AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 04:07:43 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մշակութային
2010-03-09
Գրական-երաժշտական ցերեկույթ`դատապարտյալ կանանց ու անչափահասների համար
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ` մարտի 8-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ եւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության աջակցությամբ կազմակերպվել է գրական-երաժշտական ցերեկույթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը, դատապարտյալ եւ կալանավորված կանանց ու անչափահասներին իր կատարումներով հիացրել է Հայաստանի գուսանական երգի պետական համույթը:
Նյութը դիտվել է  308 անգամ


2010-07-29 Ա. Աշոտյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դ.Գերչեւային
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ երկուստեք հետեւողական աշխատանքի եւ պարբերական հանդիպումների շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում եւ ակնկալվող արդյունքները շուտով տեսանելի կլինեն: 
2010-07-29 Ավարտվեցին «Կատարողական արվեստի օրեր»-ը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ ազգ մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնի շրջանակներում մեկնարկած եւ ութ օր շարունակվող «Կատարողական արվեստի օրեր»-ի եզրափակիչ համերգը կայացավ այսօր: Միջոցառմանը մասնակից աշխարհի 20 երկրներից Հայաստան ժամանած պարային թիմերը հանդես եկան մեկական կատարումներով: Արարողությունը մեկնարկեց ամփոփիչ ֆիլմով, որը պատմում էր այս ընթացքում համերգային շրջագայությունների եւ առհասարակ «Կատարողական արվեստի օրեր»-ի շրջանակներում կայացած միջոցառումների մասին: 
2010-07-29 Համերգային ծրագրով Ստեփանակերտում էր աշխարհահռչակ ջութակահար Ս.Խաչատրյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երտասարդության հարցերի նախարարության եւ ՀՀ Ազգային ժողովի աջակցությամբ հուլիսի 27-28-ը համերգային ծրագրով Ստեփանակերտում էր աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: «Շատ ջերմ ընդունելության արժանացա արցախյան հանդիսատեսի կողմից, իսկ արցախյան բնությամբ ուղղակի զմայլվել եմ, կարծես թե ներքին կապ կա այդ հրաշագեղ բնության եւ իմ ներաշխարհի միջեւ»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց աշխարահռչակ երաժիշտը: 
2010-07-29 Ավագ դպրոցների թիվը հանրապետությունում կհասնի 91-ի
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի ավագ դպրոցների թիվը հանրապետությունում կհասնի 91-ի: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի գնահատմամբ` ավագ դպրոցների ներդնումը կրթական ոլորտում բավականին նոր եւ լուրջ բարեփոխում է: Վարչության պետն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այն ժամանակին բերում էր ժամանակավոր ընդվզում միայն այն պատճառով, որ ծնողները եւ երեխաները լիարժեք տեղեկացված չէին ավագ դպրոցների բացման նպատակի եւ առանձնահատկությունների վերաբերյալ, սակայն գնալով ավագ դպրոցների նկատմամբ վերաբերմունքը դրական երանգավորումներ է ստանում: 
2010-07-29 Նոր առարկաներ` ավագ դպրոցներում
ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ավագ դպրոցների հոսքային ուսումնական պլանում աշակերտների դասացանկում կավելացվեն մի շարք առարկաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթությանվարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` Մանկավարժական խորհուրդն ազատ դասաժամերի հաշվին կարող է ընտրել «Կիրառական տնտեսագիտություն», «Գրաբար», «Տնտեսագիտություն», «Գրականագիտություն», «Բանահյուսություն», «Ճարտասանություն»,»Հայկական հարցի պատմություն», «Մշակույթի պատմություն»,»Արվեստի պատմություն», «Տրամաբանություն», «Կիրառական քիմիա», «Էկոլոգիա» եւ «Երկրագիտություն» առարկաները: 
2010-07-29 Ներկայացվեց Թ. Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ եւ սեւ» գիրքը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ընթերցողի դատին հանձնվեց լրագրող Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ եւ սեւ» գիրքը: Ինչպես նշեց հեղինակը, գիրքը ղարաբաղյան պատերազմի, բանակցային գործընթացի, Ղարաբաղի պատմության մասին է, ներկայացված են նաեւ մարդկային պատմություններ, ողբերգություններ: «Պատերազմում, իհարկե, լինում են հաղթանակներ, պարտություններ, սակայն ամենախոցելի կողմը մարդկային խեղված ճակատագրերն են: 
2010-07-29 Ավարտական միասնական քննությունները համարվում են հաջողված
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտական միասնական քննությունները համարվում են հաջողված: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի(ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը` նշելով, որ փորձում են հնարավորինս քիչ դիմորդներ դուրս թողնել: Ըստ տնօրենի` լրացուցիչ մրցույթ առայժմ չի նախատեսվում անցկացնել, քանի որ ի վերջո չընդունված դիմորդները կարող են իրենց ուժերը փորձել հեռակա համակարգում: 
2010-07-28 Հ.Հակոբյան. «Մշակույթի միջոցով մենք կարող ենք շատերին հայացնել»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնի շրջանակներում կազմակերպվել է «Կատարողական արվեստի գործիչների համահայկական համաժողով»: 
2010-07-28 Երկշաբաթյա անվճար մուտք՝ Երեւանի Գաֆեսճյան արվեստների կենտրոնում գործող Գորկու ցուցադես
ԵՐԵՎԱՆ,28 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Գաֆեսճյան արվեստների կենտրոնում օգոստոսի 1-ին կկայանա Արշիլ Գորկու 1-ին ցուցադրության ավարտը, որի առիթով կենտրոնը սահմանել է երկշաբաթյա անվճար մուտք ցուցասրահ: Իսկ Հուլիսի 31-ին եւ օգոստոսի 1-ին կհայտարարվի բաց դռների օր եւ մասնակիցներին բազմակողմանիորեն կներկայացվեն Գորկու գործերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի Ծրագրերի բաժնի տնօրեն Աստղիկ Մարաբյանը` Արշիլ Գորկու ցուցադրությունը բաց է եղել արվեստների կենտրոնի բացման օրվանից` 2009-ի նոյեմբերի 9-ից: 
2010-07-28 Մոսկվայում վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ է կրել: Այսօր Մոսկվայում վախճանվել է անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը: Ա. Դավթյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 22-ին զինվորական օդաչուի ընտանիքում: 1975թ. ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան: Որպես մեներգչուհի 1975-86 թթ. աշխատել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, 1986-92-ին` ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում: 
2010-07-28 Մեկնարկեց «Արի տուն-2010» ծրագրի երրորդ փուլը
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց «Արի տուն-2010» ծրագրի երրորդ փուլը, որին մասնակցում է 20 երկրներից ժամանած 163 երիտասարդ: ՀՀ սփյուռքի նախարարության այս ծրագիրն իրականացվում է 5 կամ 6 փուլով, որոնցում ընդգրկված երիտասարդները երկու շաբաթով այցելում են Հայաստան: «Արի տուն-2010» ծրագրին արդեն մասնակցել է 13-20 տարեկան ավելի քան 350 սփյուռքահայ: 
2010-07-28 Հուլիսի 29-ին կեզրափակվեն «Կատարողական արվեստի օրերը»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 22-ին «Մեկ ազգ մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնի շրջանակներում մեկնարկած «Կատարողական արվեստի օրեր»-ի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ալ. Սպենդարիանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 29-ին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Կատարողական արվեստի օրեր»-ի լրատվական բաժնից, փակման արարողությանը մեկական համարով հանդես կգան աշխարհի 20 երկրներից ժամանած պատվիրակությունները: 
2010-07-28 Կայացավ Պողոս Գուբելյանի «Այն մյուս փողոցը» վեպի շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունում այսօր կայացավ ամերիկահայ գրող Պողոս Գուբելյանի «Այն մյուս փողոցը» վեպի շնորհանդեսը: Գրքի հեղինակը գրական մեծ ավանդի համար արժանացավ Հայաստանի գրողների միության ոսկե մեդալի: 
2010-07-28 Գ. Գինոսյան. «Պարում ենք բալե՞տ, հայկական պա՞ր, թե՞ խեղաթյուրում»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդը միշտ էլ ունեցել է լավ ավանդույթներ ե’ւ երգարվեստում, ե’ւ նվագարանային կատարողական արվեստում: Բարեբախտաբար, այժմ էլ ունի եւ պետք է հուսալ, որ կունենա նաեւ ապագայում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանը: Նրա խոսքով` այդ ասպարեզներում այսօր կան նաեւ մտահոգող խնդիրներ, որոնք հատկապես վերաբերում են նվագարանային կատարողական արվեստին: 
2010-07-28 Մեկնարկեց Երիտասարդ արեւելագետների հանրապետական 31-րդ գիտաժողովը
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայում(ԳԱԱ) այսօր մեկնարկեց Երիտասարդ արեւելագետների հանրապետական 31-րդ գիտաժողովը: «Թեեւ այս անգամ գիտաժողովը միջազգային չէ, այլ հանրապետական, այնուամենայնիվ, մասնակիցների եւ զեկուցումների թիվն անցնում է հիսունը»,- տեղեկացրեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Երիտասարդ արեւելագետների խորհրդի նախագահ Սոնա Գրիգորյանը: Նա նաեւ նշեց, որ դրական միտում է համարում այն հանգամանքը, որ տարեցտարի ավելանում է ոչ միայն մասնակիցների թիվը, այլեւ ընդլայնվում են նրանց զեկույցների թեմաները, ինչը վկայում է, որ մասնագիտությունը ոչ միայն չի կորցնում իր արդիականությունը, այլեւ բացում է նոր հորիզոններ երիտասարդ գիտնականների համար: 
2010-07-28 Յուրմալայում սկսվել Է «Նովայա վոլնա» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը
ՌԻԳԱ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի Յուրմալա առողջարան-քաղաքում մեկնարկել Է «Նովայա վոլնա» («Նոր ալիք») պոպուլյար երաժշտության երիտասարդ կատարողների՝ թվով իններորդ միջազգային մրցույթը: Այն եկել Է փոխարինելու «Յուրմալա» հռչակավոր համամիութենական փառատոնին: Այս տարի մրցույթին մասնակցում են 17 կատարողներ աշխարհի 12 երկրներից: 
2010-07-27 ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում գեղանկարիչ Փ.Միրզոյանի ցուցահանդեսի բացմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 
2010-07-27 «Կատարողական արվեստի օրեր»-ի մասնակիցները համերգներով հանդես կգան Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում իրականացվող «Կատարողական արվեստի օրեր»-ի մասնակիցներն այսօր համերգներով ու ներկայացումներով հանդես կգան Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Կատարողական արվեստի օրեր»-ի լրատվական բաժնից, մասնակիցները երեկոյան «Բարեկամության համերգ-հանդիպում»-ով հանդես կգան Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում, իսկ ավելի ուշ Գեղարքունիքի մարզում` Սեւանա լճի ափին, տեղի կունենա «Բարեկամության համերգ-դիսկոտեկ»: 
2010-07-27 Հայտնի են միասնական ներբուհական քննությունների միջին միավորները
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին միասնական ներբուհական քննությունները, եւ արդեն հայտնի են քննությունների միջին միավորները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամլո պատասխանատու Գայանե Մանուկյանը, «Անգլերեն»-ի բանավոր քննության միջին միավորը կազմել է 12,22, «Գերմաներեն»-ի միջին միավորը` 11,96, «Իսպաներեն»-ինը` 16,08, «Իտալերեն»-ինը` 17,25, «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայինը`9,96, «Ռուսաց լեզու»` 8,52, «Ֆրանսերեն»` 14,65, իսկ «Ստեղծագործական մրցույթ»-ինը` 8,48: Ի դեպ, այս քննության առավելագույն միավորը 15-ն է եղել: 
2010-07-27 Ճանաչողական դասընթաց` Քարվաճառում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Քարվաճառի շրջանում ավարտվել է հուլիսի 20-ին մեկնարկած «Վերագտնված Հայաստան» խորագրով ճանաչողական դասընթացը, որին մասնակցել են 5 ուսանողներ` Երեւանից, եւս նույնքան ուսանողներ` Արցախից: «Սա փորձնական դասընթաց էր եւ հիմնականում ճանաչողական բնույթ ուներ: Գրեթե ամեն օր դուրս ենք գալիս ու փոքրիկ էքսկուրս անցկացնում Քարվաճառի հայտնի վայրերում, ծանոթանում տեղի հուշարձաններին եւ բնական հարստություններին»,-«Արմենպրես»-ին հայտնեց «Վերագտնված Հայաստան» դասընթացի պատասխանատու, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը: 
  1  2  3  4  5  Հաջորդ