2010-03-12
Ըստ Տ. Սարգսյանի` Լեհաստանի վարչապետի այցը Հայաստան նոր էջ է բացելու համագործակցության ամրապնդման համար
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկի այցը Հայաստան նոր էջ է բացելու երկու երկրների համագործակցության ամրապնդման համար: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Դ. Տուսկի հետ հրավիրված ասուլիսում: «Դ. Տուսկի հետ մի կողմից քննարկում ենք տնտեսական համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր, մյուս կողմից արձանագրում հայ-լեհական ավանդական, բարեկամական կապերը, որոնք ունեն խորն արմատներ: Դրանք ստեղծում են բարենպաստ միջավայր հայ-լեհական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման համար»,-ասաց Տ. Սարգսյանը:
Նյութը դիտվել է 237 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-07-29 Ավարտվեց ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված ակտուարական որակավորման ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդառաջելով ՀՀ կենտրոնական բանկին` Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի (ՖՈԶԾ) միջոցով եւ համագործակցելով Մեծ Բրիտանիայի ակտուարական մասնագիտություն (ՄԲ ԱՄ) ասոցացիայի հետ` Հայաստանում իրականացրել է ակտուարական (ապահովագրական վիճակագիրներ) որակավորման ծրագիրը: Այսօր տեղի ունեցավ մեկ տարի տեւողությամբ ուսուցման ավարտական վկայականների հանձնման արարողությունը:
2010-07-29 Ավիաընկերությունները շարունակում են հաջողությամբ հաղթահարել ճգնաժամի հետեւանքները
ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ավիափոխադրումները 2010 թվականի հունիսին աճել են ավելի քան 26,5 տոկոսով, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է 2009 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (11,9 տոկոս): Ինչպես ասված է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նախօրյակին հրապարակված հաշվետվության մեջ, այդ տվյալնորը ցույց են տալիս, որ ավիաընկերությունները շարունակում են հաջողությամբ հաղթահարել ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքները:
2010-07-29 Տեխնիկայի պակասի խնդիր` մայրաքաղաքի աղբահանության ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի աղբահանության կազմակերպման ներկայիս մակարդակը եւ տեմպերը գնահատվում են բավարար եղած տեխնիկայի եւ աշխատուժի պայմաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Գագիկ Խաչատրյանը` շեշտելով, որ օգտագործվող 362 միավոր տեխնիկայից միայն 20 տոկոսն է շահագործման տարիքում: Այս խնդիրը, ըստ Գ. Խաչատրայանի, բավական մտահոգիչ է, քանի որ լուծման համար մեծ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ, իսկ հարցին լուծում չտալու դեպքում ժամանակի հետ կարող ենք կանգնել լուրջ` օգտագործման տեխնիկա գրեթե չունենալու փաստի առաջ: «Ոլորտում ներդրումների կարիք կա»,- ասաց վարչության պետը` նշելով, որ աղբահանության ոլորտի բարեփոխումներով շահագրգռված է նաեւ կառավարությունը:
2010-07-29 Ըստ կանխատեսումների` գյուղատնեսության ոլորտում երկրորդ կիսամյակում կգրանցվի 3-5 տոկոս աճ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում, նախնական կանխատեսումների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում կգրանցվի 3-5 տոկոս աճ: Ինչպես այսօր կայացած Հայաստանի Հանրապետության կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, երկրորդ կիսամյակում խաղողի բերք է ակնկալվում 210-215 հազար տոննա, անցած տարվա 185 հազարի դիմաց: Մինչեւ տարվա վերջ կանխատեսվում է նաեւ թռչնաբուծության եւ ձվի արտադրության շուրջ 50 տոկոսի աճ:
2010-07-29 Հայաստանում երկրորդ միջուկային էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ընթանում են երկրորդ խոշոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին ՀՀ իշխանությունների որոշումն իրականացման փուլում է: ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով անվտանգության խնդիրներին`փաստեց, որ գործող էներգաբլոկն աշխատում է բացարձակապես անվտանգ, իսկ կառուցվելիք երկրորդի նախնական աշխատանքներն իրականանալու են անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան, որոնք հաստատելու համար նախատեսվում է անցկացնել համապատասխան փորձաքննություն:
2010-07-29 Նորվեգիան, Իսլանդիան եւ Լիխտենշտայնը 1,79 միլիարդ եվրո են տրամադրում ԵՄ-ի երկրների «կանաչ» ծրագրերի համար
ԲՐՅՈՒՍԵԼ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիան, Իսլանդիան եւ Լիխտենշտայնը համաձայնության են հասել Եվրամիության նվազ ունեւոր անդամ երկրներին 1,79 միլիարդ եվրո տրամադրելու շուրջը, այս միջոցների մեծ մասը նախատեսված Է շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրերի, Էներգիայի վերականգնվող աղբյուրների ստեղծման նախագծերի իրագործանն օժանդակելու եւ մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների կրճատման պարտավորությունների կատարման համար, այսօր հաղորդել Է EUobserver ինտրենետ-թերթը:
2010-07-29 ՆԱՍԱ-ի «Սփեյս շաթլ» ծրագրի ավելի քան 1,3 հազար աշխատակիցներ ստացել են արձակման ծանուցագրեր
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՍԱ-ի ավելի քան 1,3 հազար աշխատակիցներ, որոնք զբաղված են օդաչուավոր տիեզերական թռիչքների ծրագրում, այս շաբաթ ստացել են արձակման ծանուցագրեր: Հաստիքները 15 տոկոսով կրճատելու այս քայլի մասին հայտարարել Է «Յունայտեդ սփեյս Էլլայնս» ընկերությունը՝ ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչության «Սփեյս շաթլ» ծրագրի գլխավոր կապալառուն:
2010-07-29 ՕՊԷՔ-ի բառել նավթի գինը նվազել Է մինչեւ 73,26 դոլար
ՎԻԵՆՆԱ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի նավթային «զամբյուղի» գինը հուլիսի 28-ին նվազել Է 0,69 դոլարով՝ բառելի դիմաց մինչեւ 73,26 դոլար աճուրդների նախորդ օրվա 73,95 դոլարի դիմաց: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության՝ այսօր տարածած տեղեկատվության մեջ:
2010-07-29 Կայացել է AMGT39284110 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկում այսօր կայացել է պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39284110 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից, աճուրդին մասնակցել է 6 դիլեր: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը 1 430 644 000 դրամ է, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 1 430 644 000 դրամ, բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը՝ 930 644 000 դրամ:
2010-07-29 Արցախում նոր տեխնոլոգիաների միջոցով փորձարարական նշանակությամբ շինարարություն է իրականացվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում «Տեխնոշին» ընկերությունը պետական միջոցներով եւ նոր տեխնոլոգիաներով առանձնատուն է կառուցում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ընկերության տնօրեն Գարիկ Պետրոսյանը, էկոպանելների միջոցով իրականացվող շինարարությունը բացի այն, որ համեմատաբար քիչ միջոցներ է պահանջում, ապահովում է նաեւ ավելի մեծ ջերմա եւ սեյսմակայունություն:
2010-07-29 Գրանցվել են նոր գրավատներ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի խորհրդի հուլիսի 20-ի թիվ 164Ա, թիվ 165Ա, թիվ 166Ա որոշումների համաձայն` գրավատան կազմակերպման լիցենզիաներ են տրամադրվել համատասխանաբար «ԿԲՄ» ՍՊԸ-ին,»ԳՈԼԴ ԸՆԴ Գ.Բ.» եւ «ԳԵՎ-ՍԹԱՐ» ՍՊԸ-ներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից:
2010-07-29 Հաստատվեց 2010-2014թթ-ի համար նախատեսված ցորենի սերմաբուծության եւ սերմնարտադրություն զարգացման ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2010-2014թթ-ի համար նախատեսված ցորենի սերմաբուծության եւ սերմնարտադրություն զարգացման ծրագիրը: Ինչպես նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության Աստրախանի երկրամասից Հայաստան ներկրել շուրջ հազար տոննա ցորենի բարձր վերարտադրության էլիտա տեսակի սերմացու: