AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 03:09:54 | 08 Սեպտեմբեր
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Միջազգային
2010-07-28
Նանկինի քիմիական ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունից զոհվել Է երեք, վիրավորվել ավելի քան 300 մարդ
ՇԱՆՀԱՅ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Նանկինի քիմիական ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է երեք մարդ: Ավելի քան 300 հոգի վիրավորվել Է: Պայթյունից ավերվել են գործարանի մերձակայքում գտնվող մի քանի տներ: Չնայած շարունակվող հրդեհին փրկարարները փորձում են փլվածքների տակ գտնել տուժածների: Այս մասին հաղորդել Է Ցզյանսուի նահանգի տեղական հեռուստատեսությունը:
Նյութը դիտվել է  165 անգամ


2010-09-07 Հնդկաստանում համազգային գործադուլ Է ընթանում պարենամթերքի գների աճի դեմ
ՆՅՈՒ ԴԵԼԻ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Հնդկաստանում համազգային գործադուլ Է ընթանում պարենամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի դեմ: «Նյու Դելի ՏՎ» հեռուստաալիքի տվյալներով՝ դրան մասնակցում են 40 մլն աշխատավորներ, որոնց պաշտպանել են հանրապետության ինը արհմիություններ: 
2010-09-07 Հունաստանի պարտազանցումը դեռեւս հնարավոր է
ՄՈՍԿՎԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի պարտազանցման ռիսկը դեռեւս զգալի է, քանի որ երկրի կառավարությունը չի կարողանա մարել պետական պարտքը երկրի էկոնոմիկայի աջակցման ծրագրի ավարտվելուց հետո, որի գործողության ժամկետը լրանում է երեք տարի հետո: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Pacific Investment Management Co. (Pimco) ներդրումային հիմնադրամի կառավարիչ Էնդրյու Բոսոմուորտը: «Հունաստանն անվճարունակ է: Ես այն բանի էական ռիսկ եմ տեսնում, որ այդ երկիրն ի վերջո կհայտարարի պարտազանցման կամ պարտքի վերակառուցավորման մասին»,- ընդգծել է Բոսոմուորտը: 
2010-09-07 Շոտլանդիայի կառավարությունը անկախության շուրջ հանրաքվեի անցկացումից հրաժարվել Է մինչեւ 2011 թվականը
ԼՈՆԴՈՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի կառավարությունը երկուշաբթի հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայից այդ շրջանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումից հրաժարվում Է մինչեւ 2011 թվականին հաջորդ տեղական խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հայտարարել Է Շոտլանդիայի առաջին նախարարի տեղակալ Նիկոլա Ստեջինը, այս պլանները ակնհայտորեն չեն ստանա Շոտլանդիայի խորհրդարանի ներկայիս կազմի աջակցությունը, ուստիեւ իմաստ չունի դրանք օրենսդիրների քննարկմանը ներկայացնել այժմ: 
2010-09-07 Նաթանյահուն հույս ունի պաղեստինցիների հետ հաշտության համաձայնագրի հասնել մեկ տարվա ընթացքում
ԹԵԼ ԱՎԻՎ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նաթանյահուն հույս Է հայտնել, որ պաղեստինցիների հետ հաշտության համաձայնագիրը ձեռք կբերվի մեկ տարվա ընթացքում: «Դա հնարավոր Է, չնայած իսրայելապաղեստինյան հակամարտության կողմերի միջեւ առկա խորը հակասություններին»,-այսօր վարչապետի խոսքը մեջբերել Է նրա պաշտոնական ներկայացուցիչ Նիր Էֆեցը: 
2010-09-07 Հունաստանի վարչապետը ընդգրկուն փոփոխություններ Է կատարել կառավարության կազմում
ԱԹԵՆՔ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Յորգոս Պապանդրեուն ընդգրկուն փոփոխություններ Է կատարել կառավարության կազմում տնտեսական ճգնաժամի եւ այն խիստ վերափոխումների պայմաններում, որ իրականացվում են Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնեցված: Կառավարության կազմի փոփոխությունների մասին կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յորգոս Պետալոտիսը հայտնել Է այսօր ուշ գիշերին: 
2010-09-07 ԱՄՆ-ը տարեկան 6 մլրդ դոլար կծախսի 2011 թվականից հետո աֆղանական զորքերի պատրաստման համար
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը տարեկան շուրջ 6 մլրդ դոլար կծախսի աֆղանական զորքերի պատրաստման համար այն բանից հետո, երբ 2011 թվականին սկսի իր մարտական զորամասերը դուրս բերել Աֆղանստանի տարածքից: Այս տվյալները, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, բերված են այն զեկույցում, որը պատրաստել Է Հյուսիսատլանտյան դաշինքը: 
2010-09-06 ԱՄՆ-ում 117-րդ անգամ նշվում Է Աշխատանքի օրը
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր՝ սեպտեմբերի առաջին երկուշաբթին, ԱՄՆ-ում 117-րդ անգամ նշվում Է Աշխատանքի օրը՝ Մայիսի 1-ի ամերիկյան նմանօրինակը: Այն տոնելու ավանդույթը տակավին 19-րդ դարում դրել են Նյու Յորքի բանվորները: 
2010-09-06 Լոնդոնի մետրոյի աշխատողները հայտարարել են գործադուլի մասին
ԼՈՆԴՈՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Երեւանի ժամանակով ժամը 21-ին կսկսվի Լոնդոնի մետրոյի աշխատողների 24-ժամյա գործադուլը: Ակցիայի մասնակիցները դեմ են տոմսերի վաճառքի ստորաբաժանումում 800 աշխատատեղ կրճատելու աշխարհում հնագույն մետրոյի վարչակազմի մտադրութանը: Գործադուլը կսկսեն մետրոպոլիտենի սպասարկման ծառայությունները: 
2010-09-06 Ռուսաստանը եւ Իսրայելը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
ՄՈՍԿՎԱ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Իսրայելը պաշտպանության նախարարությունների միջեւ ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Մենք հենց նոր պաշտպանության նախարարությունների միջեւ ռազմական համագործակցության երկարաժամկետ համաձայնագիր ստորագրեցինք: Մենք քննարկեցինք ռազմատեխնիկական ու ռազմական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր»,-ասել Է ՌԴ-ի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Իսրայելի իր պաշտոնակից Էհուդ Բարաքի հետ կայացած հանդիպումից հետո: 
2010-09-06 Տարեսկզբից Աֆղանստանում զոհվել Է 500 օտարերկրյա զինվորական
ՔԱԲՈՒԼ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականին Աֆղանստանում սպանված օտարերկրյա զինվորականների թիվը սեպտեմբերի 6-ի դրությամբ կազմել Է 500: Ինչպես հաղորդել Է Աֆղանստանում գործող անվտանգության օժանդակման միջազգային ուժերի (ISAF) մամուլի ծառայությունը, 500-րդ օտարերկրյա զինվորականը կիրակի սպանվել Է Իսլամական Հանրապետության արեւելյան շրջանում: Այդ տարածաշրջանում գործում են հիմնականում ամերիկացի զինծառայողները: 
2010-09-06 Բնական կատակլիզմները տարեսկզբից ավելի քան 30 մլրդ դոլարի վնաս են հասցրել Չինաստանին
ՊԵԿԻՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնական կատակլիզմները տարեսկզբից ավելի քան 30 մլրդ դոլարի վնաս են հասցրել Չինաստանին: Այդ մասին այսօր հաղորդել են չինական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՉԺՀ-ի երաշտների եւ ջրհեղեղների դեմ պայքարի գլխավոր շտաբի տվյալները: 
2010-09-06 ԷՏԱ-ն հայտարարել Է զինված պայքարը դադարեցնելու մասին
ՄԱԴՐԻԴ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկերի ԷՏԱ անջատողական կազմակերպությունը հայտարարել Է, որ դադարեցնում Է զինված պայքարը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է տեսագրության մեջ, որն ստացվել Է բրիտանական Բի Բի Սի-ում: Դրանում ԷՏԱ-ն հայտարարում Է, որ «զինված գործողություններ չի իրականացնելու» Բասկերի երկրի անկախության համար մղվող պայքարի շրջանակներում: Դրա հետ մեկտեղ հայտարարության մեջ չի նշվում՝ այդ միջոցառումը ժամանակավոր Է, թե ոչ: 
2010-09-06 Մոլդովայի նախագահի համաժողովրդական ընտրությանը վերադառնալու շուրջ հանրաքվեն չի կայացել
ՔԻՇՆԵՎ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի նախագահի համաժողովրդական ընտրությանը վերադառնալու շուրջ սահմանադրական հանրաքվեն չի կայացել ընտրողների ցածր ակտիվության պատճառով: Ինչպես վկայում են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում զետեղված վերջին տվյալները, դրան մասնակցել Է ընտրողների 30,98 տոկոսը՝ պահանջվող 33,33 տոկոսի դեպքում: Այդ տվյալներն այսօր լրագրողների ներկայությամբ հաստատել Է ԿԸՀ-ի նախագահ Եվգենի Շտիրբուն: 
2010-09-04 Հարավային Կորեայի արտգործնախարարը հրաժարական է տվել ընտանիքի շուրջ սկանդալ բարձրանալուց հետո
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Յումեն Խվանը այսօր հրաժարական է տվել: Իր` նախարարի պաշտոնից հեռանալու մասին որոշումը նա հայտարարել է այն բանից հետո, երբ նրա ընտանիքի անվան շուրջ մեծ սկանդալ է բարձրացել: 
2010-09-04 Նոր Զելանդիայում ավիավթարի հետեւանքով զոհվել է ինը մարդ
ՎԵԼԻՆԳՏՈՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիա կղզու հյուսիսային ափերի հայտնի զբոսաշրջային մարզերից մեկում տեղի ունեցած ավիավթարի հետեւանով զոհվել է ինը մարդ, այդ թվում` 4 օտարերկրյա զբոսաշրջիկ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով տեղի ազգային հեռուստաընկերության «TVNZ»-ի տեղեկատվությունը: «Fletcher» մակնիշի ինքնաթիռը ընկել է վայրէջքի պահին եւ այրվել: 
2010-09-03 Եվրամիությունը կստեղծի ֆինանսական շուկաների վերահսկման վերազգային համակարգ
ԲՐՅՈՒՍԵԼ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ձեռնամուխ Է եղել ֆինանսական շուկաների վերահսկման աշխարհում առաջին վերազգային համակարգի ստեղծմանը, որը նպատակամղված Է գլոբալ ֆինանսական ճգնաժամերի ռիսկերի նվազեցմանը: Այն աշխատանքը կսկսի 2011 թվականի սկզբին: 
2010-09-03 Թոնի Բլերի հուշերի գիրքը վաճառքների ռեկորդներ Է սահմանում ՄԵծ Բրիտանիայում
ԼՈՆԴՈՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի «Ճանապարհորդություն» հուշերի գիրքը, որը լույս Է տեսել կառավարության ղեկավարի պաշտոնից նրա վաղաժամկետ հեռանալուց երեք տարի անց, Միացյալ Թագավորությունում ռեկորդ Է սահմանել «ցնցող վաճառքների առաջին իսկ օրը» (սեպտեմբերի 1): Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, նախօրյակին Լոնդոնում հայտարարել Է «Ուոթերսթոուն» խանութների խոշորագույն ցանցի պաշտոնական ներկայացուցիչը: 
2010-09-03 Պաղեստինը եւ Իսրայելը պայմանավորվել են աշխատել հաշտության վերաբերյալ պարփակ համաձայնագրի շուրջ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախօրյակին Վաշինգտոնում ավարտվել Է պաղեստինա-իսրայելական ուղղակի բանակցությունների առաջին փուլը, որոնք վերսկսվել են գրեթե երկամյա ընդմիջումից հետո: Կողմերը պայմանավորվել են հաշտության վերաբերյալ պարփակ համաձայնագիր մշակելու փորձ ձեռնարկել եւ նոր հանդիպում անցկացնել ընթացիկ ամսվա կեսին: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է մերձավորարեւելյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցերում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միթչելը: 
2010-09-02 Մոլդովայում վաղաժամկետ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները ծրագրված են նոյեմբերին
ՔԻՇՆԵՎ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայում վաղաժամկետ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները ծրագրված են ընթացիկ տարվա նոյեմբերին: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մոլդովայի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի նախագահ Միխայ Գիմպուն: «Այս ամսաթիվը համաձայնեցված Է «Դաշինք հանուն եվրոպական ինտեգրացման» կառավարող կոալիցիայի ղեկավարների հետ»,-ասել Է Գիմպուն: Ընդսմին նա ընդգծել Է, որ ընտրությունները կկայանան այն դեպքում, եթե սեպտեմբերի 5-ի սահմանադրական հանրաքվեում Մոլդովայի քաղաքացիները պաշտպանեն նախագահի համաժողովրդական ընտրություններին վերադառնալու գաղափարը: 
2010-09-02 Աֆղանստանի նախագահը «Թալիբան» շարժման հետ հաշտության կոմիտե Է կազմել
ԿԱՀԻՐԵ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կողմից ստեղծվել Է զինված ընդդիմության հետ հաշտության կոմիտե: Ինչպես հաղորդել Է Քատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, խաղաղության հարցերի գերագույն խորհրդում ընդգրկվել են 50 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Աֆղանստանի ղեկավարի անվտանգության հարցերով խորհրդականը, նախկին դաշտային հրամանատարներ եւ մի շարք ցեղերի առաջնորդներ: 
  1  2  3  4  5  Հաջորդ