AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 03:07:45 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Տնտեսական
2010-03-12
ԳԱԶ-ը ծրագրում է մարտին թողարկել 6,4 հազար «Գազել-Բիզնես» առեւտրային թեթեւ ավտոմեքենաներ
ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորկու ավտոգործարանը ծրագրում է մարտին թողարկել 6,4 հազար «Գազել-Բիզնես» առեւտրային թեթեւ ավտոմեքենաներ: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ԳԱԶ ընկերության նախագահ Նիկոլայ Պուգինը: Նրա խոսքով` ավտոմեքենան, որի սերիական թողարկումն սկսվել է այս տարվա փետրվարի սկզբին, հետաքրքրել է սպառողներին: Ամբողջ Ռուսաստանում նոր ավտոմեքենայի վաճառքներն սկսվել են փետրվարի 25-ին եւ ցույց են տվել, որ այն պահանջարկ է վայելու ռուսաստանյան շուկայում, նշել է Պուգինը:
Նյութը դիտվել է  211 անգամ


2010-07-29 Ավարտվեց ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված ակտուարական որակավորման ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդառաջելով ՀՀ կենտրոնական բանկին` Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի (ՖՈԶԾ) միջոցով եւ համագործակցելով Մեծ Բրիտանիայի ակտուարական մասնագիտություն (ՄԲ ԱՄ) ասոցացիայի հետ` Հայաստանում իրականացրել է ակտուարական (ապահովագրական վիճակագիրներ) որակավորման ծրագիրը: Այսօր տեղի ունեցավ մեկ տարի տեւողությամբ ուսուցման ավարտական վկայականների հանձնման արարողությունը: 
2010-07-29 Ավիաընկերությունները շարունակում են հաջողությամբ հաղթահարել ճգնաժամի հետեւանքները
ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ավիափոխադրումները 2010 թվականի հունիսին աճել են ավելի քան 26,5 տոկոսով, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է 2009 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (11,9 տոկոս): Ինչպես ասված է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նախօրյակին հրապարակված հաշվետվության մեջ, այդ տվյալնորը ցույց են տալիս, որ ավիաընկերությունները շարունակում են հաջողությամբ հաղթահարել ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքները: 
2010-07-29 Եվրոպայի Էկոնոմիկայի նկատմամբ վստահությունն աճել Է մինչեւ ռեկորդային բարձր մակարդակ
ԲՐՅՈՒՍԵԼ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական վստահության եվրոպական ինդեքսը, որը միագումարում Է Եվրամիության սպառողների եւ ձեռնարկիչների տնտեսական սպասումները, բարձրացել Է վերջին 27 ամսում մինչեւ ռեկորդային բարձր մակարդարկ: Այդ մասին վկայում են այն հաշվետվության տվյալները, որն այսօր տարածել Է Եվրահանձնաժողովը: 
2010-07-29 Ըստ Քրիստին Լագարդի՝ 2011 թվականին համաշխարհային Էկոնոմիկային զգալի աճ Է սպասում
ՓԱՐԻԶ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թվականին համաշխարհային Էկոնոմիկայի զգալի աճ կդիտվի, առաջավոր դիրքերում կհայտնվեն զարգացող երկրները: Այս կանխատեսումն արել Է Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարար Քրիստին Լագարդը, որի կարծիքը ներկայացրել Է Boomberg գործակալությունը: 
2010-07-29 Տեխնիկայի պակասի խնդիր` մայրաքաղաքի աղբահանության ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի աղբահանության կազմակերպման ներկայիս մակարդակը եւ տեմպերը գնահատվում են բավարար եղած տեխնիկայի եւ աշխատուժի պայմաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Գագիկ Խաչատրյանը` շեշտելով, որ օգտագործվող 362 միավոր տեխնիկայից միայն 20 տոկոսն է շահագործման տարիքում: Այս խնդիրը, ըստ Գ. Խաչատրայանի, բավական մտահոգիչ է, քանի որ լուծման համար մեծ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ, իսկ հարցին լուծում չտալու դեպքում ժամանակի հետ կարող ենք կանգնել լուրջ` օգտագործման տեխնիկա գրեթե չունենալու փաստի առաջ: «Ոլորտում ներդրումների կարիք կա»,- ասաց վարչության պետը` նշելով, որ աղբահանության ոլորտի բարեփոխումներով շահագրգռված է նաեւ կառավարությունը: 
2010-07-29 Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտադրողները կստեղծեն համատեղ «Կովկասյան» նոր ապրանքանիշներ
ԳՅՈւՄՐԻ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտադրողները կստեղծեն համատեղ «Կովկասյան» նոր ապրանքանիշներ: Այս երկրների գործարարներն արդեն արտադրել են «Կովկասյան պանիր» համատեղ արտադրանքը: Ի դեպ, Ադրբեջանը ծրագրին միացել է վերջերս: «Կովկասյան պանրի» առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ Գյումրիում: 
2010-07-29 Ըստ կանխատեսումների` գյուղատնեսության ոլորտում երկրորդ կիսամյակում կգրանցվի 3-5 տոկոս աճ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում, նախնական կանխատեսումների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում կգրանցվի 3-5 տոկոս աճ: Ինչպես այսօր կայացած Հայաստանի Հանրապետության կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, երկրորդ կիսամյակում խաղողի բերք է ակնկալվում 210-215 հազար տոննա, անցած տարվա 185 հազարի դիմաց: Մինչեւ տարվա վերջ կանխատեսվում է նաեւ թռչնաբուծության եւ ձվի արտադրության շուրջ 50 տոկոսի աճ: 
2010-07-29 Հայաստանում երկրորդ միջուկային էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ընթանում են երկրորդ խոշոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին ՀՀ իշխանությունների որոշումն իրականացման փուլում է: ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով անվտանգության խնդիրներին`փաստեց, որ գործող էներգաբլոկն աշխատում է բացարձակապես անվտանգ, իսկ կառուցվելիք երկրորդի նախնական աշխատանքներն իրականանալու են անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան, որոնք հաստատելու համար նախատեսվում է անցկացնել համապատասխան փորձաքննություն: 
2010-07-29 Նորվեգիան, Իսլանդիան եւ Լիխտենշտայնը 1,79 միլիարդ եվրո են տրամադրում ԵՄ-ի երկրների «կանաչ» ծրագրերի համար
ԲՐՅՈՒՍԵԼ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիան, Իսլանդիան եւ Լիխտենշտայնը համաձայնության են հասել Եվրամիության նվազ ունեւոր անդամ երկրներին 1,79 միլիարդ եվրո տրամադրելու շուրջը, այս միջոցների մեծ մասը նախատեսված Է շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրերի, Էներգիայի վերականգնվող աղբյուրների ստեղծման նախագծերի իրագործանն օժանդակելու եւ մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների կրճատման պարտավորությունների կատարման համար, այսօր հաղորդել Է EUobserver ինտրենետ-թերթը: 
2010-07-29 Վրացիներն ամենից շատ վստահում են սեփական արտադրության արտադրանքին
ԹԲԻԼԻՍԻ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի սպառողը, դրսեւորելով հայրենասիրություն, ամենից շատ վստահում Է սեփական արտադրության արտադրանքին: Այդ մասին հաղորդել Է «Բիզնես-Գրուզիա» պորտալը՝ վկայակոչելով ECT ընկերության հետազոտության տվյալները: 
2010-07-29 Հայաստանում ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում ցորենի բերքի պակասով
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում ցորենի բերքի պակասով: Ինչպես այսօր կայացած Հայաստանի Հանրապետության կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ցորենի բերքի այս տարվա ծավալը զգալիորեն կրճատվել է: 
2010-07-29 ՆԱՍԱ-ի «Սփեյս շաթլ» ծրագրի ավելի քան 1,3 հազար աշխատակիցներ ստացել են արձակման ծանուցագրեր
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՍԱ-ի ավելի քան 1,3 հազար աշխատակիցներ, որոնք զբաղված են օդաչուավոր տիեզերական թռիչքների ծրագրում, այս շաբաթ ստացել են արձակման ծանուցագրեր: Հաստիքները 15 տոկոսով կրճատելու այս քայլի մասին հայտարարել Է «Յունայտեդ սփեյս Էլլայնս» ընկերությունը՝ ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչության «Սփեյս շաթլ» ծրագրի գլխավոր կապալառուն: 
2010-07-29 Հայաստանի ազգային արխիվին կհատկացվի 79 մլն 309 հազ. դրամ` արխիվապահոցների վերակառուցման նպատակով
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային արխիվին կհատկացվի 79 մլն 309 հազ. դրամ` արխիվապահոցների վերակառուցման նպատակով: Ինչպես այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, դա հնարավորություն կստեղծի առաջիկա մի քանի տարիներին ապահովել բնականոն գործունեություն: 
2010-07-29 ՕՊԷՔ-ի բառել նավթի գինը նվազել Է մինչեւ 73,26 դոլար
ՎԻԵՆՆԱ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի նավթային «զամբյուղի» գինը հուլիսի 28-ին նվազել Է 0,69 դոլարով՝ բառելի դիմաց մինչեւ 73,26 դոլար աճուրդների նախորդ օրվա 73,95 դոլարի դիմաց: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության՝ այսօր տարածած տեղեկատվության մեջ: 
2010-07-29 Հաստատվեց «Հայաստանի շենքերին եւ շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիր»-ը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հաստատեց «Հայաստանի շենքերին եւ շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիր»-ը: Ինչպես նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, նախատեսվում է համապատասխան տեղեկատվության հավաքագրման ու ուսումնասիրման միջոցով ստեղծել տեղեկատվական բազա: 
2010-07-29 ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կստորագրվի համագործակցության համաձայնագիր` Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կստորագրվի համագործակցության համաձայնագիր` Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու վերաբերյալ: Ինչպես այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, համաձայնագրով նախատեսվում է ստեղծել նոր միջուկային էներգաբլոկների եւ նախագծի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իրականացնել անձնակազմի ուսուցում: 
2010-07-29 Կայացել է AMGT39284110 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկում այսօր կայացել է պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39284110 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից, աճուրդին մասնակցել է 6 դիլեր: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը 1 430 644 000 դրամ է, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 1 430 644 000 դրամ, բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը՝ 930 644 000 դրամ: 
2010-07-29 Արցախում նոր տեխնոլոգիաների միջոցով փորձարարական նշանակությամբ շինարարություն է իրականացվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում «Տեխնոշին» ընկերությունը պետական միջոցներով եւ նոր տեխնոլոգիաներով առանձնատուն է կառուցում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ընկերության տնօրեն Գարիկ Պետրոսյանը, էկոպանելների միջոցով իրականացվող շինարարությունը բացի այն, որ համեմատաբար քիչ միջոցներ է պահանջում, ապահովում է նաեւ ավելի մեծ ջերմա եւ սեյսմակայունություն: 
2010-07-29 Գրանցվել են նոր գրավատներ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի խորհրդի հուլիսի 20-ի թիվ 164Ա, թիվ 165Ա, թիվ 166Ա որոշումների համաձայն` գրավատան կազմակերպման լիցենզիաներ են տրամադրվել համատասխանաբար «ԿԲՄ» ՍՊԸ-ին,»ԳՈԼԴ ԸՆԴ Գ.Բ.» եւ «ԳԵՎ-ՍԹԱՐ» ՍՊԸ-ներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից: 
2010-07-29 Հաստատվեց 2010-2014թթ-ի համար նախատեսված ցորենի սերմաբուծության եւ սերմնարտադրություն զարգացման ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2010-2014թթ-ի համար նախատեսված ցորենի սերմաբուծության եւ սերմնարտադրություն զարգացման ծրագիրը: Ինչպես նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Աստրախանի երկրամասից Հայաստան ներկրել շուրջ հազար տոննա ցորենի բարձր վերարտադրության էլիտա տեսակի սերմացու: 
  1  2  3  4  5  Հաջորդ