2010-02-08
Թուրքերի 69,4 տոկոսը հավատում են զինվորական հեղաշրջման հնարավորությանը
ԱՆԿԱՐԱ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես գրում է թուրքական «Զամանը», 2000-ականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջում նախապատրաստվելու մասին մամուլում հրապարակված փաստաթղթերը սասանել է զինված ուժերի նկատմամբ թուրքական հասարակության վստահությունը, թեպետ գեներալները հերքում են նման ծրագրերի գոյությունը: ANDY-AR հասարակական կարծիքի ուսումնասիրության գործակալության կողմից 81 նահանգներից 21-ում 4,5 հազար քաղաքացիների միջեւ անցկացված հարցումները, որը երաշխավորում է, որ հնարավոր սխալը չի գերազանցում 2 տոկոսը, հարցվածների 49,6 տոկոսը հավատ են արտահայտել զինվորականների մեջ նման դավադրության իրական լինելու նկատմամբ: Նրանց հետ համաձայն չի եղել հարցվածների միայն 30,4 տոկոսը:
Նյութը դիտվել է 160 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-03-13 Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2011-ի վերջերին
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման ծրագրի շրջանակներում մարտի վերջից կսկսվեն վրացական Մարաբդա շրջանի երկաթգծի վերակառուցման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ»-ը, այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցչը: Ըստ նրա, ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Վերկառուցման աշխատանքներն իրականացնելու են վրացական ընկերությունը եւ «Ադրբեջանական երկաթուղիներ»-ը, որոնք էլ հաղթել են հայտարաված մրցույթում:
2010-03-12 Էրբիլում թուրքական հյուպատոսություն կգործի
ԷՐԲԻԼ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում մարտի 11-ից սկսել է գործել Թուրքիայի հյուպատոսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով «Քուրդիստան» կայքը, Քրդստանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Ֆալահ Մուստաֆան մարտի 11-ին հանդիպել է Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Այդըն Սելչինի հետ: Շնորհավորելով նրան աշխատանքն սկսելու կապակցությամբ` Ֆ.Մուստաֆան ընդգծել է Թուրքիայի հետ Քրդստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը:
2010-03-12 Բաքվում ոստիկանությունը ցրել է Թուրքիային աջակցող ակցիայի մասնակիցներին
ԲԱՔՈւ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունը չի թույլատրել երիտասարդներին Թուրքիային աջակցության ակցիա անցկացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով ադրբեջանալեզու «Լենտ.ազ» կայքը, այսօր Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան առջեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ Անկարային աջակցելու համար մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպված ակցիան տեղի չի ունեցել:
2010-03-12 «Ենի մուսավաթ». «Ադրբեջանական բանակը հանձնվել է միջազգային մաֆիային»
ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի բանակի` Նախիջեւանում տեղակայված զորամասերի զինվորներն ու սպաները Իրանի Իսլամական Հանրապետությունում ընդգրկվում են ստրկական աշխատանքի մեջ: Հայտնելով այդ մասին` «Ենի մուսավաթը» գրել է. «Ադրբեջանական բանակը հանձնվել է միջազգային մաֆիային»: Թերթը հարցադրել է. «Իսկ ինչպե՞ս են կարողացել ադրբեջանական բանակի զինվորներն անցնել հարեւան երկրի տարածք»: Տեղեկացված աղբյուրը թերթին հայտնել է, որ «իրեն Նախիջեւանի խան համարող Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալըբովն իր անօրինական գործողություններին մասնակից է դարձրել նաեւ Նախիջեւանում տեղակայված բանակի կորպուսի հրամանատար Քերեմ Մուստաֆաեւին:
2010-03-12 ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանի իշխանությանը քննադատող զեկույց է հրապարակել
ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունը 2009 թ-ին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույց է հրապարակել: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հրապարակել է զեկույցի հիմնական մասը: Ըստ զեկույցի, 2008 թ-ի նախագահական ընտրություններում, 2009 թ-ի հանրաքվեի եւ քաղաքապետական ընտրություններում Ադրբեջանում սահմանափակվել են իշխանությունը խաղաղ կերպով փոխելու քաղաքացիների իրավունքները:
2010-03-12 Վրացի նկարչին ձերբակալել են ազգային արժույթի կեղծման համար
ԹԲԻԼԻՍԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի աշխատակիցներն այսօր ձերբակալել են Թբիլիսիի բնակիչ, մասնագիտությամբ նկարիչ Թամազ Ինաշվիլիին կեղծ բանկային թղթադրամների պատրաստման եւ տարածման համար: Ինչպես հաղորդել Է Վրաստանի ներքգործնախարարությունը, Ինաշվիլիի բնակարանից առգրավվել են 1700 լարի (շուրջ 1000 ամերիկյան դոլար) ընդհանուր գումարի տարբեր անվանական գնի բանկային թղթադրամներ եւ կեղծ թղթադրամների պատրաստման ապարատը: Ինաշվիլին խոստովանել Է իր մեղքը եւ հետաքննությանը հայտնել, որ հիմնականում կեղծ թղթադրամներով վճարել Է գյուղատնտեսական շուկաներում:
2010-03-12 Ռուսաստանցի սահմանապահներն ուկրաինացի գործընկերներից ընդունել են ԱՊՀ-ի երկրների «Հաղթանակի Էստաֆետը»
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների «Հաղթանակի Էստաֆետը»՝ նվիրված Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին, այսօր ուկրաինացի գործընկերներից ընդունել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի սահմանապահները: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Կերչի նեղուցի ափի Տեմրյուկ նավահանգստային քաղաքում: Տեմրյուկից, որից սկսվում Է Ռուսաստանի փուլը, Էստաֆետը կանցնի Տիմաշյովսկ քաղաքում Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության առափնյա պահպանության ստորաբաժանումներով, իսկ մարտի 15-ին կընդունեն հերոս քաղաք Նովոռոսիյսկը եւ Գելենջիկ առողջարանային քաղաքը, մարտի 17-ին սեւծովյան սահմանապահներն Էստաֆետի խոհրդանշանները կհանձնեն Կարաչայ-Չերքեզիայի գործընկերներին:
2010-03-12 Ադրբեջանում գրանցված ԶԼՄ-ների ընդհանուր թիվը հասել Է 4100-ի
ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի արդարադատության նախարարությունում գրանցվել Է 300 զանգվածային լրատվամիջոց: Այդ մասին հաղորդել Է նախարարության մամուլի ծառայությունը: Արդյունքում՝ Ադրբեջանում պաշտոնապես գրանցված ԶԼՄ-ների ընդհանուր թիվը հասել Է 4100-ի: 2009 թվականի ընթացքում գրանցվել Է 162 նոր ոչ կառավարական կազմակերպություն, որոնց ընդհանուր թիվը հասել Է 23450-ի:
2010-03-12 Չեչելաշվիլի. ՎՈՒԱՄ-ն ապագա ունի
ԹԲԻԼԻՍԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին այն կարծիքին Է, որ կազմակերպությունն ապագա ունի, եւ նրանից որեւԷ պետության անջատվելու հարց չի դրված: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, նա այսօր հայտարարել Է Թբիլիսիում՝ մեկնաբանելով Ուկրաինայի նոր իշխանությունների վերաբերմունքը ՎՈՒԱՄ-ի նկատմամբ եւ ԶԼՄ-ների տարածած այն հաղորդագրությունները, որ Վիկտոր Յանուկովիչի իշխանության գլուխ գալուց հետո ՈՒկրաինան դուրս կգա կազմակերպությունից:
2010-03-12 Մարտի 14-ին Ադրբեջան կժամանի Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը
ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 14-ին պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, եռօրյա այցի շրջանակներում Լայչակը հանդիպում կունենա Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի եւ Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ:
2010-03-12 Թուրքիայի նախագահը հավանություն Է տվել «Նաբուկո» նախագծին1
ԱՆԿԱՐԱ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հավանություն Է տվել «Նաբուկո» նախագծի վերաբերյալ համաձայնագրին: Այդ մասին հաղորդել են թուրքական զանգվածային լրատվամիջոցները: Ընթացիկ տարվա մարտի 4-ին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել Է «Նաբուկո» գազամուղի կառուցման մասին օրինագիծը:
2010-03-12 Դիթեր Բոդենը մարտի 13-ին աշխատանքային այցով կժամանի Թբիլիսի
ԹԲԻԼԻՍԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության նախկին ղեկավար գերմանացի դիվանագետ Դիթեր Բոդենը մարտի 13-ին երկօրյա աշխատանքային այցով կժամանի Թբիլիսի: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Աբխազիայից փախստականների «Մենք ինքներս» շարժման առաջնորդ Պաատա Դավիթայան:
2010-03-12 Վրացական ընդդիմությունը պնդում է, որ Սահակաշվիլին հանդիպում է Բերեզովսկու հետ
ԹԲԻԼԻՍԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպիտակներ» վրացական ընդդիմադիր շարժման առաջնորդ Թեմուր Շաշիաշվիլին պնդում է, որ մի քանի օր առաջ Բաթումում տեղի է ունեցել գործարար Բորիս Բերեզովսկու եւ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գաղտնի հանդիպումը: Վրաստանի նախագահը, նրա խոսքով, «գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի վարչապետի բոլոր թշնամիների, այդ թվում եւ Բերեզովսկու հետ, որը մի քանի օր առաջ գաղտնաբար այցելել է Բաթում եւ բանակցություններ վարել Սահակաշվիլիի հետ»:
2010-03-12 Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցնում Վրաստանի առեւտրական գործընկերների թվում
ԹԲԻԼԻՍԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականի հունվարին Ադրբեջանը երկրորդ տեղն էր զբաղեցնում Վրաստանի առեւտրական գործընկերների թվում: Հաշվետու ժամանակաշրջանում Վրաստանի հետ Ադրբեջանի առեւտրական շրջանառությունը կազմել է 43,1 մլն դոլար (ամբողջ շրջանառության 11,2 տոկոսը): Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն է տարածել Վրաստանի վիճակագրության պետական ծառայությունը: Ադրբեջան վրացական արտահանությունը կազմել է 15 մլն դոլար (ամբողջ արտահանության 14,1 տոկոսը): Ադրբեջան Վրաստանի հիմնական արտահանական արտադրանքը մարդատար ավտոմեքենաներն են, ցեմենտը, խոշոր եղջերավոր անասունները եւ այլն: