AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 04:07:00 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Տարածաշրջանային
2010-03-09
Ադրբեջանը վերացնում է հանրապետական զինկոմիսարիատը
ԲԱՔՈՒ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը պատրաստվում է վերացնել հանրապետական զինկոմիսարիատները: «Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով, այդ մասին հրամանն արդեն պատրաստ է, եւ այն գործողության մեջ կդրվի մոտ օրերին: Հանրապետական զինկոմիսարիատի չեղյալ համարվելու հետ տեղական զինկոմիսարիտաները կպահպանվեն, իսկ գլխավոր զինվորական կոմիսարիատի լիազորությունները կկատարի Կազմակերպական մոբիլիզացիայի վարչությունը:
Նյութը դիտվել է  166 անգամ


2010-07-29 Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարը մաֆիո՞զ է
ԲԱՔՈւ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում օլիգարխ-պաշտոնյաների հետ կապված ժամանակ առ ժամանակ հետաքրքիր տեղեկություններ են հրապարակվում: Հետաքրքիրն այն է, որ օլիգարխների մեծամասնության մասին տեղեկությունները հայտնի են դառնում դրսից: Նույնիսկ այդ լուրերի մեջ այնպիսիները կան, որ դրա հրապարակումը կարող է ֆիզիկական հաշվեհարդարի բերի խմբագրին, քանի որ այդ փաստերը հաստատելու հնարավորություն նա չունի, եւ այդ պատճառով, լրագրողներին կարող են լռեցնել միայն բամբասելու պատճառաբանությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Պոլիգոն» վերլուծական տեղեկատվական գործակալությունը (pia.az): Լրատվամիջոցն, այնուամենայնիվ, շարունակում, որ խոսքը այնպիսի պաշտոնյա-օլիգարխի մասին է, ով ազդեցություն ունի աշխարհի տնտեսական բնագավառի վրա: 
2010-07-29 Մինգեչաուրում գործադիր իշխանությունը ժողովրդից փող է հավաքում` Ի.Ալիեւին պատշաճ դիմավորելու համար
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինգեչաուրի գործադիր իշխանության ղեկավար Մուբարիզ Աղաեւը բյուջետային կազմակերպություններից եւ առեւտրային կետերի տերերից փող է հավաքում՝ այդ քաղաք գալ պատրաստվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պատշաճ կերպով դիմավորելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է անունը հրապարակել չցանկացած տեղի պաշտոնյաներից մեկը: Նրա խոսքերով, գործադիր իշխանությունն աշխատում է այդ փողերով արագորեն կարգի բերել քաղաքի փողոցներն ու հրապարակները: 
2010-07-29 Դավութօղլու. «Անդրսահմանային ռազմական գործողությունների համար Իրաքի հետ ոչ մի խնդիր չկա»
ԱՆԿԱՐԱ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, նշելով, որ անդրսահմանային ռազմական գործողությունների հարցում Հյուսիսային Իրաքի ղեկավարությունը «բացասական եւ խոչընդոտող» որեւէ վարքագիծ չի դրսեւորել, հայտարարել է, որ Կանդիլ լեռան վրա տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ գործողությունների համար «դիվանագիտական որեւէ խնդիր չկա»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավութօղլուն այդ հայտարարությունն արել է «CNNTurk»-ի` «Ինչ է տեղի ունենում» ծրագրի հարցերին պատասխանելիս: 
2010-07-29 Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել Օջալանին կախելու համար
ԱՆԿԱՐԱ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային կուսակցությունն Իմրալի բանտում ցմահ բանտարկության ենթարկված քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանին կախելու եւ մահապատիժը Թուրքիայում վերականգնելու ստորագրահավաքի արշավ է սկսել: 
2010-07-29 Բրայզայի դեսպան նշանակումից հրաժարվու՞մ են
ԲԱՔՈւ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օգոստոսի 3-ին պետք է քվեարկության դրվի 21 երկրներում ԱՄՆ դեսպաններ նշանակելու հարցը, սակայն, քվեարկության ցուցակում Մեթյու Բրայզայի անունը բացակայում է: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը՝ հղում կատարելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքին: 
2010-07-29 «Թրենդ». «Ադրբեջանի համար Իրանն անուղղակիորեն որպես սպառնալիք է դիտվում»
ԲԱՔՈւ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանի ռազմական դոկտրինում Իրանն Ադրբեջանի համար անուղղակիորեն դիտվում է որպես սպառնալիք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Դոյչե Վելլե» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանական «Թրենդ» գործակալության իրանական բաժնի ղեկավար Դալղա Խաթընօղլուն: 
2010-07-29 «ՌոսօբորոնԷքսպորտ». Ռուսաստանը C-300 զենիթա-հրթիռային համալիրներ չի մատակարարում Ադրբեջանին
ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌոսօբորոնԷքսպորտ»-ն այսօր հերքել Է հաղորդագրությունն այն մասին, թե Ռուսաստանն իբր երկու դիվիզիոն C-300 զենիթա-հրթիռային համալիրներ Է մատակարարելու Ադրբեջանին: «Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն չունի այդ երկրին C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման պայմանագիր»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել Է ասել Է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն: 
2010-07-29 Տվյալներ են հրապարակվել ՀԱՊԿ-ի կողմից Ղրղզստանին ցուցաբերված մարդասիրական օգնության մասին
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Հանրապետությունում իրադրության կայունացմանը նպատակամղված արձագանքման կոլեկտիվ միջոցներին համապատասխան, որոնք 2010 թվականի հունիսի 14-ին մշակվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների արտահերթ կոնսուլտացիաներում, Ղրղզստանին ցույց Է տրվում օգնություն: ՀԱՊԿ-ի քարտուղարությունում ստացվել են տվյալներ օգնության այն կոնկրետ տեսակների մասին, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները հանրապետությանը ցույց են տվել 2010 թվականի հունիսի 11-ին երկրի հարավում ճգնաժամային իրադրության զարգացման սկզբից ի վեր: 
2010-07-29 Ադրբեջանի նախագահը եւ Սոցինտերնի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Բաքվում Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալի հետ քննարկել Է համագործակցության հեռանկարները: Այդ մասին հաղորդել Է նախագահի մամուլի քարտուղարությունը: 
2010-07-29 Իրանը Վրաստանից կգնի 5 հազար գլուխ ոչխար
ԹԲԻԼԻՍԻ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Վրաստանի հետ կնքել Է 5 հազար գլուխ ոչխարի գնման պայմանագիր: Այդ մասին հաղորդել Է «Գրուզիա Օնլայն» պորտալը: Վրացի ֆերմերները համաձայնել են ոչխարները վաճառել մեկ գլուխը 40 դոլարով: Այժմ ֆերմերներն սպասում են հատուկ վարձաչվերթային ուղերթի: 
2010-07-29 Վրացիներն ամենից շատ վստահում են սեփական արտադրության արտադրանքին
ԹԲԻԼԻՍԻ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի սպառողը, դրսեւորելով հայրենասիրություն, ամենից շատ վստահում Է սեփական արտադրության արտադրանքին: Այդ մասին հաղորդել Է «Բիզնես-Գրուզիա» պորտալը՝ վկայակոչելով ECT ընկերության հետազոտության տվյալները: 
2010-07-29 Դուշանբեն պաշտպանում Է խաղաղ ատոմի բնագավառում հետազոտությունների՝ Իրանի իրավունքը
ԴՈՒՇԱՆԲԵ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանը պաշտպանում Է Իրանին խաղաղ նպատակներով ատոմային Էնրեգետիկայի բնագավառում հետազոտություններ իրականացնելու հարցում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ «Նովոստի»-ն, այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Խամրոխոն Զարիֆին: 
2010-07-29 Ադրբեջանը եւ Թուրքիան մտադիր են համատեղ ձեռնարկություններ ստեղծել երրորդ երկրներում
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը եւ Թուրքիան մտադիր են համատեղ ձեռնարկություններ ստեղծել երրորդ երկրներում: Այդ մասին հայտնել Է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը՝ ելույթ ունենալով այսօր Բաքվում ընթացող ադրբեջանա-թուրքական գործարար համաժողովում: 
2010-07-29 Պաշտոնական Բաքուն հայտարարում Է, որ ադրբեջանական բանակը «շարունակելու Է ուժեղացվել»
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն իր բանակն ուժեղացնում Էր ու կշարունակի ուժեղացնել, «Նովոստի- Ադրբեջան»-ին հայտարարել Է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը: Նա հրաժարվել Է ասվածին որեւԷ բան հավելել, նշելով, որ այդ նախադասության մեջ տեղավորվում Է պաշտպանության նախարարության ամբողջ պաշտոնական պատասխանը Ռուսաստանում Ադրբեջանի կողմից C-300 զենիթա-հրթիռային համալիրներ գնելու վերաբերյալ ռուսաստանյան ԶԼՄ-երի տարածած տեղեկատվության կապակցությամբ: 
2010-07-29 Ավստրալիան Եվրամիությունից եւ Կանադայից հետո սահմանափակում Է գործարար հարաբերություններն Իրանի հետ
ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիան սահմանափակում Է գործարար հարաբերություններն Իրանի հետ նավթի ու գազի արդյունաբերության բնագավառում: Այդ մասին հաղորդել Է MIGnews.com. պորտալը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարար Սթիվեն Սմիթին: 
2010-07-29 Թուրքիայի նախագահը մոտ ժամանակներս կայցելի Ադրբեջան
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին առեւտրի պետնախարար ԶաՖար Չաղլայանը այսօր Բաքվում լրագրողներին հայտնել Է, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Ադրբեջան: Նա նշել Է, որ ներկայում ընթանում Է Բաքու Գյուլի այցի նախապատրաստումը: 
2010-07-29 Ադրբեջանում թուրք ձեռնարկատերերի ներդրումները հասնում են 6 մլրդ դոլարի
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ այժմ Ադրբեջանում թուրք ձեռնարկատերերի կատարած ներդրումները կազմում են 6 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «ԱզերԹաջ»-ը, Թուրքիայի արտաքին առեւտրի նախարար Զաֆեր Չաղլայանը հայտնել Է թուրք գործարարների հետ կայացած հանդիպմանը: 
2010-07-29 Turkish Airlines-ը մտադիր Է մեկ տարվա ընթացքում տեղափոխել 31 մլն ուղեւորների
ԱՆԿԱՐԱ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Turkish Airlines ավիաընկերությունը 2010 թվականի առաջին կիսամյակում տեղափոխել Է ավելի քան 13,4 մլն ուղեւորների: Թուրքական օդային օպերատորը նշում Է, որ դա 19,03 տոկոսով ավելի Է, քան 2009 թվականի նույն ժամանակաշրջանում: Ընդսմին ներքին ուղերթներում ուղեւորների թիվը գրեթե հավասար Է արտասահմանյան երթուղիներում նրանց թվաքանակին: 
2010-07-29 ԱՄՆ-ը պաշտպանել Է միջուկային վառելիքի շուրջ երկխոսություն սկսելու Իրանի մտադրությունը
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը հավաստել Է, որ պաշտպանում Է Թեհրանի գիտահետազոտական ռեակտորի համար մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի մատակարարման հարցերի շուրջ բանակցություններ վարելու Իրանի մտադրությունը: «Մենք իրոք լիովին պատրաստ ենք լուծելու Իրանի հետ կապված հարցը, մանավորապես, քննարկել Թեհրանի հետազոտական ռեակտորին վերաբերող առաջարկությունը… Մենք հուսով ենք նման հանդիպում անցկացնել մի քանի շաբաթվա ընթացքում»,- չորեքշաբթի կայացած ճսպազրույցի ժամանակ ասել Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: 
2010-07-29 Ադրբեջան Է ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ադրբեջան Է ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան: Ինչպես հաղորդել Է «ԱզերԹաջ»-ը, Բաքվի միջազգային օդանավակայանում հյուրին դիմավորել են հանրապետությաի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաեւը եւ այլ պաշտոնատարներ: 
  1  2  3  4  5  Հաջորդ