AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 22:09:31 | 02 Սեպտեմբեր
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Տարածաշրջանային
2010-02-08
Ըստ ռուս քաղաքագետի` Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս գա ՎՈՒԱՄ-ից
ՄՈՍԿՎԱ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական միջազգային շարժման առաջնորդ, Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ «եթե Իլհամ Ալիեւը այժմ հայտարարի ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ցրվելու մասին, ապա Բաքուն իր համար ապահոված կլինի Մոսկվայի վիթխարի պաշտպանությունը»: Ադրբեջանական «Վեստի» կայքի հետ զրույցում Ա.Դուգինը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակելու դեպքում Վիկտոր Յանուկովիչն անմիջապես կհայտարարի հակառուսաստանյան ՎՈՒԱՄ-ից Ուկրաինայի դուրս գալու մասին:
Նյութը դիտվել է  365 անգամ


2010-09-02 Ադրբեջանի դատարանները սքողում են «Տեխնիկբանկ»-ի յուրացրած` ավանդատուների 11 մլն մանաթի կողոպուտը
ԲԱՔՈւ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում «Տեխնիկբանկ»-ի առաջ 25 քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները «Pia.az»-ին հայտնել են, որ բանկը կողոպտել է իրենց: 
2010-09-02 Ադրբեջանում փակում են «Եվրոպա պլյուս Բաքու» ռադիոն
ԲԱՔՈւ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել «Եվրոպա պլյուս Բաքու» ռադիոն: Ժամանակ առաջ դադարեցվել էր տեղական հաճախականություններով այդ ռադիոալիքի հեռարձակումը, պատճառաբանելով, որ այնտեղ պետական լեզվով հաղորդումները շատ քիչ են: Այժմ էլ «Տելեռադիո» պետական արտադրական միավորումը արտոնագիրը հետ վերցնելու պահանջով դատի է տվել ռադիոկայանին: 
2010-09-02 Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում «թեւավոր» դիվանագիտության ժամանակաշրջան է սկսվում
ԱՆԿԱՐԱ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարարությունը ծրագրում է առաջին անգամ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնից Ստամբուլ չվերթ իրագործող «TK0008» երթուղով մոտ 30 կոնգրեսականներ եւ հայտնի լրագրողներ բերել Թուրքիա: 
2010-09-02 Ադրբեջանի բանակի զինվորը ինքնասպանություն է գործել` խմելով քացախաթթու
ԲԱՔՈւ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի բանակի զինվորներն ինքնասպանության նոր ձեւ են հայտնաբերել. քացախաթթու խմելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «GayNar» տեղեկատվական կայքը, Աբշերոնի շրջանի զինվորական կոմիսարիատի կողմից պարտադիր զինվորական ծառայության կանչված 18-ամյա Սադըգով Նուրեդդին Թաջադդին օղլուն օգոստոսի 10-ին Գյանջայում գտնվող իր ծառայության զորամասից փախել է: Ծնողները ցանկացել են վերադարձնել նրան զորամաս, սակայն, վերջինս ինքնասպանության նպատակով քացախաթթու է խմել: Օգոստոսի 23-ին նա տեղավորվել է Բաքվի կլինիկական բժշկական կենտրոնում: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Զինվորը երեկ մահացել է կլինիկայում: 
2010-09-02 Ըստ «Freedom House»-ի` Ադրբեջանը տարածաշրջանի ամենառեպրեսիվ երկիրն է
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Freedom House» կազմակերպությունն օգոստոսի 31-ին հրապարակել է «Աշխատավորների իրավունքներն աշխարհում. ազատ աշխատուժը թշնամական աշխարհում» կոչված զեկույցը, որում գնահատականներ է տրվել 2009 թ-ին 165 երկրներում առեւտրային միավորների աշխատանքին եւ աշխատողների ազատությանը: 
2010-09-02 Ալիեւը ծեծել է տվել երեք կնոջ
ԲԱՔՈւ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում սեպտեմբերի 1-ին Դրոշի հրապարակի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար այդտեղ ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի ցանկացել ուշադրություն դարձնել իրենց խնդիրները հայտնելու համար նրան մոտեցած մի կնոջ եւ նրա երկու դուստրերին: 
2010-09-02 Ադրբեջանի միջազգային համալսարանը փակվել է
ԲԱՔՈւ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կրթության նախարարությունը որոշում է ընդունել Միջազգային համալսարանը փակելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի կրթության նախարարության գործադիր ապարատը: 
2010-09-02 Վրաստան կայցելեն Միխայիլ Գորբաչովը, Քոնդոլիզա Ռայսը եւ քաղաքական հայտնի այլ գործիչներ
ԹԲԻԼԻՍԻ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ղեկավարների միջազգային սիմպոզիումի շրջանակներում սեպտեմբերի սկզբին Վրաստան կայցելեն ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերրին եւ քաղաքական հայտնի այլ գործիչներ: Ինչպես հաղորդել Է «Իմեդի» հեռուստաընկերությունը, սիմպոզիումի մասնակիցները Վրաստան կժամանեն սեպտեմբերի 6-ին: 
2010-09-02 Ադրբեջանը, Վրաստանը եւ Ղազախստանը որոշել են ավելացնել նավթային բեռների փոխադրման ծավալները
ԲԱՔՈՒ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, Վրաստանը եւ Ղազախստանը որոշել են «Ադրբեջան-Վրաստան» փոխադրամիջանցքի շրջանակներում կրկնակի ավելացնել նավթային բեռների փոխադրման ծավալները: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ադրբեջանի պետական նավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը: 
2010-09-02 Տնտեսական ճգնաժամը մեծացրել Է ադրբեջանական Էկոնոմիկայի կախվածությունը նավթային եկամուտներից
ԲԱՔՈՒ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ճգնաժամը մեծացրել Է ադրբեջանական Էկոնոմիկայի կախվածությունը նավթային եկամուտներից, իսկ ճգնաժամի տարիներին երկրի ՀՆԱ-ի աճը բերել Է Ադրբեջանում գործազրկության մակարդակի նվազեցման: Այդ մասին հայտնել Է Տնտեսական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սաբինա Աբդուլաեւան՝ ելույթ ունենալով «Ադրբեջանի աշխատուժի շուկայի վրա գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցության գնահատումը» հետազոտության արդյունքների շնորհանդեսի ժամանակ: 
2010-09-02 Եգիպտոսը հետաձգել Է Իրանի արտգործնախարարի այցը նրա արած հայտարարությունների պատճառով
ԿԱՀԻՐԵ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսը հետաձգել Է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի այցը արաբ այն ղեկավարների հասցեին նրա արած անբարեհաճ հայտարարությունների պատճառով, որոնք մասնակցում են Վաշինգտոնում իսրայելա-պաղեստինյան բանակցությունների գործարկմանը: 
2010-09-02 Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել Է Լիտվա
ԹԲԻԼԻՍԻ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին սեպտեմբերի երկօրյա պաշտոնական այցով մեկնել Է Լիտվա: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն Է տարածել վարչապետի մամուլի ծառայությունը: 
2010-09-02 Ծրագրված Է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը
ԱՆԿԱՐԱ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծրագրված Է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը երեք երկրների սահմանների հատման վայրում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Զաման» թերթը, լրագրողներին հայտնել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: 
2010-09-02 Ադրբեջանն սկսել Է թուրքմենական նավթն արտահանել Ջեյհան նավահանգիստ
ԲԱՔՈՒ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն սկսել Է թուրքմենական նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով արտահանել Ջեյհան նավահանգիստ: Այդ մասին լրարգողներին հայտնել Է Ադրբեջանի պետական նավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը: 
2010-09-02 Թուրքիայի արտգործնախարարը կարճատեւ այցով եղել Է Նախիջեւանում
ԲԱՔՈՒ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կարճատեւ այցով եղել Է Նախիջեւանում: Ինչպես հաղորդել Է թուրքական «Զաման» թերթը, չորեքշաբթի Կարս եւ Իգդիր նահանգներ այցելության շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը հանդիպում Է ունեցել ինքնավար հանրապետության ղեկավարության հետ: Այստեղից նա հեռախոսազրույց Է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: 
2010-09-02 Թբիլիսին ՌԴ-ի ԱԳՆ-ի հանձնարարականը համարում է հակավրացական արշավի բաղկացուցիչ մասը
ԹԲԻԼԻՍԻ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը ոչ մի խնդիր չի ստեղծում Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք հատում են պաշտոնական սահմանային անցակետերը, ավելին` Վրաստանում ռուսաստանցիների համար գործում է պարզեցված այցագրային ռեժիմ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն` մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարության կոչը իր քաղաքացիներին` ձեռնպահ մնալու Վրաստան ուղեւորություններից: 
2010-09-02 Ֆրանսիան կոչ է արել Իրանին ազատ արձակել սոդոմականության համար մահվան դատապարտվածին
ՓԱՐԻԶ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտգործնախարարությունը կոչ է անում Իրանին ազատ արձակել 18-ամյա այն կալանավորին, որը կախաղանի է դատապարտվել հոմոսեքսուալիզմի համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է նախարարության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ֆրանսիացի ինտելեկտուալներն ու քաղաքական գործիչները միասնական ճակատով հանդես են եկել իրանուհի Սակինա Մոհամադի-Աշթիանիի քարկոծման դեմ, որը մահապատժի էր դատապարտվել ամուսնական դավաճանության եւ ամուսնու սպանությանը մեղսակից լինելու համար: 
2010-09-02 Համագործակցության ցանցային համալսարանում սկսվել է ԱՊՀ-ի երկրների ուսանողների ուսուցումը
ՄՈՍԿՎԱ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացվել է ԱՊՀ-ի ցանցային բաց համալսարանը, որտեղ սկսվել է Համագործակցության ութ երկրների 141 ուսանողից բաղկացած առաջին հոսքի ուսուցումը: Այդ մասին ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն է հրապարակել Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) մամուլի ծառայությունը: 
2010-09-01 Բաքվի Բինա օդանավակայանի Նախիջեւանի տերմինալը դարձել է «AZAL»-ի ղեկավարի եւ Նախիջեւանի «խան»-ի միջեւ հակամարտության զոհը
ԲԱՔՈւ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Բինա միջազգային օդանավակայանի՝ վերջերս վերանորոգված Նախիջեւանի տերմինալը քանդվում է: Նրա տեղում արտասահմանյան չվերթների համար նոր տերմինալ պետք է կառուցվի, որի շինարարության համար պահանջվող մի քանի հարյուր միլիոն մանաթ ֆինանսական միջոցների մի մասը կհատկացվի պետական բյուջեից: Նախիջեւանի տերմինալն էլ ժամանակավորապես կտեղավորվի Հարավային տերմինալի անկյունում գտնվող սրճարանի տեղում, ինչի համար նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են: 
2010-09-01 Թուրքիան մերժել է իր տարածքում ծառայող ամերիկացի զինվորականների դիվանագիտական անձեռնմխելիությունը ճանաչելու մասին ԱՄՆ պահանջը
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «World Tribune» տեղեկատվական կայքը հայտնել է, որ Թուրքիայում ծառայող ամերիկացի զինվորականների հարցում Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ խնդիր է ծագել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Թյումգազեթելեր»-ը, հղում կատարելով ԱՄՆ ԱԳՆ կողմից պատրաստված` «Դեսպանության հետազոտական զեկույցը, Անկարա, Թուրքիա» հրապարակմանը, ռազմավարական տեղեկատվություններով հայտնի ամերիկյան կայքը հայտնել է, որ վարչապետ Թայիփ Էրդողանի կառավարությունը մերժել է Թուրքիայում ծառայող ամերիկացի զինվորականների դիվանագիտական անձեռնմխելիությունը ճանաչելու մասին Վաշինգտոնի պահանջը: 
  1  2  3  4  5  Հաջորդ