2010-03-18
Մայքլ Ջեքսոնի ժառանգները կնքել են երաժշտության պատմության մեջ ամենամեծ ֆինանսական գործարքը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայքլ Ջեքսոնի ժառանգները, որոնց շահերը ներկայացնում է փաստաբան Ջոն Բրանկան, կնքել են երաժշտության պատմության մեջ ամենամեծ ֆինանսական գործարքը «Sony» ձայնագրման ստուդիայի հետ: Գործարքի գինը 250 մլն դոլար է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցներին, գործարքի համաձայն` «Sony» ձայնագրման ընկերությունը ձեռք է բերում յոթ տարվա ընթացքում հանգուցյալ փոփ արքայի 10 ձայնասկավառակներ թողարկելու իրավունք, որոնցում ներառված կլինեն ինչպես հին, այնպես էլ բոլորովին անհայտ կատարումներ:
Նյութը դիտվել է 289 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-07-29 Ամերիկահայը, վճարելով 45 դոլար, միլիոնատեր է դարձել
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ 64-ամյա ներկարար եւ կոլեկցիոներ Ռիկ Նորսիգյանը 10 տարի առաջ մի հնավաճառից 45 դոլարով լուսանկարների 65 ապակյա նեգատիվներ է գնել: Հետագայում պարզվել է, որ դրանք պատկանում են 1984թ-ին կյանքից հեռացած աշխարհահռչակ լուսանկարիչ, «լուսանկարիչների հայր» հռչակված Անսել Ադամսին: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերիկյան մամուլը:
2010-07-29 Յոգայի սխալ ուսուցումը վնասակար է
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում աղանդները քողարկվում են յոգայի անվան տակ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը` նշելով, որ յոգայի անվան տակ աղանդավորները տարածում են Ագնի յոգա, Կրիշնիա, Բժագավար յոգա: «Սրանք հնդկական կրոններ են, որոնք մարդկանց տանում են իրենց ետեւից»,- ասաց նա: Յոգայի նման «պարապմունքները», ըստ ֆեդերացիայի նախագահի, անցկացվում են անգամ տներում:
2010-07-29 Ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին նոր բանկն Է բացվում Մեծ Բրիտանիայում
ԼՈՆԴՈՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան հարյուր տարվա ընթացքում այսօր առաջին նոր բանկն Է բացվում Մեծ Բրիտանիայում, որը կաշխատի ամեն օր եւ կհոգա ոչ միայն սպասարկյալների, այլեւ նրանց շների մասին: Նոր բանկը կանվանվի Metro Bank: Այն «զրոյից» հիմնել են երկու գործարարներ՝ բրիտանացի Էնտոնի Թոմսոնը եւ ամերիկացի Վերնոն Հիլը: Հիլն ԱՄՆ-ում նման նախագծի փորձ արդեն ունի. 1973 թվականին 26 տարեկան հասակում նրա հիմնած Commece Bank-ը՝ միակ բաժանմունքով, այնուհետեւ աճել Է մինչեւ 500 մասնաճյուղերով հիմնարկության եւ 2007 թվականին վաճառվել 8,5 միլիարդ դոլարով:
2010-07-28 Գիտնականները պնդում են, որ ընտանեկան երջանկությունը գալիս է երեք տարի հետո
ՄՈՍԿՎԱ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները պնդում են, որ ընտանեկան երջանկությունը գալիս է ուղիղ 2 տարի 11 ամիս եւ 8 օր հետո: Ինչպես գրում է express.co.uk-ը, բրիտանացի մասնագետներն այս եզրակացությանն են եկել ընդգրկուն հարցման ընթացքում: Հետազոտողները հարցում են արել ավելի քան 4 հազար ամուսնացածների: Ամուսնական կյանքից առավել գոհ են եղել այն զույգերը, որոնց մի քանի օր է մնացել մինչեւ ամուսնության երրորդ տարեդարձը:
2010-07-26 Ճապոնիայում կանանց կյանքի միջին տեւողությունը 25 տարի անընդմեջ մնում Է աշխարհում ամենաերկարը
ՏՈԿԻՈ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում կանանց կյանքի միջին տեւողությունը մնում Է աշխարհում ամենաերկարը: Սրանք են Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության՝ այսօր հրապարակված զեկույցի տվյալները: Այսպիսով, Ճապոնիան այս ցուցանիշով առաջատարն Է 25 տարի անընդմեջ: Ինչպես հաղորդվել Է, 2009 վականին ճապոնուհիների կյանքի միջին տեւողությունը կազմել Է 86,44 տարի, ինչը մոտավորապես մեկ երրորդ տարով ավելի Է, քան 2008 թվականին:
2010-07-26 Դիետաներին հետեւելը կարող է նաեւ մահվան հանգեցնել
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանազան դիետաների հետեւանքով առաջացող անորեքսիան մահացու հիվանդություն է. նիհարելուց մինչեւ հյուծվելը մեկ քայլ է: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարության կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը եւ կլինիկական հոգեբան Վիկտորյա Վառյանը, Հայաստանում անորեքսիա կոչվող հիվանդության մասին գրեթե չեն խոսում, սակայն մեզ մոտ այս հիվանդությամբ տառապողներ եւս կան:
2010-07-26 20 տարի անց ամերիկացիների կեսը կերթեւեկի էլեկտրամոբիլներով
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսը կանաչ լույս է վառել երկրում էլեկտրափոխադրամիջոցների զարգացման ճանապարհին: Առաջիկա 10 տարում ԱՄՆ-ի համերկրային բյուջեից կարող է գրեթե 4 մլրդ դոլար հատկացվել էլեկտրամոբիլների եւ դրանց ենթակառուցվածքի զարգացման համար, իսկ արդեն 2030 թվականին էլեկտրամոբիլներով կկարողանա երթեւեկել ԱՄՆ-ի բնակչության կեսը:
2010-07-24 Պերուի հնէաբանները հայտնաբերել են զոհատեղի
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի հնէաբանները երկրի հյուսիսում հայտնաբերել են զոհատեղի: Ըստ հնէաբանների` այն կառուցել է հարավամերիկյան Մոչե ցեղը, որի ծաղկման շրջանը համարվում է մ.թ.ա 100-ից մինչեւ մեր թվարկության 800 տարին: Ըստ պերուացի հնէաբանների,թեեւ այս ցեղը եղել է բավականին խաղաղասեր եւ զբաղվել հիմնականում գյուղատնտեսությամբ, սակայն նրանց մոտ նույնպես կատարվել են մարդկային զոհաբերության արարողություններ:
2010-07-24 Գարիկ Մարտիրոսյանը` Ռուսաստանի 50 ամենահարուստ հայտնիների ցուցակում
ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի 50 ամենահարուստ հայտնի մարդկանց ցուցակը, որտեղ նշված է նաեւ Comedy Club հումորային ակումբի անդամ Գարիկ Մարտիրոսյանի անունը: Առաջին եռյակում են համապատասխանաբար` թենիսիստուհի Մարիա Շառապովան, երգչուհի Ալլա Պուգաչովան եւ հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինը:
2010-07-24 Կանայք ավելի քիչ են հետեւում մեքենայի մաքրությանը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ավտոմեքենայի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց կեսից ավելին սեփական մեքենան լվանում է ոչ հաճախ, քան կես տարվա մեջ մեկ անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները, ուսումնասիրությունը կատարվել է հարցմանը մասնակցած 1000 վարորդի կարծիքի հիման վրա:
2010-07-24 Մսի օգտագործումը նպաստում է գիրությանը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները վստահ են, որ բարեկազմ մարմին ունենալու համար անհրաժեշտ է նվազեցնել մսի օգտագործումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Բի-Բի-Սի»-ին, գիտնականներն իրենց ուսումնասիրությունները կատարել են 5 տարվա ընթացքում. ուսումնասիրվել է մոտ 4 հարյուր հազար եվրոպացի: Նրանք եկել են այն եզրահանգման, որ ուսումնասիրության ենթարկված մարդկանց գիրության պատճառը հենց մսի օգտագործումն է: Մսամթերքներից առավել «վտանգավորների» շարքին են դասվել նրբերշիկն ու խոզապուխտը:
2010-07-24 Վրաստանի գյուղերից մեկում կատուն շնիկ է լույս աշխարհ բերել
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի գյուղերից մեկում կատուն շնիկ է լույս աշխարհ բերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, գիտնականները դեռ չեն կարողանում նման տարօրինակ երեւույթին բացատրություն տալ: Կենդանու խնամող Անզոր Կոչլամազաշվիլին հայտնել է, որ կատվի ծննդաբերությունը տեւել է մի քանի օր, արդյունքում ծնվել է սեւ-սպիտակ մի շնիկ:
2010-07-23 Հնդկաստանում ստեղծվել Է աշխարհում ամենաԷժան նոուտբուքը
ՆՅՈՒ ԴԵԼԻ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանցի մասնագետներն ստեղծել են աշխարհում ամենաԷժան նոուտբուքը: Դրա արժեքը կազմում Է 35 դոլար: Այս մասին այսօր հաղորդել Է «Թայմս օֆ Ինդիա» թերթը: «Այս լեպտոպը մշակվել Է առաջին հերթին այն ուսանողների համար, որոնք հնարավորություն չունեն գնելու թանկարժեք նոուտբուքեր»,- հայտարարել Է մարդկային ռեսուրսների զարգացման նախարար Քափիլ Սիբալը: Նա նաեւ ընդգծել Է, որ աշխարհի առաջատար համակարգչային ընկերությունների հետ արդեն սկսվել են բանակցություններն այս Էժան համակարգչի զանգվածային արտադրության գործարկման շուրջը:
2010-07-23 Վատիկանը լայն շրջանառության մեջ Է դնում սեփական հատման «եվրոմանրը»
ՎԱՏԻԿԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկան քաղաք-պետությունն առաջին անգամ շրջանառության մեջ Է դրել սեփական հատման եվրոյի մետաղադրամներ, նախկինում այս մետաղադրամները մատչելի Էին սոսկ հավաքորդներին, հաղորդել Է Ֆրանս Պրես գործակալությունը: Վատիկանը Եվրամիության մյուս երկրների հետ մեկտեղ եվրոյի գոտի Է մտել 2002 թվականին եւ այդ ժամանակամիջոցում թողարկել Է երեք շարքի մետաղադրամներ՝ մեկ ցենտից մինչեւ երկու եվրո արժեքով: Սակայն այդ մետաղադրամները երբեք չեն եղել վճարման իրական միջոցներ՝ լինելով լոկ հավաքորդների իղձի առարկա, եւ դա շոշափելի եկամուտ Է բերել պապական պետությանը: Այսպես, վերջին շարքի մետաղադրամների արժեքը գրեթե տասնապատիկ գերազանացել Է դրանց անվանական արժեքը:
2010-07-22 Գերմանիայում կարող Է ավելորդ քաշի հարկ սահմանվել
ԲԵՌԼԻՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում պատգամավոր Մարկո Վանդերվիտցը հանդես Է եկել ավելորդ քաշով մարդկանց համար բժշկական ապահովագրության արժեքն ավելացնելու առաջարկությամբ: Այդ մասին այսօր հաղորդել Է գերմանական Welt թերթի վեբ-կայքը: Վանդերվիտցի կարծիքով՝ գեր մարդիկ «գիտակցաբար վարում են անառողջ ապրելակերպ եւ պետք Է դրա համար պատասխանատվություն կրեն նաեւ ֆինանսական առումով»:
2010-07-22 Մեծ Բրիտանիա ժամանող յուրաքանչյուր յոթերորդ զբոսաշրջիկը մարզական երկրպագու է
ԼՈՆԴՈՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի գլխավոր մարզական միջոցառումները տարեկան երկիր են բերում 3 մլն օտարերկրյա մարզական երկրպագուների, որոնք կազմում են Միացյալ Թագավորություն այցելող բոլոր զբոսաշրջիկների 14 տոկոսը: Ընդսմին նրանց ծախսերը գրեթե երկու անգամ գերազանցում են սովորական զբոսաշրջիկների ծախսերը եւ միջինը մեկ մարդու հաշվով կազմում մոտ 1350 դոլար: