2010-02-08
«Միկան» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Էդնիլսոնի հետ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Միկան» պայմանագիր է ստորագրել բրազիլացի կիսապաշտպան Էդնիլսոնի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ակումբի մամլո ծառայությունից, 23-ամյա ֆուտբոլիստը «Միկայում» ելույթ կունենա առաջիկա մրցշրջանում: Էդնիլսոնը հանդես է եկել «Ատլետիկո Մինեյրո» թիմում: Վաղը «Միկան» կմեկնի Կիպրոս` անցկացնելու թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքը: Այստեղ թիմը նախատեսում է անցկացնել 5 ստուգողական հանդիպում: Փետրվարի 11-ին ՀՀ փոխչեմպիոնը կմրցի չեխական «Յաբլոնեցի» հետ:
Նյութը դիտվել է 172 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-03-17 Խ. Պողոսյանը բանակցություններ է վարում եվրոպական ակումբներից մեկի հետ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական «Նյուելզ օլդ Բոյզ»-ի ուրուգվայահայ հարձակվող Խոակին Պողոսյանի գործակալ Պակո Կասալը հերքել է լուրերը, ըստ որոնց` իր խնամյալը բանակցություններ է վարում իտալական «Ռոմա»-ի հետ: Նա նշել է, որ իտալական գրանդի ղեկավարությունը չի կապնվել իր եւ իր խնամյալի հետ, չնայած, որ ինքն իտալական ակումբի ղեկավարության հետ լավ հարաբերությունների մեջ է:
2010-03-17 «Իմպուլսը» 3:0 հաշվով ջախջախել է «Գուրիա»-ին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության նորեկ, Դիլիջանի «Իմպուլսը» 3:0 հաշվով հաղթել է Վրաստանի «Գուրիա Լանչխութի» թիմին` Վրաստանի Ուրեկի քաղաքում ընթացող իր ուսումնամարզական հավաքի ընթացքում: Գոլերի հեղինակներ են դարձել Արամ Հակոբյանը, Արման Մանասյանը եւ Տիգրան Ոսկանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմպուլս» ակումբում:
2010-03-17 Դավիթ Նալբանդանը կմասնակցի Մայամիի թենիսի մրցաշարին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ստացել է անհատական հրավեր` ապրիլին ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայանալիք «Մասթերզ» դասի թենիսի միջազգային մրցաշարին մասնակցելու համար: Հիշեցնենք, որ Դ.Նալբանդյանը միայն վերջերս Է սկսել մասնակցել միջազգային մրցումներին 2009թվականի մայիսին ծանր վնասվածք ստանալուց հետո:
2010-03-17 ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան նախապատրաստվում Է Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն նախապատրաստվում Է հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 3-ը Երեւանում կայանալիք կանանց բասկետբոլի «C» խմբի Եվրոպայի առաջնության մրցաշարին: Ինչպես «Արմենպրես»-ին այսօր տեղեկացրին Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ֆեդերացիայում, աշխատանքներ են տարվում եւ կազմակերպչական, եւ տեխնիկական առումով, Երեւանի մարզասրահները միջազգային համապատասխան չափանիշների հասցնելու, Հայաստանի կանանց հավաքականի կադրային ուժեղացման ուղղությամբ:
2010-03-17 Հայաստանի եւ Բուլղարիայի բադմինտոնի ֆեդերացիաներն ընդլայնում են համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Բուլղարիայի բադմինտոնի ֆեդերացիաները ընդլայնում են համագործակցությունը: Ինչպես «Արմենպրես»-ին այսօր տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության բադմինտոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանը, համագործակցության ծրագիրը նախորդ տարիների համեմատ ընդլայնվել Է. այժմ նախատեսվում են համատեղ ուսումնամարզական հավաքներ, Հայաստանի մարզիկների ուսուցում եւ ստաժավորում Բուլղարիայում, երկու ֆեդերացիաների միջեւ փորձի փոխանակում, ինչպես նաեւ միջազգային մրցումներին համատեղ մասնակցություն:
2010-03-17 Լ. Արոնյանն «Ամբեր»-ում զիջել է Վ. Իվանչուկին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «Ամբեր» «կույր» եւ արագ շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում 0,5:1,5 հաշվով զիջել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: «Կույր» շախմատի պարտիայում գրանցվել է ոչ-ոքի, իսկ արագ շախմատում, որտեղ սովորաբար Լ.Արոնյանը ավելի հաջող Է խաղում, Վ. Իվանչուկը հաղթանակ է տոնել:
2010-03-17 ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղացանկը Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում կորոշվի մարտի 25-ին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացանկը Եվրո-2012 առաջնության մրցաշարում կորոշվի մարտի 25-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայանալիք ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստից առաջ` վիճակահանությամբ: ՈւԵՖԱ-ի վիճակահանությամբ կորոշվի խաղացանկը նաեւ «Գ» ենթախմբում, որտեղ ընդգրկված են Անգլիայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Ուելսի թիմերը, եւ «Ֆ» ենթախմբում, որտեղ Խորվաթիայի, Հունաստանի, Իսրայելի, Լատվիայի, Վրաստանի եւ Մալթայի հավաքականներն են:
2010-03-17 «Փյունիկ»-ը 5:1 հաշվով առավելության է հասել «Կանիստրո»-ի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը երեկ Իտալիայում, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք, ստուգողական խաղում 5:1 հաշվով առավելության է հասել իտալական ցածր դիվիզիոններից մեկում հանդես եկող «Կանիստրո» ակումբի նկատմամբ: «Փյունիկից» գոլերի հեղինակներ են դարձել` Դավիթ Մանոյանը` երկու անգամ, Սարգիս Հովսեփյանը` 11 մետրանոցից, Գեւորգ Ղազարյանը եւ Էդգար Մալաքյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց երեւանյան ակումբի մամլո քարտուղար Վահան Դանիելյանը, այս օրերին «Փյունիկ»-ի կազմում պետք է փորձաշրջան անցնեին ֆրանսիական «Գրենոբլ»-ի երկու նախկին ֆուտբոլիստներ` պաշտպան եւ հարձակվող, սակայն վերջիններս անհայտ պատճառներով չեն ժամանել «Փյունիկ»-ի ճամբար:
2010-03-16 Հայաստանի հանդբոլի հավաքականը կմասնակցի Իսրայելում մարտի 18-22-ը կայանալիք Եվրոպայի զարգացող երկրների առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանդբոլի հավաքականը ավարտել Է Իսրայելում մարտի 18-22-ը կայանալիք Եվրոպայի զարգացող երկրների առաջնությանը մասնակցելու նախապատրաստումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայում, Հայաստանի թիմն ընդգրկված Է մի ենթախմբում Իսրայելի, Մալթայի եւ Ուելսի թիմերի հետ, հետեւաբար մրցակցությունը բարդ Է լինելու: Մրցակիցների հետ ծանոթությունը կլինի ընթացքում, հանդիպումների ժամանակ: Հայաստանի հանդբոլիստներն արդեն մրցել են տարբեր երկրների՝ Իրանի, Վրաստանի եւ այլն հավաքական թիմերի հետ, բայց այս մրցաշարի մակարդակը` եւ որակի, եւ պատասխանատվության առումով այլ Է լինելու:
2010-03-16 Ռուսաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում ընդգրկվել են երկու հայազգի ֆուտբոլիստներ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ռուսաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում ընդգրկվել են երկու հայազգի ֆուտբոլիստներ` Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի կիսապաշտպան Գեորգի Բաղդասարյանը եւ Տոլյատիի ֆուտբոլային դպրոցը ներկայացնող հարձակվող Արմեն Համբարձումյանը: Ինչպես այսօր տեղեկացրել է ՌԴ ֆուտբոլի միության մամլո ծառայությունը, այս երկրի պատանեկան հավաքականը նախատեսում է մարտի 23-ին ստուգողական հանդիպում անցղկացնել Թուրքիայի հավաքականի հետ: Հենց Թուրքիայում էլ Ռուսաստանի ընտրանին անցկացնելու է մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք:
2010-03-16 «Եվրո-2012»-ի ընտրական փուլի «Բ» խմբի խաղացանկը չի հաստատվել Հայաստանի ներկայացուցիչների դեմ արտահայտվելու պատճառով
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրո-2012»-ի ընտրական փուլի «Բ» խմբի խաղացանկը, որի քննարկումներին մասնակցում էին Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Անդորրայի եւ Հայաստանի ներկայացուցիչները, չի հաստատվել` Հայաստանի` ՌԴ-ի ներկայացրած տարբերակին դեմ արտահայտվելու պատճառով: Ըստ ռուսական լրատվամիջոցների, Ռուսատանը ներկայացրել է խաղացանկի իր տարբերակը, համաձայն որի` Ռուսաստանի հավաքականը մրցաշարը պետք է սկսեր Հայաստանի եւ Սլովակիայի դեմ սեփական հարկի տակ երկու հանդիպումներով: Սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այդ տարբերակը` չցանկանալով ընտրական փուլը սկսել երկու արտագնա հանդիպումներով:
2010-03-16 Չեխիայում բռնցքամարտի միջազգային մրցաշարն օգտակար Էր հայ մարզիկների համար
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել են 3 մեդալ՝ 1 արծաթե եւ 2 բրոնզե, բայց այս արդյունքը թիմի մարզիչներին բավարարել չի կարող: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը` նկատելով, որ, նախ Հայաստանի բռնցքամարտիկները երրորդն են Եվրոպայում ու անպայման պետք Է նվաճեին նաեւ ոսկե մեդալ: Բացի դրանից, 3 մարզիկներ ընդհանրապես մեդալ չնվաճեցին, ինչը նրանց համար անհաջողություն Է:
2010-03-16 «Ռոմա»-ն ցանկանում Է գնել Խոակին Բոգոսյանին
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջատար թիմերից մեկը՝ Հռոմի «Ռոմա»-ն, ցանկություն Է հայտնել գնել ուրուգվայահայ ֆուտբոլիստ, Արգենտինայի «Նյու օլդ բոյզ» ակումբի առանցքային ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանին: Թել Ավիվի «Մաքքաբի»-ն, որի կազմում հանդես Է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Եղիա Յավրույանը, Իսրայելի ֆուտբոլի ազգային առաջնության 26-րդ փուլում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտություն Է կրել Հայֆայի «Մաքքաբի»-ից:
2010-03-16 Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերի ցանկը «Եվրո-2012»-ում կորոշվի վիճակահանությամբ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրո-2012» ֆուտբոլի առաջնության «Բ» ենթախմբի թիմերի խաղացանկը կորոշվի ՈւԵՖԱ-ի վիճակահանությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտւղարությունում, այս ենթախմբում ընդգրկված են Հայաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Անդորրայի ֆուտբոլի ազգային հավաքականները: Հավաքականների ներկայացուցիչները հանդիպել են մարտի 15-ին Մոսկվայում եւ քննարկել խաղացանկի տարբերակները, բայց որոշվել է, որ պետք Է անցկացնել վիճակահանություն: Այն տեղի կունենա մոտակա 1 ամսվա ընթացքում: