2010-03-17
Տ. Սարգսյան. «Ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ մեր ծրագրերը կազդարարեն 100-ամյակի միջոցառումների նախապարտրաստական փուլը»
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարությունը ծրագրում է անցկացնել մի շարք միջոցառումներ: Այսօր Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանի հարցին` ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Հայոց ցեղասպանության թեման դարձել է միջազգային լայն քննարկման առարկա` մեզ պարտավորեցնում է 95-ամյակի միջոցառումները պատշաճ մակադակով իրականացնել:
Նյութը դիտվել է 248 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-07-29 Գ. Այվազյան. «Մենք գնում ենք խիզախ քայլի` Ադրբեջան վերադառնալու առաջարկությամբ»
ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանցիներն անհաշտ ու դաժան թշնամիներ են, ոչ թե հակառակորդներ, նրանք մեզ երբեք հակառակորդ չեն կոչում, այլ միշտ թշնամի են համարում եւ անվանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նմանատիպ համոզմունք հայտնեց ադրբեջանագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` շեշտելով, որ ադրբեջանահայ փախստականների ջանքերն ուղղված են նաեւ հակահայկական քարոզչության հզոր ալիքները չեզոքացնելուն:
2010-07-29 Կ. Կալենչյան.«Թուրք-քրդական բախումներն իրենց վրա կրում են նաեւ արտաքին ուժերի ազդեցությունը»
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրք-քրդական բախումները ճիշտ է` ներքին խնդիրներ են, սակայն իրենց վրա կրում են նաեւ արտաքին ուժերի ազդեցությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այսօր ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը: Ըստ նրա, երբ թուրք-ամերիկյան կամ թուրք- իսրայելական հարաբերությունների մեջ լարում է նկատվում, Թուրքիայի ներսում ակտիվանում է քրդական գործոնը:
2010-07-29 Գ. Այվազյան. «Ադրբեջանն ունակ չԷ ապահովել ադրբեջանահայ փախստականների անվտանգությունը»
ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե ադրբեջանցին իրավունք ունի գալ եւ ապրել մեր սրբազան հողում, ապա մենք առաջինը կվերադառնանք Ադրբեջան»,-»Արմենպրես»-ին ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Ըստ նրա` ադրբեջանցի փախստականները շատ ավելի քիչ են, քան ներկայացվում է: Նրա գնահատմամբ՝ Հայաստանից խաղաղ պայմաններում Ադրբեջան է տեղափոխվել առավելագույնը 120 հազար ադրբեջանցի, եւ Հայաստանից ստացել փոխհատուցում:
2010-07-29 Այսուհետ Հանրային խորհրդին հնարավորություն է տրվում ՀՀ կառավարությանը ներկայացնել հարցեր
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ Հանրային խորհրդին հնարավորություն է տրվում ՀՀ կառավարությանը ներկայացնել հարցեր եւ մասնակցել դրանց քննարկմանը, ինչպես կառավարության ենթակա բոլոր մարմինները: Այդ առնչությամբ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրում լրացումներ կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
2010-07-28 Ադրբեջանահայերը պատրաստվում են դիմել Մինսկի խմբի համանախագահներին
ԵՐԵՎԱՆ,28 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանահայերի համայնքը պատրաստվում է դիմել Մինսկի խմբի համանախագահներին: Հայ փախստականների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հունիսի 26-ի հրապարակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Վերջիններիս թվում է նաեւ փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի անսամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` շեշտելով, որ իրենք հետեւողականորեն կպայքարեն իրենց իրավունքների պաշտպանության համար:
2010-07-28 ՀՀ դեսպան Արա Հակոբյանը հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նախագահին
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Հակոբյանը հուլիսի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նախագահ Մահինդա Ռաջապակսային: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Շրի Լանկայի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ տասնյակ տարիներ տեւած ներքին հակամարտության ավարտից հետո Շրի Լանկայում հաստատված խաղաղությունն ու կայունությունը առավել բարենպաստ մթնոլորտ են ստեղծում երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար:
2010-07-28 Ս.Գրիգորյան. «Հաագայի դատարանի որոշումը նախադեպ է ստեղծում»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոսովոյի անկախության մասին Հաագայի դատարանի որոշմամբ ստեղծվում է նախադեպ, որով մաքուր ինքնորոշումը գերադասվում է տարածքային ամբողջականության սկզբունքից, եւ որը կարող է օգտակար լինել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առումով, քանի որ նախադեպային իրավունքը էական դեր է խաղում միջազգային իրավունքի համակարգում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այսօր ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
2010-07-28 Գ. Այվազյան. «Ղարաբաղյան հարցը մտել է վճռորոշ փուլ»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ղարաբաղյան հարցը մտել է վճռորոշ փուլ: Ադրբեջանահայերը ողջունում են Կոսովոյի որոշումը եւ միանում Արցախի ժողովրդի ուրախությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` շեշտելով, որ Ղարաբաղի անկախությունը անպատճառ պետք է ճանաչվի, քանի որ Ադրբեջանը ոչնչացրեց իր խաղաղ բնակիչներին դեռ պատերազմից առաջ, եւ այս ցավալի փաստը խաղաթուղթ է, որ Ղարաբաղը ինքնուրույն մնա: «Ադրբեջանահայության հիմնախնդրի աշխարհին ճիշտ ներկայացման մեջ է Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման բանալիները»,- հավաստիացրեց Գ. Այվազյանը` նշելով, որ ադրբեջանցիները ո’չ բարոյական, ո’չ իրավական իրավունք չունեն Ղարաբաղի տարածքին հավակնելու, որովհետեւ նրանք բարձր պետական մակարդակով կազմակերպեցին Սումգայիթի, Բաքվի եւ այլ ջարդերը:
2010-07-28 Կոսովոյի նախադեպը Թուրքիային գցել է «երկու քարի մեջտեղ»
ԵՐԵՎԱՆ,28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կոսովոյի նախադեպը Թուրքիային գցել է հակասական դրության մեջ: Մի կողմից Թուրքիան փորձում է այս համատեքստում բարձրացնել Հարավային Կիպրոսի թրքական Հանրապետության հարցը, մյուս կողմից խուսափում է ընդունել, որ Հաագայի դատարանի այս որոշումը կարող է տարածվել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա:
2010-07-28 Օգոստոսի 3-ին տեղի կունենա ԵԱՀԿ առաքելության հերթական դիտարկումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն օգոստոսի 3-ին հերթական դիտարկումը կանցկացնի Լեռնային Ղաաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արեւելք:
2010-07-27 Ա. Սարգսյանը կանխատեսում է նոր պատերազմ` Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում սպասվում է նոր պատերազմ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արա Սարգսյանը` պատերազմ կանխատեսելով Իրանի եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջեւ: Ըստ նրա` պատերազմի բռնկման հիմք կարող է հանդիսանալ Իրանում գտնվող Բուշերի նոր ատոմակայանի գործարկումը, որը նախատեսված է օգոստոսին, ինչը Արեւմուտքը դիտարկում է որպես միջուկային զենքի նոր աղբյուր:
2010-07-26 Ս. Նիկոյան. «Ընտրությունների հաջորդ իսկ օրը կուսակցությունները պատրաստվում են հերթականին»
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ընտրությունների հաջորդ իսկ օրը կուսակցությունները պատրաստվում են հերթականին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը` հավելելով, որ եթե մինչ այդ քարոզչական այլ ձեւաչափ է իրականացվում, ապա դրանից հետո յուրաքանչյուր կուսակցական աշխատանք նպատակաուղղված է հաջորդ ընտրություններին: «Եվ, բնականաբար, որքան մոտենում ենք ընտրություններին, ե’ւ համագումարների, ե’ւ կուսակցության մեջ տեղաշարժերի, փոփոխությունների ուղղվածությունը գնում է դրանց»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
2010-07-26 Անցած շաբաթվա ընթացքում շփման գոտում հրադադարի խախտման դեպքերը նվազել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի տարբերություն նախորդ շաբաթների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար նվազել են: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո ծառայությունից, մասնավորապես, հուլիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից առաջնային գծի երկարությամբ տեղաբաշխված հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 450 կրակոց: