AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 22:09:46 | 02 Սեպտեմբեր
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Տնտեսական
2010-02-08
2010 թվականի հունվարին Չինաստանում ավտոմեքենաների վաճառքների աճը գերազանցել Է 84 տոկոսը
ՊԵԿԻՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականի հունվարին Չինաստանում ավտոմեքենաների վաճառքներն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 84,2 տոկոսով: Այդ մասին հաղորդել Է տեղական մամուլը՝ վկայակոչելով Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիայի տվյալները: Ընթացիկ տարվա առաջին ամսում վաճառվել Է ավելի քան 1,2 մլն ավտոմեքենա: Վաճառքների առաջատար են դարձել միկրոավտոբուսները, ինչը փորձագետները կապում են տրանսպորտի այդ տեսակի վաճառքները խթանելու կառավարական միջոցառումների հետ, որոնք ակտիվորեն օգտագործվում են նախեւառաջ գյուղական վայրերում: Անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ Չինաստանում վաճառված ավտոմեքենաների թիվն աճել Է 5,1 տոկոսով:
Նյութը դիտվել է  413 անգամ


2010-09-02 Եվրոպայի կենտրոնական բանկը տոկոսադրույքը պահպանել Է 1 տոկոսի մակարդակին
ԲՐՅՈՒՍԵԼ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի կենտրոնական բանկն այսօր բազային տոկոսադրույքը պահպանել Է տարեկան 1 տոկոսի մակարդակին, ինչը նվազագույն արժեքն Է 1999 թվականից ԵԿԲ-ի գոյության ողջ պատմության ընթացքում: 
2010-09-02 2009 թվականին ԱՄՆ-ը 1,7 տրլն դոլարով ավելացրել է օտարերկրյա արժեթղթերում ներդրումների ծավալը
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009 թվականի ընթացքում ԱՄՆ-ը գրեթե 1,7 տրլն դոլարով ավելացրել է օտարերկրյա արժեթղթերում պետական ներդրումների ծավալը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության, Նյու Յորքի համերկրային պահուստային բանկի եւ Համերկրային պահուստային համակարգի նախնական զեկույցում, որը հրապարակվել է երեքշաբթի օրը: 
2010-09-02 Օգոստոսը ԱՄՆ-ի ֆոնդային շուկան արժեզրկել է 700 մլրդ դոլարով
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Wilshire 5000 Total Market Index ֆոնդային ինդեքսը, որն արտացոլում է ԱՄՆ-ի խոշորագույն այն ընկերությունների արժեքը, որոնց բաժնետոմսերը վաճառվում են սակարաններում, օգոստոսին կորցրել է գրեթե 5 տոկոս կամ մոտավորապես 700 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդել է Wilshire International ընկերությունը, որն զբաղվում է ֆոնդային շուկայի վիճակագրությամբ: Ուոլ-սթրիթն այդպես է արձագանքել երկրի տնտեսական իրադրությանը, որտեղ էկոնոմիկայի առողջացումը ավելի հիվանդագին եղավ, քան դա ենթադրում էր կառավարությունը: 
2010-09-02 Դմիտրի Մեդվեդեւ. Պարենամթերքի գների թանկացում չի լինի
ՍԱՐԱՏՈՎ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաշտից հետո Ռուսաստանում պարենամթերքի գների աճը սպեկուլյատիվ բնույթ Է կրում, մսի, կաթի, շաքարի ու հացահատիկի դեֆիցիտ չի լինի: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: 
2010-09-02 Ճապոնիայում նոր ավտոմեքենաների վաճառքներն ավելացել են 1,5 անգամ
ՏՈԿԻՈ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսին Ճապոնիայում նոր ավտոմեքենաների վաճառքներն անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել են 46,7 տոկոսով` հասնելով 290,8 հազար հատի: Սա տվյալ ամսվա ամենալավ արդյունքն է 1968 թվականից անցած ողջ ժամանակաշրջանում: 
2010-09-02 2010 թվականին համակարգիչների համաշխարհային վաճառքները կավելանան 19 տոկոսով
ՄՈՍԿՎԱ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականին անհատական համակարգիչների համաշխարհային վաճառքները կավելանան 19,2 տոկոսով` մինչեւ 367,8 մլն, ընդ որում երկրորդ կիսամյակում աճի տեմպերը կդանդաղեն: Այս կանխատեսումը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակել են Gartner թերթի վերլուծաբանները: «Անհատական համակարգիչների շուկան աշխուժացավ 2010 թվականի առաջին կիսամյակում, բայց կայունության իրական թեստը դեռեւս առջեւում է: 
2010-09-02 Կայացել է պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39026115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39026115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, որին մասնակցել է 3 դիլեր: 
2010-09-02 ՕՊԷՔ-ի բառել նավթի գինն աճել Է մինչեւ 72,49 դոլար
ՎԻԵՆՆԱ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի նավթային «զամբյուղի» գինը սեպտեմբերի 1-ին աճել Է 0,1 դոլարով՝ բառելի դիմաց մինչեւ 72,49 դոլար աճուրդների նախորդ օրվա 72,39 դոլարի դիմաց: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության՝ այսօր տարածած տեղեկատվության մեջ: 2010 թվականի օգոստոսին ՕՊԷՔ-ի բառել նավթի միջին գինը կազմել Է 74,15 դոլար, հուլիսին՝ 72,51 դոլար, հունիսին՝ 72,97 դոլար, մայիսին՝ 74,48 դոլար, ապրիլին՝ 82,33 դոլար, մարտին՝ 77,21 դոլար, փետրվարին՝ 72,99 դոլար, հունվարին՝ 76,01 դոլար: 
2010-09-02 Այսօրվա դրությամբ Ռուսաստանում 1 մլն 710 հազար 777 գործազուրկ կա
ՄՈՍԿՎԱ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօրվա դրությամբ Ռուսաստանում կա 1 մլն 710 հազար 777 գործազուրկ քաղաքացի, որոնք գրանցված են զբաղվածության ծառայություններում: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Ռուսաստանի աշխատանքի եւ զբաղվածության դաշնային ծառայության ղեկավար Յուրի Գերցիյը: 
2010-09-02 Քրեական գործեր` Սեւանա լճի մաքրման աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների առթիվ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր` Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահման դեպքերի առթիվ: 
2010-09-02 Հ. Հակոբյան. «Պետք է հստակ մեխանիզմներ մշակել գյուղմթերքի շուկայում հետագա գնաճից խուսափելու համար»
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետք է հստակ մեխանիզմներ մշակել գյուղմթերքի շուկայում հետագա գնաճից խուսափելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` հավելելով, որ այս տարին գյուղատնտեսական արտադրանքի համար անբարենպաստ էր, որի արդյունքում թանկացավ ոչ միայն կարտոֆիլը, հացահատիկը, այլեւ` միրգը: 
2010-09-02 «ARMENIA EXPO 2010» տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային համաժողով` Երեւանում
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 3-5-ը կանցկացվի «ARMENIA EXPO 2010» տասներորդ հոբելյանական ունիվերսալ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «LOGOS EXPO Center»-ից, «ARMENIA EXPO 2010»-ը համարվում է Հայաստանի գլխավոր եւ տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսային համաժողովը: 
2010-09-02 ԱՄՀ-ն մեղմացնում է օգնության կարիք ունեցող երկրներին փոխառությունների հատկացումը
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը մեղմացնում է օգնության կարիք ունեցող երկրներին փոխառություններ հատկացնելու իր քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ կապակցությամբ ընդունված որոշման մասին հաղորդել է «Վաշինգտոն պոստ» թերթը: 
2010-09-02 Հյուսիսարեւմտյան Եվրոպայում տեւական հորդառատ անձրեւները հանգեցրել են ցորենի համաշխարհային գների աճի
ԼՈՆԴՈՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսարեւմտյան Եվրոպայում, նախեւառաջ Գերմանիայում, տեւական հորդառատ անձրեւները նախօրյակին հանգեցրել են ցորենի համաշխարհային գների զգալի աճի: Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին Չիկագոյի խոշորագույն ապրանքային սակարանում բուշել ցորենը (27,3 կիլոգրամ) թանկացել Է 2,1 տոկոսով եւ հասել 7,0025 դոլարի: Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում ցորենի գնի օրական ամենախոշոր աճն Է: 
2010-09-02 Համաշխարհային արժութային շուկայում աճուրդների ծավալները հասել են օրական 4 տրլն դոլարի
ՄՈՍԿՎԱ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային արժութային շուկայում աճուրդների ծավալները հասել են օրական 4 տրլն դոլարի: Ցուցանիշի աճը խթանվել է ներդրողների գլոբալ ակտիվության մեծացմամբ, հատկապես անցումային եւ ապրանքարտադրող էկոնոմիկաներով երկրներում, եւ արագացվել համակարգչային թրեյդինգի եւ հեթչ-ֆոնդերի կողմից: 
2010-09-02 BP-ն Petronas-ին կվաճառի Մալայզիայում 363 մլն դոլարի ակտիվներ
ՄՈՍԿՎԱ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական BP նավթընկերությունը Մալայզիայի Petroliam Nasional Bhd (Petronas) նավթի-գազի պետական կորպորացիայի հետ պայմանավորվել է 363 մլն դոլարի դիմաց Մալայզիայի արեւելքում էթիլենի եւ պոլիէթիլենի արտադրության ակտիվների բաժնեմաս վաճառելու շուրջ: Այդ մասին ասված է BP-ի հաղորդագրության մեջ: 
2010-09-02 Ֆրանսիական Vivendi-ն այս տարվա առաջին կիսամյակում 1,95 մլրդ դոլարի շահույթ է ստացել
ՓԱՐԻԶ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Vivendi SA կոնգլոմերատը, որին պատկանում է տեսախաղերի արտադրության աշխարհի խոշորագույն ընկերությունը` Activision Blizzard-ը, բարելավել է 2010 թվականի կանխատեսումն այն բանից հետո, երբ հայտնել է այս տարվա առաջին կիսամյակում 4 տոկոսով զուտ շահույթի աճի մասին: Հունվարից մինչեւ հունիս Vivendi-ի զուտ շահույթը կազմել է 1,53 մլրդ եվրո (1,95 մլրդ դոլար), ինչը 50 մլն եվրոյով ավելի է 2009 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան: 
2010-09-02 ԱՄՆ-ում սրընթաց աճում է խնդրահարույց բանկերի թիվը
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում խնդրահարույց բանկերի թիվը, որոնց սնանկացում է սպառնում, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում հասել է 829-ի, ինչը կազմում է ամրիկյան բանկերի ընդհանուր թվաքանակի 11 տոկոսը: Խնդրահարույց բանկերի ակտիվները գնահատվում են 403 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի դեպոզիտների ապահովագրման համերկրային կորպորացիան (FDIC): Ըստ FDIC-ի տվյալների` առաջին եռամսյակում ԱՄՆ-ում խնդրահարույց բանկերի թիվը 775 էր: 
2010-09-02 Բելգիան ստվերային էկոնոմիկայի չափերով հինգերորդ տեղն է զբաղեցնում ՏՀԶԿ-ում
ԲՐՅՈՒՍԵԼ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիան ազգային համախառն ներքին արդյունքի նկատմամբ ստվերային էկոնոմիկայի չափերով հինգերորդ տեղն է զբաղեցնում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամ երկրների թվում` այդ ցուցանիշով զիջելով միայն Հունաստանին, Իտալիային, Իսպանիային եւ Պորտուգալիային: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, չորեքշաբթի տեղեկատվություն են տարածել տեղական զանգվածային լրատվամիջոցները: Նրանք վկայաբերում են Ավստրիայի Կեպլերի անվան համալսարանից էկոնոմիկայի պրոֆեսոր Ֆրիդրիխ Շնայդերի գնահատումը եւ ՏՀԶԿ-ի պատվերով անցկացված աշխատանքի «սեւ» շուկայի հետ կապված իրադրության համադրական հետազոտության տվյալները: 
2010-09-02 ՀՀ-ում 2010թ. յոթ ամիսներին ուղեւորափոխադրումների ծավալը 2009-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.9 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2010թ-ի յոթ ամիսներին ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղեւորափոխադրումների ծավալը 2009թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 3.9 տոկոսով` կազմելով 145 մլն 995 հազար 600: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունից, երկաթուղով տեղափոխվել է 490 հազար 800 մարդ, ավտոմոբիլով` 130 մլն 724 հազար 500, տաքսիներով` 10 մլն 546 հազար 500, օդային տրանսպորտով` 863 հազար 200, իսկ էլեկտրատրանսպորտով` 13 մլն 917 հազար 100: 
  1  2  3  4  5  Հաջորդ