AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 03:09:17 | 08 Սեպտեմբեր
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Տնտեսական
2010-07-26
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում այսօր կայացել է 1500000 ԱՄՆ դոլարի առք ու վաճառք
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում այսօր կայացել է 1500000 ԱՄՆ դոլարի առք ու վաճառք՝ 369.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից, փակման գինը կազմել է 369.75 դրամ:
Նյութը դիտվել է  136 անգամ


2010-09-07 Գյուղմթերման ասպարեզում բացը լրացնելու անհրաժեշտություն կա
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական համապատասխան մարմինների անցյալ տարվա մտահոգությունները գյուղմթերման ասպարեզում այս տարի իրենց զգացնել չեն տալիս: Ինչպես այսօր Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում հայտնեց ՀԽ անդամ, ՀՀ նախագահին կից Սեւանի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ մարզպետարանների հետ սիստեմատիկ կապը միշտ էլ վերահսկողության տակ է: Նա մեղմացրեց հավաքվածների թերահավատությունն ընթացիկ տարում գյուղմթերքների արտադրության եւ մթերման վերաբերյալ` հավատացնելով, որ այս տարի արտադրված ամբողջ բանջարեղենը կմթերվի: 
2010-09-07 ՀՀ ԿԲ խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25 տոկոս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 1.8 տոկոսային կետով` կազմելով 9.6 տոկոս: 
2010-09-07 Ըստ ԱՀԿ-ի ղեկավարի` G20-ի երկրները պետք է արագացնեն համաշխարհային առեւտրի շուրջ բանակցությունները
ՄՈՍԿՎԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ քսանյակ»-ի (G20) պետությունների ղեկավարները պետք է նոյեմբերյան գագաթնաժողովն օգտագործեն համաշխարհային առեւտրի շուրջ բանակցությունների Դոհայի ձգձգված փուլի ավարտման գործընթացն ակտիվացնելու համար: Այդ մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության ղեկավար Պասկալ Լամին, որի կարծիքը մեջբերել է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը: 
2010-09-07 Պակիստանը տնտեսական կործանման եզրին Է
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանը տնտեսական կործանման եզրին Է: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությունն այսօր արել Է հարավասիական այս երկրի ֆինանսների նախարար Աբդուլ Հաֆիզ Շեյխը՝ Կարաչիում ելույթ ունենալով Պակիստանի հանգուցային նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցությունում: 
2010-09-07 Ցորենի համաշխարհային գինն աճել Է մինչեւ երեքշաբաթյա առավելագույն ցուցանիշ
ԼՈՆԴՈՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ցորենի համաշխարհային գինն աճել Է մինչեւ երեքշաբաթյա առավելագույն ցուցանիշ: Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին աշխարհի խոշորագույն Չիկագոյի հացահատիկի սակարանում մեկ բուշելի (27,3 կիլոգրամ) տալիս Էին 7,485 դոլար: Ցորենի պահանջարկն աճեց այն բանից հետո, երբ շուկաներում տեղեկատվություն ստացվեց ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության կողմից ընթացիկ ագրարային տարում ցորեն բերքի չափի եւ աշխարհի պահեստներում հացահատիկի պաշարների ծավալների կանխատեսումների առաջիկա հերթական ու չորրորդ նվազեցման մասին: 
2010-09-07 Ազգային կոնֆերանս Հայաստանում` նվիրված սոցիալական գործընկերությանը
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 29-ին առաջին անգամ տեղի կունենա ազգային կոնֆերանս` նվիրված սոցիալական գործընկերությանը: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը` հավելելով, որ երեք կողմերը` պետությունը, գործարարները եւ Արհմիությունների կոնֆեդերացիան, հանդես կգան որպես հավասար կողմեր այդ գործընկերության շրջանակում` ներկայացնելով խնդիրները, առաջընթացը, եվրոպական փորձը, որը կարելի է ընդօրինակել: 
2010-09-07 Ըստ Վ.Սաֆարյանի` արդյունաբերության աճը պայմանավորված է պղնձի, մոլիբդենի, արծաթի եւ փայլաթիթեղի գների աճով
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին 7 ամիսներին նկատվող արդյունաբերության 5 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է պղնձի, մոլիբդենի, արծաթի եւ ալյումնի փայլաթիթեղի գների աճով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` ավելացնելով, որ ամեն դեպքում դեռ նախաճգնաժամային իրավիճակը վերականգնված չէ: 
2010-09-07 Մետրոյի ծառայողների գործադուլը լոնդոնցիներին ստիպել Է աշխատավայր հասնելու այլընտրական միջոցներ գտնել
ԼՈՆԴՈՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի մետրոյի ծառայողների՝ երկուշաբթի սկսված 24-ժամյա գործադուլն այսօր իսկական քաոս Է առաջացրել հասարակական տրանսպորտի աշխատանքում: Մետրոյի հարյուրավոր ուղեւորներ հարկադրված են եղել օգտագործել տրանսպորտի այլընտրական տեսակներ՝ հեծանիվներ, ավտոբուսներ, Թեմզայով երթեւեկող մարդատար մոտորանավակներ կամ Էլ նույնիսկ ստիպված են եղել աշխատավայր հասնել պարզապես ոտքով: 
2010-09-07 Ֆրանսիայում ազգային գործադուլը դժվարացրել Է երթեւեկությունն ամբողջ երկրում
ՓԱՐԻԶ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ ազգային գործադուլը, որը տրանսպորտի աշխատողներն սկսել են երկուշաբթի երեկոյան եւ կավարտեն չորեքշաբթի առավոտյան, դժվարացրել Է գնացքների երթեւեկությունն ամբողջ երկրում, փարիզյան մետրոյում գնացքները սովորականից երկու անգամ քիչ են երթեւեկում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն են տարածել տեղական ԶԼՄ-ները: 
2010-09-07 ԼՂՀ նախագահը կարեւորել է սփյուռքի մասնավոր կապիտալի ներգրավումն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Լուդինգ» կազմակերպության հիմնադիր, բարերար Արթուր Վարժապետյանին եւ նրան ուղեկցող անձանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: 
2010-09-07 ՕՊԷՔ-ի բառել նավթի գինն աճել Է մինչեւ 73,43 դոլար
ՎԻԵՆՆԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի նավթային «զամբյուղի» գինը սեպտեմբերի 6-ին աճել Է 0,38 դոլարով՝ բառելի դիմաց մինչեւ 73,43 դոլար աճուրդների նախորդ օրվա 73,05 դոլարի դիմաց: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության՝ այսօր տարածած տեղեկատվության մեջ: 2010 թվականի օգոստոսին ՕՊԷՔ-ի բառել նավթի միջին գինը կազմել Է 74,15 դոլար, հուլիսին՝ 72,51 դոլար, հունիսին՝ 72,97 դոլար, մայիսին՝ 74,48 դոլար, ապրիլին՝ 82,33 դոլար, մարտին՝ 77,21 դոլար, փետրվարին՝ 72,99 դոլար, հունվարին՝ 76,01 դոլար: 
2010-09-07 Ըստ Մ.Մինասյանի` հայկական բանակը զգոն է եւ ակտիվ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակը զգոն է եւ ակտիվ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` խոսելով վերջին շրջանում ղարաբաղաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրիչ գործողությունների մասին: Ըստ նրա` տեղի ունեցած դիվերսիոն գործողություններին մեր բանակը տվել է արժանի հակահարված ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին: 
2010-09-07 «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1 050 000 ԱՄՆ դոլարի առք ու վաճառք
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերությունում այսօր կայացել է 1 050 000 ԱՄՆ դոլարի առք ու վաճառք՝ 364 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի կենտրոնական բանկից, փակման գինը կազմել է 364 դրամ: 
2010-09-07 Toyota-ի Prius հիբրիդը դարձել է Ճապոնիայում ամենավաճառվող ավտոմեքենան
ՏՈԿԻՈ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota-ի` աշխարհի խոշորագույն ավտոարտադրողի Prius հիբրիդը օգոստոսին, 16-րդ ամիսն անընդմեջ դարձել է Ճապոնիայում ամենավաճառվող ավտոմեքենան: Դիտորդների կարծիքով` դա համոզիչ կերպով ցուցադրում է «կանաչ» ավտոմեքենաների նկատմամբ ճապոնացիների մեծ հետաքրքրասիրությունը: Ինչպես հաղորդել է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը, օգոստոսի ընթացքում վաճառվել է 22 հազար 263 Prius ավտոմեքենա, որը աշխատում է բենզինով եւ էլեկտրական մարտկոցներով: 
2010-09-07 Սաուդյան Արաբիան կբարձրացնի նավթի թողարկագները
ԷՐ ՌԻԱԴ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հոկտեմբերին Սաուդյան Արաբիան կբարձրացնի նավթի բոլոր այն տեսակների թողարկագները, որ նա մատակարարում է Ասիայի, Հյուսիսարեւմտյան Եվրոպայի, միջերկրածովյան պետություններին եւ ԱՄՆ-ին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի պետական ընկերությունը` Saudi Aramco-ն: 
2010-09-07 Nabucco գազամուղի շինարարությունը կսկսվի 2012 թվականից ոչ շուտ
ՄՈՍԿՎԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nabucco գազամուղի շինարարությունը կսկսվի 2012 թվականից ոչ շուտ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Nabucco Gas Pipeline International GmbH միջազգային նախագծային ընկերության ղեկավար Ռայնհարդ Միտչեկը: 
2010-09-07 Ֆիջի զբոսաշրջիկների հոսքը հասել է վերջին չորս տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի
ՄՈՍԿՎԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում շուրջ 273 հազար զբոսաշրջիկներ են այցելել Ֆիջի` 2009 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցելով ավելի քան 20 տոկոսով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայում են Ֆիջիի վիճակագրական բյուրոյի տվյալները, որոնք հրապարակվել են ASIATravelTips.com պորտալի կողմից: 
2010-09-07 Սեպտեմբերի սկզբին Լատվիայում գործազրկության մակարդակի նվազում է արձանագրվել
ՌԻԳԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի սկզբին Լատվիայում օգոստոսի վերջի համեմատ գործազրկության մակարդակի նվազում է արձանագրվել: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է բալթյան այդ հանրապետության զբաղվածության պետական ծառայության ղեկավար Բայբա Պաշեվիցան: 
2010-09-07 British Airways եւ Iberia նոր հոլդինգը ցանկանում է գնել մինչեւ 12 ավիաընկերություն
ԼՈՆԴՈՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական British Airways-ը եւ իսպանական Iberia Lineas Aereas de Espana SA-ն, որոնք այս տարվա գարնանը միաձուլման համաձայնագիր են ստորագրել, կազմել են 12 ավիաընկերություններից բաղկացած ցուցակ, որոնք նոր հոլդինգը կցանկանար գնել այն բանից հետո, երբ միաձուլումը կավարտվի: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկուշաբթի հաղորդագրություն է տարածել հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան: 
2010-09-07 «Գնենք հայրենականը» խորագրով փառատոն-ցուցահանդես` Երեւանում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի բուսաբանական այգում սեպտեմբերի 18-19-ը առաջին անգամ կանցկացվի «Գնենք հայրենականը» խորագրով փառատոն-ցուցահանդես վաճառք, որին կմասնակցեն թեթեւ արդյունաբերության ոլորտը ներկայացնող մոտ 25 ընկերություններ: Ցուցահանդես վաճառքը կուղեկցվի ազգագրական երգով, պարով, մանկական խաղերի մրցույթով, էքսկուրսիայով` բուսաբանական այգում, բարեգործական ակցիայով: 
  1  2  3  4  5  Հաջորդ