցավալի փաստը խաղաթուղթ է, որ Ղարաբաղը ինքնուրույն մնա: «Ադրբեջանահայության հիմնախնդրի աշխարհին ճիշտ ներկայացման մեջ է Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման բանալիները»,- հավաստիացրեց Գ. Այվազյանը` նշելով, որ ադրբեջանցիները ո’չ բարոյական, ո’չ իրավական իրավունք չունեն Ղարաբաղի տարածքին հավակնելու, որովհետեւ նրանք բարձր պետական մակարդակով կազմակերպեցին Սումգայիթի, Բաքվի եւ այլ ջարդերը:
Նյութը դիտվել է 272 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-09-09 Թինա Քեյդենաուն Հայաստանում կլինի սեպտեմբերի 11-13-ը
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն Հայաստանում կլինի սեպտեմբերի 11-13-ը: Ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը, նախատեսված են Թ.Քեյդենաուի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
2010-09-09 Ըստ Ե. Բոզոյանի` գերտերությունները դեմ կլինեն ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձեւի նախագծին
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերտերությունները դեմ կլինեն ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձեւի նախագծին: Այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` ավելացնելով, որ առավել հավանական է, որ եվրոպական երկրները նույնպես դեմ քվեարկեն բանաձեւին: Նրա խոսքով, մեծ հավանականություն կա, որ մահմեդական երկրները կողմ լինեն այդ նախագծին, որոնք հիմնականում «Իսլամական կոնֆերանսի» անդամներ են, ինչպես օրինակ` Պակիստանը, որը ոչ միայն ակնհայտ հակահայկական դիրքորոշում ունի, այլեւ մինչ օրս չի ճանաչել Հայաստանի անկախությունը:
2010-09-09 ՀՀ արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
2010-09-09 Հայաստանը դեսպանություններ կունենա Ճապոնիայում եւ Նիդեռլանդներում
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը դեսպանություն կունենա Ճապոնիայում: Այսօր ՀՀ կառավարության նիստում կայացվեց համապատասխան որոշում: Ինչպես նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Ճապոնիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար կարեւոր է միջազգային ասպարեզում նրա ազդեցիկ դերի, տնտեսական բարեփոխումներին հատկացվող աջակցության, հնարավոր ներդրումների ներգրավման, միջազգային կազմակերպություններում համագործակցության տեսանկյունից:
2010-09-08 Մարտակերտի շրջանում նշանակվել է նոր շրջվարչակազմի ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ Մարտակերտի շրջանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնում Սերգեյ Օհանյանին, ով սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից, փոխարինել է Ժիրայր Գաբրիելյանը:
2010-09-08 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մասնակցել են ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի այսօրվա դիտարկմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունն այսօր պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ-Թարթար ճանապարհին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա) եւ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա):
2010-09-08 ՕԵԿ-ը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել 2012 թ-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: Ինչպես այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ՕԵկ» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, կուսակցությունը, մասնակցելով տարբեր ընտրությունների, միշտ էլ լավ արդյունքներ է արձանագրել:
2010-09-08 Մ.Մինասյան.«Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական «ներկապնակն» արդեն ձեւավորված է»
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական «ներկապնակն» արդեն ձեւավորված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով 2012թ. կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Նա չի բացառում, որ խորհրդարանում կարող է նոր քաղաքական ուժ հայտնվել, որը, ըստ երեւույթին, կլինի ընդդիմադիր:
2010-09-07 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Կանադայի խորհրդարանի պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Կանադայի խորհրդարանի հայ-կանադական պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` նախարար Է. Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը եւ ամրապնդմանը:
2010-09-07 Խորհրդարանական լսումներ` ՀՀ ԶՈՒ-ի կարգապահական կանոնագրքի մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում այսօր լսումներ անցկացվեցին ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ՀՀ օրենքի նախագծի ընդունումն անհրաժեշտություն է, քանի որ բխում է ՀՀ Սահմանդրության պահանջներից: Նա հիշեցրեց, որ այսօր գործում է միայն կարգապահական կանոնագիրքը, որն ընդունվել է 1996 թվականին կառավարության կողմից, «որում գոյություն ունեն Խորհրդային Միության մի շարք ավանդույթներ, որոնք խորթ են մեզ համար»:
2010-09-06 Վ.Բալասանյանն ազատվել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՍԵՕՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
2010-09-06 Ա. Սարգսյան. «Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ պայքարում է արդարության համար»
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանը ինքը պետք է հանդես գար ՄԱԿ-ում բանաձեւ ներկայացնելու նախաձեռնությամբ: Նրա խոսքով` Ադրբեջանը, նմանատիպ բանաձեւեր առաջ քաշելով, փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ պայքարում է «արդարության» համար:
2010-09-06 Ռ. Մելքոնյան. «Թուրքական հասարակությունն այլամերժ է»
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հասարակությունն իր էությամբ այլամերժ է: Այսօր կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` ավելացնելով, որ թուրքական կրթական հաստատություններում նոր սերունդը դաստիարակվում է հակահայկական քարոզչությամբ:
2010-09-06 ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ժամանում են Բաքու
ԲԱՔՈՒ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ժամանում են Բաքու: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասյեն սեպտեմբերի 7-ին հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի պաշտոնատարների հետ: