2010-07-28
Յուրմալայում սկսվել Է «Նովայա վոլնա» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը
ՌԻԳԱ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի Յուրմալա առողջարան-քաղաքում մեկնարկել Է «Նովայա վոլնա» («Նոր ալիք») պոպուլյար երաժշտության երիտասարդ կատարողների՝ թվով իններորդ միջազգային մրցույթը: Այն եկել Է փոխարինելու «Յուրմալա» հռչակավոր համամիութենական փառատոնին: Այս տարի մրցույթին մասնակցում են 17 կատարողներ աշխարհի 12 երկրներից:
Նյութը դիտվել է 223 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-09-07 Կյանքից հեռացել է սիրված դերասան Ռազմիկ Արոյանը
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ թատրոնը եւ կինոն ծանր կորուստ է կրել: Վաթսուներեք տարկան հասակում կյանքից հեռացել է սիրված դերասան Ռազմիկ Արոյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, Ռ. Արոյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին` ժամը 14:00-ին, Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասի Անդրանիկի-74 («Վետերանների տուն») հասցեում, հուղարկավորությունը` Երեւանի Զեյթունի գերեզմանատանը:
2010-09-07 Սփյուռքահայ երիտասարդները մասնակցել են հայրենագիտության դասի
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արի տուն-2010» ծրագրի հինգերորդ փուլի մասնակիցներն այսօր Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում մասնակցել են հայրենագիտության դասի, որը վարել է «ՀայԱրտ» կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, դասի շրջանակներում արիտունցիները ծանոթացել են հայկական նվագարաններին եւ ժողգործիքներին, որից հետո ցուցադրվել է ֆիլմ: «Ֆիլմում եւս ներկայացվում են հայկական նվագարանները: Դասի ընթացքում ներկայացվել է տեսական հատվածը, որից հետո սփյուռքահայերն իրենց գիտելիքներն ամբողջացրել են ֆիլմը դիտելով»,-ասաց Ֆ. Զաքարյանը:
2010-09-07 Վերանայվել է Հանրային ռադիոյի` ազգային փոքրամասնությունների լեզվով հաղորդումների հեռարձակման աշխարհագրությունը
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր եթերաշրջանում հիմնականում պահպանվելու են Հանրային ռադիոյի հաղորդումների օրենքով սահմանված բոլոր ուղղությունները` մանկական, երաժշտական, մշակութային, քաղաքական-վերլուծական, տեղեկատվական եւ այլն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնակատար, Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը` ավելացնելով, որ նոր եթերաշրջանի համար վերանայվել են ազգային փոքրամասնությունների լեզվով հաղորդումների հեռարձակման աշխարհագրությունը եւ հոկտեմբերի 1-ից դրանք ցուցադրվելու են առավել հասանելի ռադիոալիքներով եւ ավելի հարմար ժամերի:
2010-09-07 Բացվել է «Երկու ընկեր» խորագիրը կրող ցուցահանդես
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու դպրատանն այսօր բացվել է ցուցահանդես, որը կրում է «Երկու ընկեր» խորագիրը: Այն նվիրված է Հովհաննես Թումանյանին եւ Ղազարող Աղայանին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, ցուցահանդեսը կազմակերպվել է թանգարանի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազան Պռոշյանի համատեղ ջանքերով: «Ցուցահանդեսին մենք նպատակահարմար ենք գտել ցուցադրել Ղազարոս Աղայանի եւ Հովհաննես Թումանյանի նամակաները, լուսանկարները. այնպիսի իրեր, որոնք հետաքրքրիր հուշեր կարող են արթնացնել մարդկանց մոտ»,- ասաց Նարինե Թուխիկյանը:
2010-09-07 Հանրային հեռուստատեսությունը սեպտեմբերի 21-ին կսկսի իր նոր եթերաշրջանը
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 21-ին Հանրային հեռուստատեսությունը սկսում է իր նոր եթերաշրջանը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, նոր եթերաշրջանում կցուցադրվեն բազմաթիվ հետաքրքրիր ծրագրեր: «Այս եթերաշրջանում հիմնական նախապատվությունը տրվելու է ոչ թե սերիալներին եւ շոու ծրագրերին, այլ ավելի լուրջ հաղորդումների»,- ասաց Ալեքսան Հարությունյանը:
2010-09-07 Հանրակրթական դպրոցներում ուսուցիչների զանգվածային կրճատումներ չեն եղել
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած այս տարի հանրապետության հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների թիվը կրճատվել է` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարողացել է խուսափել ուսուցիչների զանգվածային կրճատումներից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այս մասին հայտարարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ եթե նախարարությունն առաջնորդվեր ընդունված նորմատիվային չափորոշիչներով, ապա աշխատանքից պետք է ազատվեր մոտ 3 հազար ուսուցիչ: Հաջորդ ձեռքբերումը նախարարը համարեց հանրակրթական բոլոր դպրոցներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելը:
2010-09-07 Գիտահետազոտական աշխատանքների մրցույթ` ԱՊՀ երկրների ուսանողների համար
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ անգամ մեկնարկում է Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի նախաձեռնությամբ հայտարարված լավագույն գիտահետազոտական աշխատանքների մրցույթը, որի համար արդեն ստացվել է տասը հայտ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի ոչ ուսումնական գծով առաջատար մասնագետ Ելենա Սեդովան, անցած տարի ներկայացվել է 300 աշխատանք Ռուսաստանի Դաշնությունից եւ ԱՊՀ մի շարք այլ երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի ուսանողներից: Մրցույթի համար հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը:
2010-09-07 Մանկական «Եվրատեսիլ 2010»-ին Հայաստանը ներկայացնող Վ. Արզումանյանի «Մամա» երգը կունենա նոր գործիքավորում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նոյեմբերին կայանլիք մանկական «Եվրատեսիլ 2010» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը կունենա նոր գործիքավորում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հանրային հեռուստաընկերության հատուկ նախագծերի մասով խորհրդական Դիանա Մնացականյանը, արդեն սկսվել են մրցույթին նախապատրաստվելու աշխատանքները: Շուտով կսկսվի երգի նոր գործիքավորումը, որն ավարտելուց հետո կիրականացվեն շոու ծրագրի աշխատանքները: Այժմ քննարկման փուլում են հագուստին, շոու ծրագրին, պարողներին վերաբերող հարցերը, որոնք կհստակեցվեն երկու շաբաթվա ընթացքում:
2010-09-07 Լիցենզիաները կասեցված բուհերի 2 հազար 200 ուսանողներից ընդամենը 200-ն է դիմել այլ կրթական հաստատություններ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս լիցենզիաները կասեցված երկու տասնյակից ավել բուհերի 2 հազար 200 ուսանողներից ընդամենը 200-ն է դիմել այլ կրթական հաստատություններ` ուսումը շարունակելու նպատակով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր եւս մեկ անգամ հիշեցրեց, որ առջեւում դեռ մեկ շաբաթ կա եւ ուսումը շարունակել ցանկացողները կարող են դիմել եւ նախարարությանը, եւ բուհերին:
2010-09-07 Հրատարակվել է Լեւոն Մելիքսեթ-Բեկի «Պատմաբանասիրական պրպտումներ» աշխատությունը
ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել «Պատմաբանասիրական ուսումնասիրություններ» մատենաշարի Դ հատորը` պրոֆեսոր Լեւոն Մելիքսեթ-Բեկի «Պատմաբանասիրական պրպտումները»` աշխատասիրությամբ Պարույր Մուրադյանի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, բովանդակային առումով գիրքը բաժանված է երեք մասի` մատենագրական եւ մատենագիտական պրպտումներ, պատմություն եւ բանահյուսություն, վիմագիր վկայություններ:
2010-09-07 Երեւանում մեկնարկեց կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկեց «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագիրը կրող Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Համաժողովին մասնակցում են աշխարհի 14 երկրներից ժամանած, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի 158 հայ արվեստագետներ:
2010-09-07 «Ռեանիմանիա» կնոփառատոնին կմասնակցի 45 երկիր
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռեանիմանիա» երեւանյան միջազգային երկրորդ անիմացիոն կինոփառատոնին այս տարի կմասնակցի 45 երկիր` անցած տարվա 35-ի փոխարեն: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, «Ռեանիմանիան» կմեկնարկի ֆրանսիական «Աճպարարը» ֆիլմով:
2010-09-07 Հակամարտության համատեքստում կրոնական մոտեցումներին նվիրված ամառային դպրոց` ԵՊՀ-ում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանում սեպտեմբերի 8-ին կբացվի «Կրոնական մոտեցումները եւ ավանդույթները կոնֆլիկտի եւ հաշտության համատեքստում» խորագրով ամառային դպրոցը: Միջոցառման կազմակերպիչներից Սոնա Նահապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցը բացվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հովանավորությամբ «DAAD» ծրագրի շրջանակներում եւ գործելու է մինչեւ սեպտեմբերի 18-ը: Մասնակցելու են ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետի 13 սոցիոլոգներ եւ ուսանողներ, աստվածաբանության ֆակուլտետի 3 ուանող, եւս 3-ը` Վրաստանից:
2010-09-07 ՌԴ-ում գործում է 137 հայկական կրթօջախ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում գործում է 137 հայկական կրթօջախ, որից 39-ը` Կրասնոդարի երկրամասում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Ռոստովի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի գլխավոր փորձագետ Վարդան Պետրոսյանը, Կրասնոդարի երկրամասում հայկական կրթօջախներն ամենաշատն են, որին հաջորդում է Մոսկվան` 17: Դրանց թվում են ե’ւ կիրակնօրյա, ե’ւ ամենօրյա դպրոցներ, նաեւ հատուկ կրթական կենտրոններ:
2010-09-07 «Քաղաքի ուրվագծեր» խորագրով ցուցահանդես` «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի «Արծիվներ» սրահում սեպտեմբերի 11-ին կբացվի ցուցահանդես` «Քաղաքի ուրվագծեր» խորագրով: «Արմենպրես»-ի հետ զրույցում կենտրոնի PR եւ մարկետինգ բաժնի տնօրեն Աննա Սիմոնյանը հայտնեց, որ ցուցահանդեսում ներկայացվելու է նաեւ եռաքանդակ, որը ստեղծվել է դեռեւս 1989թ-ին չեխ արվեստագետների կողմից եւ նվիրված է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
2010-09-06 Ավարտվեց Մ.Ավետիսյանի որմնանկարների վերականգնման աշխատանքների առաջին փուլը
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ավարտվեց մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի նկարների վերականգնման աշխատանքների առաջին փուլը, որը մեկնարկել էր սեպտեմբերի երկուսին: Կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամին Մինասի «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարների վերականգնողական աշխատանքների համար եւ Հայաստան է ժամանել իտալացի Ֆաբրիցիո Յակոբինին, որի օգնությամբ հայ մասնագետները սկսել են որմնանկարների վերականգնման աշխատանքների առաջին փուլը:
2010-09-06 Հ.Վարդենիկցին շատ է կարեւորվում գյուղերի թանգարանների զարգացումը
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր մեծագույն հարստությունը մարդն է, իսկ մարդկային պոտենցիալը զարգացնելու համար շատ է կարեւորվում գյուղերի թանգարանների զարգացումը»,-համոզմունք հայտնեց կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակից գեղանկարիչ Հենրիկ Վարդենիկցին:
2010-09-06 Բացվեց «Հայաստան-Սփյուռք» կերպարվեստի գործիչների ցուցահանդես
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկած «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագիրը կրող կերպարվեստի գործիչների երկօրյա համաժողովի մասնակիցներն այսօր այցելեցին Երեւանի քաղաքապետարանի «Հայարտ» մշակութային կենտրոն, որտեղ բացվեց «Հայաստան-Սփյուռք» կերպարվեստի գործիչների ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին 56 նկարչի շուրջ 100 աշխատանքներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից:
2010-09-06 Մեկնարկեց կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագիրը կրող կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը: Նախքան մեկնարկը համաժողովի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ եղան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող անմար կրակի մոտ: