AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 19:09:04 | 09 Սեպտեմբեր
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Միջազգային
2010-07-22
Կանխատեսվում Է, որ համաշխարհային էկոնոմիկայի վիճակը 2010 թվականի երկրորդ կիսամյակում կվատանա
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսական աճի տեմպերը 2010 թվականի երկրորդ կիսամյակում կդանդաղեն: Այս կարծիքը, ինչպես հաղորդել է Bloomberg գործակալությունը, հայտնել է Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին: Նման կանխատեսումը տնտեսագետը բացատրում է զարգացած երկրներում խթանիչ միջոցառումների դադարեցմամբ եւ խնայողության խիստ ծրագրերի կիրառմամբ:
Նյութը դիտվել է  224 անգամ


2010-09-09 Օբամա. Ղուրանի հրկիզման ակցիան ամբողջ աշխարհում ահաբեկչության կողմնակիցների աճ կհրահրի
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր դատապարտել Է Ղուրանը հրկիզելու ամերիկացի պաստորի մտադրությունը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, նախագահն այդ կարծիքը հայտնել Է Էյ Բի Սի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: 
2010-09-09 Հնդկաստանի մայրաքաղաքին սպառնում են վերջին 30 տարվա ամենաուժեղ ջրհեղեղները
ՆՅՈՒ ԴԵԼԻ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի մայրաքաղաքին սպառնում են վերջին 30 տարվա ամենաուժեղ ջրհեղեղները: Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները, չդադարող հորդառատ անձրեւների պատճառով Յամունա գետի ջրի մակարդակն այսօր հասել Է կրիտիկական մակարդակի եւ շարունակում Է ավելանալ: Մեգապոլիսի մի շարք շրջաններում տագնապ Է հայտարարված, իշխանություններն սկսել են բնակիչների տարհանումը: 
2010-09-09 Եվրախորհրդարանը Ֆրանսիայի իշխանություններից պահանջել Է անհապաղ դադարեցնել գնչուների արտաքսումը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավորները Ֆրանսիայի իշխանություններից պահանջել են անհապաղ դադարեցնել գնչուների արտաքսումը երկրից: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, համապատասխան բանաձեւն այսօր ընդունվել Է խորհրդարանի լիագումար նստաշրջանում: Փաստաթուղթը, որը պատրաստվել Է մի քանի քաղաքական խմբերի, այդ թվում՝ սոցիալիստենրի, լիբերալների ու «կանաչների» կողմից, խիստ քննադատության Է ենթարկել Ֆրանսիայում գնչուների հետ կապված ներկայիս իրադրությունը: 
2010-09-09 Վլադիկավկազում իրականացված պայթյունի հետեւանքով 15 մարդ Է զոհվել
ՄՈՍԿՎԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր առավոտյան մահապարտ ահաբեկիչը ռումբ Է պայթեցրել Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մերձակայքում, դրա հզորությունը կազմել Է 30-40 կիլոգրամ տրոտիլ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել Է 15 մարդ: Ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել Է ՀՊյուսիսային Օսիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը, պայթուցիկ սարքը Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ գործի Է դրել «Վոլգա» ավտոմեքենայի մեջ գտնվող ահաբեկիչը: Վիրավորվել Է ավելի քան 80 մարդ: 
2010-09-09 Սեպտեմբերի 10-11-ը Օտտավայում տեղի կունենա «մեծ ությակի» խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովը
ՄՈՍԿՎԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 10-11-ը Օտտավայում տեղի կունենա «մեծ ությակի» երկրների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովը: ՌԴ-ի Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, որը ռուսաստանյան պատվիրակության կազմում մասնակցելու Է այդ հանդիպմանը, հայտնել Է, որ գագաթնաժողովում «գլխավոր հարցերից մեկը լինելու Է «մեծ ությակի» ապագայի քննարկումը համաշխարհային գործընթացների եւ G20-ի գործունեության համատեքստում»: 
2010-09-09 Հիլարի Քլինթոն. Ողջ աշխարհը պաշտպանություն ու օգնություն Է ակնկալում ԱՄՆ-ից
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ աշխարհը հայացքն ուղղել Է ԱՄՆ-ին եւ պաշտպանություն ու օգնություն Է ակնկալում նրանից: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել Է Վաշինգտոնի միջազգային հարաբերությունների խորհրդում չորեքշաբթի ունեցած ելույթի ժամանակ: 
2010-09-09 Ֆիդել Կաստրոն նշել Է Կուբայի տնտեսական մոդելի անաշխատունակ լինելը
ՀԱՎԱՆԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիդել Կաստրոն նշել Է Կուբայի տնտեսական մոդելի անաշխատունակ լինելը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս խոստովանությունը կուբայական հեղափոխության առաջնորդն արել Է ամերիկյան «Ատլանտիկ» հանդեսի թղթակից Ջեֆրի Գոլդբերգի հետ կայացած հանդիպման ընթացքում: 
2010-09-09 Սեպտեմբերին 9-ին նշվում Է Գեղեցկության համաշխարհային օրը
ԹԲԻԼԻՍԻ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեի (CIDESCO) նախաձեռնությամբ սեպտեմբերին 9-ին նշվում Է Գեղեցկության համաշխարհային օրը: Միջազգային կոմիտեն Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի բնագավառում աշխարհի առաջատար եւ ամենահեղինակավոր կազմակերպությունն Է: Այն 1946 թվականին հիմնվել Է Բրյուսելում եւ բաժանմունքներ ունի աշխարհի 33 երկրում: 
2010-09-09 ԱՊՀ-ի փորձագետները կքննարկեն Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի 25-րդ տարեդարձի կապակցությամբ դիմումի տեքստը
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Մինսկում ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում տեղի կունենա Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի 25-րդ տարեդարձի կապակցությամբ Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի դիմումի վերաբերյալ որոշման նախագծի լրամշակման եւ համաձայնեցման փորձագիտական խմբի նիստը: Այդ մասին, «Արմենպրես»-ին տեղեկացրել Է ԱՊՀ-ի գործկոմի մամուլի ծառայությունը: 
2010-09-09 Աֆղանստանի խոշորագույն բանկի հաշիվները սառեցվել են
ՄՈՍԿՎԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի Կենտրոնական բանկի ղեկավարը որոշում է ընդունել սառեցնել «Քաբուլ բանկ»-ի` այդ երկրի ամենախոշոր մասնավոր ֆինանսական հաստատության ակտիվները: Աֆղանստանի ԿԲ-ն արգելափակել է հանգուցային բաժնետերերի հաշիվները` ներառյալ նախկին նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի բանկային ակտիվները: Հիմնական փոխառուների, բանկի նոր նախագահի եւ գործադիր տնօրենի ակտիվները նույնպես սառեցված են: 
2010-09-09 Մոսկվայում տեղի կունենա կրտսեր տարիքի երեխաների կրթությանն ու դաստիարակությանը նվիրված առաջին համաշխարհային խորհրդաժողովը
ՄՈՍԿՎԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-29-ը Մոսկվայում կհավաքվեն աշխարհի բոլոր երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները, կրթության նախարարներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` քննարկելու կրտսեր տարիքի երեխաների կրթության ու դաստիարակության բարելավման եղանակները: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն է հրապարակել UNESCO-ի պաշտոնական կայքը: 
2010-09-08 Քետրին Էշտոնը դատապարտել Է սեպտեմբերի 11-ին Ղուրանի օրինակն այրելու ամերիկացի պաստորի մտադրությունը
ԲՐՅՈՒՍԵԼ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քետրին Էշտոնը դատապարտել Է սեպտեմբերի 11-ին մահմեդականների սրբազան գրքի՝ Ղուրանի օրինակն այրելու Ֆլորիդայի ավետարանական եկեղեցիներից մեկի ամերիկացի պաստորի մտադրությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր Բրյուսելում հայտնել Է նրա պաշտոնական ներկայացուցիչը: 
2010-09-08 Ինքնասպանություններից ու դեպրեսիաներից Ճապոնիայի Էկոնոմիկան տարեկան կորցնում Է 31 մլրդ դոլար
ՏՈԿԻՈ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնասպանությունների եւ դեպրեսիայով հիվանդանալուց սոցիալական ապահովագրման պատճառով Ճապոնիայի Էկոնոմիկան տարեկան կորցնում Է 2,7 տրլն իեն կամ մոտավորապես 31 մլրդ դոլար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության այս տվյալները երեքշաբթի հրապարակվել են կառավարության նիստում, որը նվիրված Էր ինքնասպանությունների ու դեպրեսիայի խնդիրներին: 
2010-09-08 Աբասը հրաժարվում Է Իսրայելի հետ որեւիցե փոխզիջման գնալ կարգավորման հանգուցային հարցերում
ԹԵԼ ԱՎԻՎ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել Է մերձավորարեւելյան կարգավորման հանգուցային հարցերի շուրջ Իսրայելի հետ որեւիցե փոխզիջումից հրաժարվելու մասին: Ինչպես այսօր հաղորդել Է «Ջերուզալեմ պոստ» թերթը, Աբասը արաբ լրագրողներին տված հարցազրույցում նշել Է, որ «կլքի բանակցությունները, եթե Իսրայելը շարունակի հրեական բնակավայրերի շինարարությունը Հորդանան գետի արեւմտյան ափին»: Բացի այդ, պաղեստինցիները, նրանց առաջնորդի խոսքով՝ Իսրայելին զիջումների չի գնա Երուսաղեմի կարգավիճակին եւ պաղեստինցի փախստականների վերադարձին վերաբերող հարցերում: 
2010-09-08 Բրազիլիայի կառավարությունը անտառային հրդեհների կապակցությամբ արտակարգ դրություն Է հայտարարել երկրի 11 նահանգներում
ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի կառավարությունը անտառային հրդեհների կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել երկրի 27 նահանգներից 11-ում: Այդ միջոցառումը, մասնավորապես, տեղական իշխանություններին իրավունք Է տալիս մասնավոր ընկերությունների հետ տարերային աղետի գոտում հակահրդեհային աշխատանքներ կատարելու պայմանագրեր կնքել առանց օրենքով պարտադիր համապատասխան մրցույթներ անցկացնելու: 
2010-09-08 ԱՄՆ-ի նախագահը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Աֆղանստանի եւ Պակիստանի իրադրությունը
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեքշաբթի Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Աֆղանստանի եւ Պակիստանի իրադրությունը, ինչպես նաեւ դաշինքի գագաթնաժողովի նախապատրաստումը, որը նոյեմբերի 19-20-ը նշանակված Է Լիսաբոնում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է բանակցությունների արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ: 
2010-09-07 Հնդկաստանում համազգային գործադուլ Է ընթանում պարենամթերքի գների աճի դեմ
ՆՅՈՒ ԴԵԼԻ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Հնդկաստանում համազգային գործադուլ Է ընթանում պարենամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի դեմ: «Նյու Դելի ՏՎ» հեռուստաալիքի տվյալներով՝ դրան մասնակցում են 40 մլն աշխատավորներ, որոնց պաշտպանել են հանրապետության ինը արհմիություններ: 
2010-09-07 Հունաստանի պարտազանցումը դեռեւս հնարավոր է
ՄՈՍԿՎԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի պարտազանցման ռիսկը դեռեւս զգալի է, քանի որ երկրի կառավարությունը չի կարողանա մարել պետական պարտքը երկրի էկոնոմիկայի աջակցման ծրագրի ավարտվելուց հետո, որի գործողության ժամկետը լրանում է երեք տարի հետո: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Pacific Investment Management Co. (Pimco) ներդրումային հիմնադրամի կառավարիչ Էնդրյու Բոսոմուորտը: «Հունաստանն անվճարունակ է: Ես այն բանի էական ռիսկ եմ տեսնում, որ այդ երկիրն ի վերջո կհայտարարի պարտազանցման կամ պարտքի վերակառուցավորման մասին»,- ընդգծել է Բոսոմուորտը: 
2010-09-07 Շոտլանդիայի կառավարությունը անկախության շուրջ հանրաքվեի անցկացումից հրաժարվել Է մինչեւ 2011 թվականը
ԼՈՆԴՈՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի կառավարությունը երկուշաբթի հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայից այդ շրջանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումից հրաժարվում Է մինչեւ 2011 թվականին հաջորդ տեղական խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հայտարարել Է Շոտլանդիայի առաջին նախարարի տեղակալ Նիկոլա Ստեջինը, այս պլանները ակնհայտորեն չեն ստանա Շոտլանդիայի խորհրդարանի ներկայիս կազմի աջակցությունը, ուստիեւ իմաստ չունի դրանք օրենսդիրների քննարկմանը ներկայացնել այժմ: 
2010-09-07 Նաթանյահուն հույս ունի պաղեստինցիների հետ հաշտության համաձայնագրի հասնել մեկ տարվա ընթացքում
ԹԵԼ ԱՎԻՎ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նաթանյահուն հույս Է հայտնել, որ պաղեստինցիների հետ հաշտության համաձայնագիրը ձեռք կբերվի մեկ տարվա ընթացքում: «Դա հնարավոր Է, չնայած իսրայելապաղեստինյան հակամարտության կողմերի միջեւ առկա խորը հակասություններին»,-այսօր վարչապետի խոսքը մեջբերել Է նրա պաշտոնական ներկայացուցիչ Նիր Էֆեցը: 
  1  2  3  4  5  Հաջորդ