AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 04:07:57 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Քաղաքական
2010-03-17
Շ. Թորոսյան. «Ջավախահայության իրավունքների համար պայքարի ուղղությունը փոխվելու է դեպի միջազգային կառույցներ»
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե մինչ այսօր հիմնական նպատակը Վրաստանի իշխանություններին հորդորելն ու կոչ անելն էր` տեր կանգնել Ջավախքի ժողովրդին, ապա այժմ պայքարի ուղղությունը փոխվելու է դեպի միջազգային կառույցներ»,-ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նյութը դիտվել է  180 անգամ


2010-07-29 Սեպտեմբերի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ԼՂ հակամարտության տարածաշրջան
ՎԻԵՆՆԱ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) Վիեննայում հուլիսի 28-ին հանդիպում են ունեցել Մինսկի խմբի անդամների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը, հանդիպման կապակցությամբ նրանք հայտարարություն են տարածել: 
2010-07-29 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կ.Ղազինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպան Լ.Ամբերգին
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լորենցո Ամբերգին: 
2010-07-29 Գ. Այվազյան. «Մենք գնում ենք խիզախ քայլի` Ադրբեջան վերադառնալու առաջարկությամբ»
ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանցիներն անհաշտ ու դաժան թշնամիներ են, ոչ թե հակառակորդներ, նրանք մեզ երբեք հակառակորդ չեն կոչում, այլ միշտ թշնամի են համարում եւ անվանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նմանատիպ համոզմունք հայտնեց ադրբեջանագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` շեշտելով, որ ադրբեջանահայ փախստականների ջանքերն ուղղված են նաեւ հակահայկական քարոզչության հզոր ալիքները չեզոքացնելուն: 
2010-07-29 Կ. Կալենչյան.«Թուրք-քրդական բախումներն իրենց վրա կրում են նաեւ արտաքին ուժերի ազդեցությունը»
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրք-քրդական բախումները ճիշտ է` ներքին խնդիրներ են, սակայն իրենց վրա կրում են նաեւ արտաքին ուժերի ազդեցությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այսօր ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը: Ըստ նրա, երբ թուրք-ամերիկյան կամ թուրք- իսրայելական հարաբերությունների մեջ լարում է նկատվում, Թուրքիայի ներսում ակտիվանում է քրդական գործոնը: 
2010-07-29 Գ. Այվազյան. «Ադրբեջանն ունակ չԷ ապահովել ադրբեջանահայ փախստականների անվտանգությունը»
ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե ադրբեջանցին իրավունք ունի գալ եւ ապրել մեր սրբազան հողում, ապա մենք առաջինը կվերադառնանք Ադրբեջան»,-»Արմենպրես»-ին ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Ըստ նրա` ադրբեջանցի փախստականները շատ ավելի քիչ են, քան ներկայացվում է: Նրա գնահատմամբ՝ Հայաստանից խաղաղ պայմաններում Ադրբեջան է տեղափոխվել առավելագույնը 120 հազար ադրբեջանցի, եւ Հայաստանից ստացել փոխհատուցում: 
2010-07-29 Այսուհետ Հանրային խորհրդին հնարավորություն է տրվում ՀՀ կառավարությանը ներկայացնել հարցեր
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ Հանրային խորհրդին հնարավորություն է տրվում ՀՀ կառավարությանը ներկայացնել հարցեր եւ մասնակցել դրանց քննարկմանը, ինչպես կառավարության ենթակա բոլոր մարմինները: Այդ առնչությամբ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրում լրացումներ կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: 
2010-07-28 Ադրբեջանահայերը պատրաստվում են դիմել Մինսկի խմբի համանախագահներին
ԵՐԵՎԱՆ,28 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանահայերի համայնքը պատրաստվում է դիմել Մինսկի խմբի համանախագահներին: Հայ փախստականների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հունիսի 26-ի հրապարակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Վերջիններիս թվում է նաեւ փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի անսամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` շեշտելով, որ իրենք հետեւողականորեն կպայքարեն իրենց իրավունքների պաշտպանության համար: 
2010-07-28 ՀՀ դեսպան Արա Հակոբյանը հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նախագահին
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Հակոբյանը հուլիսի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նախագահ Մահինդա Ռաջապակսային: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Շրի Լանկայի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ տասնյակ տարիներ տեւած ներքին հակամարտության ավարտից հետո Շրի Լանկայում հաստատված խաղաղությունն ու կայունությունը առավել բարենպաստ մթնոլորտ են ստեղծում երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար: 
2010-07-28 Ս.Գրիգորյան. «Հաագայի դատարանի որոշումը նախադեպ է ստեղծում»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոսովոյի անկախության մասին Հաագայի դատարանի որոշմամբ ստեղծվում է նախադեպ, որով մաքուր ինքնորոշումը գերադասվում է տարածքային ամբողջականության սկզբունքից, եւ որը կարող է օգտակար լինել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առումով, քանի որ նախադեպային իրավունքը էական դեր է խաղում միջազգային իրավունքի համակարգում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այսօր ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: 
2010-07-28 Գ. Այվազյան. «Ղարաբաղյան հարցը մտել է վճռորոշ փուլ»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ղարաբաղյան հարցը մտել է վճռորոշ փուլ: Ադրբեջանահայերը ողջունում են Կոսովոյի որոշումը եւ միանում Արցախի ժողովրդի ուրախությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` շեշտելով, որ Ղարաբաղի անկախությունը անպատճառ պետք է ճանաչվի, քանի որ Ադրբեջանը ոչնչացրեց իր խաղաղ բնակիչներին դեռ պատերազմից առաջ, եւ այս ցավալի փաստը խաղաթուղթ է, որ Ղարաբաղը ինքնուրույն մնա: «Ադրբեջանահայության հիմնախնդրի աշխարհին ճիշտ ներկայացման մեջ է Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման բանալիները»,- հավաստիացրեց Գ. Այվազյանը` նշելով, որ ադրբեջանցիները ո’չ բարոյական, ո’չ իրավական իրավունք չունեն Ղարաբաղի տարածքին հավակնելու, որովհետեւ նրանք բարձր պետական մակարդակով կազմակերպեցին Սումգայիթի, Բաքվի եւ այլ ջարդերը: 
2010-07-28 Կոսովոյի նախադեպը Թուրքիային գցել է «երկու քարի մեջտեղ»
ԵՐԵՎԱՆ,28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կոսովոյի նախադեպը Թուրքիային գցել է հակասական դրության մեջ: Մի կողմից Թուրքիան փորձում է այս համատեքստում բարձրացնել Հարավային Կիպրոսի թրքական Հանրապետության հարցը, մյուս կողմից խուսափում է ընդունել, որ Հաագայի դատարանի այս որոշումը կարող է տարածվել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա: 
2010-07-28 Օգոստոսի 3-ին տեղի կունենա ԵԱՀԿ առաքելության հերթական դիտարկումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն օգոստոսի 3-ին հերթական դիտարկումը կանցկացնի Լեռնային Ղաաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արեւելք: 
2010-07-27 Արմենական-ռամկավար ազատական կուսակցությունը ողջունում է Հաագայի դատարանի որոշումը Կոսովոյի անկախության վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմենական-ռամկավար ազատական կուսակցությունը ողջունում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (Հաագայի դատարան) որոշումը` ճանաչել Կոսովոյի ժողովրդի իրավունքը անկախություն հռչակելու մասին: Ինչպես նշվում է դատարանի որոշման մեջ, անկախության հռչակումը չի հակասում միջազգային այլ ակտերին, եւ, հետեւաբար, այն չի կարող համարվել անօրինական ու հակասող միջազգային նորմերին: 
2010-07-27 Ա. Սարգսյանը կանխատեսում է նոր պատերազմ` Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում սպասվում է նոր պատերազմ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արա Սարգսյանը` պատերազմ կանխատեսելով Իրանի եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջեւ: Ըստ նրա` պատերազմի բռնկման հիմք կարող է հանդիսանալ Իրանում գտնվող Բուշերի նոր ատոմակայանի գործարկումը, որը նախատեսված է օգոստոսին, ինչը Արեւմուտքը դիտարկում է որպես միջուկային զենքի նոր աղբյուր: 
2010-07-26 Ս. Նիկոյան. «Ընտրությունների հաջորդ իսկ օրը կուսակցությունները պատրաստվում են հերթականին»
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ընտրությունների հաջորդ իսկ օրը կուսակցությունները պատրաստվում են հերթականին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը` հավելելով, որ եթե մինչ այդ քարոզչական այլ ձեւաչափ է իրականացվում, ապա դրանից հետո յուրաքանչյուր կուսակցական աշխատանք նպատակաուղղված է հաջորդ ընտրություններին: «Եվ, բնականաբար, որքան մոտենում ենք ընտրություններին, ե’ւ համագումարների, ե’ւ կուսակցության մեջ տեղաշարժերի, փոփոխությունների ուղղվածությունը գնում է դրանց»,- նշեց ԱԺ փոխնախագահը: 
2010-07-26 Անցած շաբաթվա ընթացքում շփման գոտում հրադադարի խախտման դեպքերը նվազել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի տարբերություն նախորդ շաբաթների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար նվազել են: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո ծառայությունից, մասնավորապես, հուլիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից առաջնային գծի երկարությամբ տեղաբաշխված հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 450 կրակոց: 
2010-07-24 ԼՂՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի` Կոսովոյի անկախությանը վերաբերող որոշման կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի` Կոսովոյի անկախությանը վերաբերող որոշման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից, հայտարարության մեջ ասվում է. 
2010-07-24 Ըստ Բ. Սահակյանի` խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիրները ԼՂ-ում ներկայումս ընթացող բանակցություններից հեռու են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիրները Լեռնային Ղարաբաղում ներկայումս ընթացող բանակցություններից հեռու են: Ըստ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` ներկայումս քննարկվում են ավելի լուրջ սկզբունքներ, որոնք բարձրացվում են Հայաստանի կողմից: 
2010-07-24 ԼՂՀ նախագահ. «Արցախի պաշտպանական բանակը կարողանում է Ադրբեջանի գործողություններին համարժեք պատասխան տալ եւ պահպանել սեփական դիրքերն ու ժողովրդի անվտանգությունը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչպես նաեւ դիվերսիոն գործողությունները, որեւէ առավելություն չեն տալիս այդ երկրին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Արցախի պաշտպանական բանակը կարողանում է Ադրբեջանի գործողություններին համարժեք պատասխան տալ եւ պահպանել սեփական դիրքերն ու ժողովրդի անվտանգությունը»,- ասաց Բ. Սահակյանը: 
2010-07-24 Բ. Սահակյան. «Ներկայիս գործընթացները չեն հուշում, որ մոտ ապագայում Ադրբեջանը կդիմի միջազգային դատարան` Արցախի անկախության փաստը վիճարկելու համար»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտ այսօր փոխվել է մոտեցումը ԼՂ-ի` բանակցային գործընթացին մասնակցելու առումով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշեց, որ այսօր բոլորը հասկանում են, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը բանակցություններին, խնդրի լուծումն անհնարին է: «Ներկայիս ձեւաչափով հնարավոր չէ խնդրի վերջնական լուծում եւ արդյունավետ աշխատանք: 
  1  2  3  4  5  Հաջորդ