2010-02-08
«Գանձասարում» փորձաշրջան են անցնում 4 լեգեոներներ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի «Գանձասարում» փորձաշրջան են անցնում 4 լեգեոներներ` երեքը Վրաստանից, մեկը` Կոտ դ`Իվուարից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը, երեք վրացիներից երկուսը` պաշտպանը եւ կիսապաշտանը, ներկայացնում են Թբիլիսիի «Դինամոն», իսկ երրորդ ֆուտբոլիստն հանդես է եկել «Բոլնիսիում»: Բացի այդ, «Գանձասարը» երկուական տարով երկարաձգել է պայմանագրերը դարպասապահ Լեւան Բուբուտեիշվիլու եւ պաշտպան Դավիթ Կխանիշվիլու հետ: Կապանյան ակումբը առաջիկայում նախատեսում է մեկնել Անթալիա` առաջին ուսումնամարզական հավաքին, այնուհետեւ այս ամսվա վերջին մասնակցելու է «Թուրքմենբաշու գավաթի» խաղարկությանը:
Նյութը դիտվել է 155 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-03-19 Հաստատվել է ՀՀ ֆուտբոլի 19-րդ առաջնության տարբերանշանը
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հաստատել է 2010 թվականի ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության տարբերանշանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունում:
2010-03-19 Հակոբ Սերոբյան. «Անգլիայում մենք պետք Է լավ հանդես գանք»
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 21-ին անգլիական Բիրմինգեմ քաղաքում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը առաջին անգամ ներկայացված կլինի միանգամից 4 մարզիկներով. 2-ը հանդես կգան մեծահասակների, 2-ը՝ երիտասարդների մրցաշարում:
2010-03-19 «Բանանց»-ը լավագույն կերպով է նախապատրաստվել նոր մրցաշրջանին եւ իր առջեւ դրել է ամենաբարձր նպատակները
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Բանանց»-ը լավագույն կերպով է նախապատրաստվել նոր մրցաշրջանին եւ իր առջեւ դրել է ամենաբարձր նպատակները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանովսկին, թիմի առաջին հավաքի ժամանակ կարեւոր էր մեկնարկային կազմը կոմպլեկտավորելը, իսկ երկրորդ հավաքը ծառայել է կազմի ընտրության համար: «Ինչ վերաբերում է թիմի ֆունկցիոնալ հնարավորություններին, ապա այն 65-70 րոպե լավ է գործում` եւ պաշտպանությունում, եւ հարձակվելիս: Դեռեւս կբարելավենք թիմի ֆիզիկական վիճակը եւ առաջնությունում որեւէ խնդիր չենք ունենա»,- ասաց նա:
2010-03-19 Յ. Մովսիսյանը կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիական «Ռանդերս»-ի ամերիկահայ հարձակվող Յուրա Մովսիսյանը հնարավոր է հրավիրվի Հայաստանի ազգային հավաքական: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Մովսիսյանի հետ կապված կան փաստաթղթային որոշ խնդիրներ, սակայն դրանք լուծման փուլում են:
2010-03-19 Արման Երեմյանը կշարունակի մասնակցել Իրանի թեքվոնդոյի պրոֆեսիոնալ լիգայում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 78կգ քաշային թեքվոնդիստ, Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը կշարունակի հանդես գալ Իրանի թեքվոնդոյի պրոֆեսիոնալ լիգայի նաեւ այս մրցաշրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թեքվոնդոյի ֆեդերացիայում, Հայաստանի եւ Իրանի թեքվոնդիստները շարունակելու են իրենց համագործակցությունը՝ համատեղ հավաքների, մրցումների մասնակցելով:
2010-03-19 Հովհաննես Միրոնյանը ստաժավորում կանցնի Հռոմում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 17-տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Հովհաննես Միրոնյանը, որը վերջերս խաղում Էր Ուկրաինայում, մարզական ուսուցում կստանա Իտալիայի առաջատար թիմերից մեկի՝ Հռոմի «Ռոմա»-ին կից գործող ֆուտբոլային ակադեմիայում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայում` ավելացնելով, որ այն հիմնադրել Է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հանրաճանաչ ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին:
2010-03-19 Խորեն Գեւորգ-Մեթյու Մաքլին մրցամարտը չի կայանա
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Խորեն Գեւորգի եւ ամերիկացի Մեթյու Մաքլինի մրցամարտը, որը նշանակված Էր ապրիլի 16-ին, չի կայանա: Ինչպես տեղեկացնում է «boxingscene.com» ինտերնետ-հանդեսը, պատճառը մրցամարտի համար համապատասխան ֆինանսական պայմանների բացակայությունն է:
2010-03-19 ՖԻԴԵ-ն նոր կանոններ Է մշակել շախմատիստների համար
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն նոր կանոններ է մշակել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում, դրանք վերաբերում են շախմատիստների տեղափոխումներին, նրանց գրանցման եւ մրցումներին մասնակցելու թույլատրությանը: Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2010թվականի հուլիսից:
2010-03-19 ՀՀ ֆուտբոլի հավաքականում լուրջ փոփոխություններ են սպասվում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության չեմպիոն, Երեւանի «Փյունիկը», նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, ուսումնամարզական հավաքներում կատարել է իր առջեւ դրած խնդիրները, եւ մարզիչները գոհ են թիմի աշխատանքից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց «Փյունիկի» եւ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
2010-03-19 Լ. Գրիգորյանը՝ ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Լեւոն Գրիգորյանը ընտրվել Է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունում, Լ. Գրիգորյանը այս պաշտոնում փոխարինել է Սամվել Դիլոյանին, որը հրաժարական Էր տվել:
2010-03-19 Լ. Արոնյանն «Ամբեր»-ում զիջել է Պ. Սվիդլերին
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «Ամբեր» «կույր» եւ արագ շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ փուլում պարտություն Է կրել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերից` եւ «կույր», եւ արագ շախմատի պարտիաներում: Այս փուլից հետո ընդհանուր հաշվարկում մրցաշարի միանձնյա առաջատարն Է ուկրաինացի Վասիլի Իվանչուկը՝ 7,5 միավոր: 7-ական միավորով 2-3-րդ տեղերը կիսում են իսրայելցի Բորիս Գելֆանդը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Լ.Արոնյանը 3,5 միավորով զբաղեցնում Է 10-րդ տեղը:
2010-03-19 Դ. Ալենիչեւ. «Հայաստանի ֆուտբոլի հավաքականին թերագնահատել պետք չԷ»
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2012 առաջնության ընտրական մրցաշարի «Բ» ենթախմբում ի վիճակի Է ցանկացած անակնկալ մատուցել եւ նրան թերագնահատել պետք չԷ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մոսկովյան «Պառլամենտսկայա գազետային», այս մասին ասել Է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Ալենիչեւը` մեկնաբանելով այս ենթախմբում ընդգրկված Ռուսաստանի, Հայաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի ու Անդորրայի թիմերի հնարավորությունները եվրոպական ընտրական մրցաշարում:
2010-03-19 Կայացավ ԱԺ գավաթի խաղարկության մարզային փուլը
ԱՇՏԱՐԱԿ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի մարզադաշտում կայացավ Ազգային Ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլը: Մինչ այդ մրցութի 1-ին եւ 2-րդ փուլերն անց էին կացվել տեղերում, նախ` դպրոցներում, ապա` տարածաշրջաններում, որտեղ լավագույն արդյունքներ ունեցած դպրոցականներն էլ մասնակցեցին մարզայինին:
2010-03-18 «Միկա»-ն հրաժարվել է Սոսո Գրիշիկաշվիլիի ծառայություններից
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Միկա»-ն հրաժարվել է թիմի վրացի դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլիի ծառայություններից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ակումբի մամլո քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը, թիմում ներկայումս կան երկու երիտասարդ դարպասապահներ` լիտվացի 25-ամյա Կլեւինսկասը եւ 22-ամյա Արթուր Հարությունյանը, իսկ 37-ամյա վրացի Գրիշիկաշվիլին այլեւս չի բավարարում թիմի մարզիչների պահանջները` չնայած, որ վերջինս նախորդ տարի համարվում էր «Միկա»-ի հիմնական դարպասապահը:
2010-03-18 Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությանը Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն ներկայացնելու է Ա. Զարուբյանը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությանը Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն ներկայացնելու է ակումբի կոմերցիոն տնօրեն Անդրեյ Զարուբյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Միջոցառումը տեղի է ունենալու ուրբաթ` ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` շվեյցարական Նիոնում: Բացի մոսկովյան ակումբից, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ իտալական «Ինտեր»-ը, իսպանական «Բարսելոնա»-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ը, ֆրանսիական «Բորդո»-ն, «Լիոն»-ը, գերմանական «Բավարիա»-ն:
2010-03-18 Հայաստանի ըմբշամարտի հավաքականը չի մասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի ըմբշամարտի առաջնությանը Հայաստանի հավաքականը չի մասնակցելու: Ինչպես «Արմենպրես»-ին ասացին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամլո ծառայությունից, ՀԱՕԿ-ի ռազմավարության հիմքում ընկած է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին հավուր պատշաճի մասնակցությունը, որը հնարավորություն է տալիս առավելագույն թվով մարզիկներով ներկայանալ առաջիկա օլիմպիական խաղերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը վարկանիշային չէ, ՀԱՕԿ-ը որոշում է ընդունել չմասնակցել այդ ստուգատեսին:
2010-03-18 Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից շատերը չեն մասնակցել իրենց ակումբների հանդիպումներին
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանի «ԲԱՏԷ»-ն 0:1 հաշվով զիջել է «ՄՏԶ-Ռիպո»-ին: Հ. Գոհարյանը խաղադաշտ դուրս չի եկել, անգամ հայտավորված չի եղել թիմի կազմում: Ռումինիայի առաջնության 22-րդ տուրում կայացել է «բուխարեստյան դերբին», որում Արման եւ Արտավազդ Քարամյանների «Ստյաուա»-ն հյուընկալվել է «Դինամո»-ին եւ պարտություն կրել 0:2 հաշվով: Արտավազդը վնասվածքի պատճառով չի եղել իր թիմի հայտացուցակում, իսկ Արմանը նստած է եղել պահեստայինների թվում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել:
2010-03-18 Հայկական ֆուտբոլի չորս ակումբ կմասնակցի եվրագավաթների մրցաշարերի
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : 2010թվականին, ինչպես եւ նախորդ մրցաշրջանում, Հայաստանի ֆուտբոլի 4 ակումբներ կմասնակցեն եվրոգավաթների մրցաշարերի` ըստ ՈւԵՖԱ-ի քվոտայի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայում, ՀՀ ֆուտբոլի չեմպիոնը՝ Երեւանի «Փյունիկը», կմասնակցի չեմպիոնների լիգայի մրցաշարի նախնական փուլին: ՀՀ ֆուտբոլի գավաթակիրը, որը կորոշվի մայիսի 9-ին կայանալիք եզրափակիչ խաղում, ինչպես նաեւ 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կմասնակցեն Եվրոլիգայի մրցաշարի նախնական փուլին: