AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 04:03:03 | 18 Մարտ
ArmenPress
Մայիսին Մակեդոնիայի ընտրանին կանցկացնի երկու ընկերական հանդիպում, իսկ ՀՖՖ-ն դեռեւս բանացկություններ է վարում` ստուգողական հանդիպում կազմակերպելու համար  Խ. Պողոսյանը բանակցություններ է վարում եվրոպական ակումբներից մեկի հետ  Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի կունենա բազմահազարանոց հանրահավաք  Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր կատարվեց գոհաբանական աղոթք  Գենադի Խազանով. «Հայաստանն ինձ համար այն վայրն է, որը բացեց դեպի բեմարվեստ տանող դռները»  Կմեկնարկի «Կանայք աշխատանքային միջավայրում» մրցույթը  Բացվեց «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը  ՀՀ նախագահի Սիրիա կատարելիք այցի շրջանակենրում Դամասկոսում կներկայացվի Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետը  Ա.Սոսոնովկսու «Վրացական համախտանիշ» գիրքն անդրադարձել է Ջավախքի խնդիրներին  Վրաստանի քաղաքացիները տարանցման հարկ կվճարեն Թուրքիայի տարածքում 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Հասարակական
2010-02-08
Հայաստանում 2009-ին ծնվել է 44 հազար 466 երեխա
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009 թ. ընթացքում ՀՀ-ում ծնվել է 44 հազար 466 երեխա, որոնցից 23 հազար 837 տղա եւ 20 հազար 629 աղջիկ: 2008 թվականին ծնվել էր 41 հազար 185 երեխա` 22 հազար 81 տղա եւ 19 հազար 104 աղջիկ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2009 թ-ի հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մեռելածնության 805 դեպք` 2008 թ-ի հունվար-դեկտեմբերին արձանագրված 601 դեպքի համեմատ: 2009 թ-ին արձանագրվել է մահացության 27 հազար 528 դեպք. 2008 թ-ի համեմատ մահվան դեպքերն աճել են 0,4 տոկոսով, սակայն մահացության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով պահպանել է 2008 թ-ին արձանագրված մահացության մակարդակը` 8,5 տոկոս:
Նյութը դիտվել է  218 անգամ


2010-03-17 Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում հնարավոր է վերականգվի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում հնարավոր է վերականգնվի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը ժամանակին եղել է հենց այդ տարածքում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի հարցին` նշեց, որ հանձնարարվել էր հատուկ ուսումնասիրություն անցկացնել եւ հասկանալ` արդյո՞ք ամառային կինոդահլիճը պատմամշակութային արժեք է. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դահլիճը ճարտարապետական նշանակություն ունի, բայց ոչ պատմամշակութային, քանի որ, եթե շինությունն ունի օրիգինալ ճարտարապետական լուծումներ, դա չի նշանակում, թե այն պատմամշակութային է: 
2010-03-17 Մարտի 18-19-ը կջրազրկվեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք փողոցներ ու թաղամասեր
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարվերականգնողական աշխատանքների պատճառով մարտի 18-ի ժամը 10:00-ից, մինչեւ մարտի 19-ի ժամը 10:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասը, Ռուբինյանց, Սեւակի, Դրոյի, Նորաշխարհային, Շեւրոյան, Գոգոլի, Ռայնիսի, Ռադիշեւի, Մ. Ավետիսյան 4-րդ, Լեփսուսի 6-րդ փողոցների եւ հարակից տարածքների ինչպես նաեւ վերին Պտղնի, Առինջ գյուղերի ջրամատակարարումը: 
2010-03-17 Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 18-ի գիշերը եւ 19-ի ցերեկն ու մարտի 20-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-ի ցերեկը առավելապես արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, մնացած շրջաններում` փոփոխական ամպամածություն: Մարտի 19-ի գիշերը տեղումները արեւելյան շրջաններում կպահպանվեն առավելապես ձյան տեսքով: 
2010-03-17 Երեւանի մանկապարտեզները վերահամարակալվել են
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի բոլոր մանկապարտեզներն արդեն ներկայանում են նոր համարներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, 1996 թվականին Հայաստանի Հանրապետության վարչատարածքային կառավարման նոր համակարգի անցնելուց հետո համայնքների ավագանիների նախաձեռնությամբ վերահամարակալված նախադպրոցական ուսումնական հաստատությունների համարներում եղել են զուգադիպություններ` հիմնականում զուգադիպել են Արաբկիր, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների 60 նախադպրոցական ուսումնական հաստատությունների համարներ: 
2010-03-17 Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Համայն Ռուսիո պատրիարքն այցելեցին Սուրբ Աստվածածնի ռուսական եկեղեցի
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ հոգեւոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելեց Սուրբ Աստվածածնի ռուսական եկեղեցի: Հանդիպելով ռուսական համայքնի ներկայացուցիչներին` Համայն Ռուսիո պատրիարքը կոչ արեց նրանց ակտիվ ներդրում ունենալ Հայաստանի զարգացման գործում, ծանոթանալ մշակույթին, ուսումնասիրել լեզուն: 
2010-03-17 Ամենայն Հայոց եւ Համայն Ռուսիո հովվապետերն այցելեցին Ծիծեռնակաբերդ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինն այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարասկզբում Թուրքիայում ցեղասպաության զոհ գնացած հայերի անմահ հիշատակին: Նրանց ուղեկցում էին երկու եկեղեցիների հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Երկու հովվապետերը ծաղկեպսակներ դրեցին հուշահամալիրում, ապա անմար կրակի մոտ Ամենայն Հայոց Վեհափառի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո Կիրիլ պատրիարքն աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար: 
2010-03-17 «Երեւանը 5 օրում 2010» ծրագրի մասնակիցները հյուրընկալվեցին «Արմենպրես» լրատվական գործակալությունում
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւանը 5 օրում 2010» երիտասարդների քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակներում Հայաստանի 10 մարզերը ներկայացնող երիտասարդներ այսօր հյուրընկալվեցին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում: Տնօրեն Հրայր Զորյանը, ընդունելով երիտասարդներին, ներկայացրեց գործակալության աշխատանքները, լրագրողական գործի առանձնահատկությունները, ԶԼՄ-ների եւ հասարակական տարբեր կառույցների ու կառավարման մարմինների միջեւ կապը, «Արմենպրես»-ի՝ առաջիկայում իրականացվելիք նոր նախագծերը: Երիտասարդները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: 
2010-03-16 Հարուցվել է քրեական գործ՝ Տրապիզոնում սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորապես, ուսումնասիրելով ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը, պարզվել է, որ ամուսիններ Ա.Սահակյանը եւ Ա.Վարդանյանը հավաքագրել եւ սեռական շահագործման նպատակով 2010 թվականի հունվարի 27-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաք են տեղափոխել Հ.Ն.-ին եւ Ս.Բ.-ին, որտեղ, վերցնելով վերջիններիս անձնագրերը եւ օգտագործելով նրանց խոցելի վիճակը, շահադիտական նպատակներով շուրջ 15 օր ենթարկել են սեռական շահագործման: 
2010-03-16 «Շտապ օգնության» համակարգում բարեփոխումները կիրականացվեն 2010-ի երկրորդ կեսին
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շտապ օգնության» ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կիրականացնի 2010-ի երկրորդ կեսին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է իրականացնել անձնակազմի վերապատրաստում, ձեռք են բերվելու նոր մեքենաներ` հագեցած անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ կտա բարձրացնել «Շտապ օգնության» ծառայությունների որակը: «Շտապ օգնության համակարգը երկրում առողջապահության զարգացման կարեւորագույն ուղղություններից է: Նախարարությունը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու է համակարգի աշխատաքներն առավել արդյունավետ դարձնելու համար»,- ասաց Հ. Քուշկյանը: 
2010-03-16 Երեւանում տեղակայված «Beeline» բջջային կապի բոլոր բազային կայանների գործունեությունը վերակագնվել է
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրահաղորդման լարերի վնասվելու պատճառով «ԱրմենՏել» ընկերության «Beeline» բջջային կապի` Երեւանում տեղակայված հոսանքազրկված բոլոր բազային կայանների գործունեությունը վերակագնվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, ուժեղ քամու պատճառով էլեկտրական լարերի վնասվելու պատճառով ընկերության 34 բազային կայաններից առայժմ սարքին չեն միայն Սյունիքի մարզի 10 կայանները: Տարվում են համապատասխան օպերատիվ աշխատանքներ` այստեղ եւս հնարավորինս շուտ կապը վերակագնելու համար: 
2010-03-16 Հանրապետությունում կիրականացվի «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագիր
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գերմանական տեխնիկական համագործակցություն (ԳՏՀ) ընկերությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կիրականացնի «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագիր: Վերջինիս էր նվիրված այսօր անցկացվող «Կենսաբազմազանության ապրանքների արժեշղթաների զարգացում» թեմայով սեմինարը: «AM Partners Consulting» խորհրդատվական ընկերության ղեկավար Վահե Մամբրեյանը նշեց, որ ծրագրի նախնական փուլն իրականացվելու է Տավուշի, Սյունիքի 8 համայնքներում, որոնք հատկապես հարուստ են բուսական կենսաբազմազանությամբ: 
2010-03-16 Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Համայն Ռուսիո պատրիարքի հանդիսապետությամբ Էջմիածնի Մայր տաճարում մատուցվեց գովաբանական աղոթք
ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Էջմիածնի Մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի հանդիսապետությամբ բազմաթիվ հավատացյալների ներկայությամբ մատուցվեց գովաբանական աղոթք` ի բարօրություն հայ եւ ռուս ժողովուրդների: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց, որ երկու հովվապետերի միասնական աղոթքը հավերժացնում է Քրիստոսի միասնական մարմինն ու եղբայրական ոգին: «Երկու եկեղեցիների փոխհարաբերությունների զարգացումը հրամայական է եւ անհրաժեշտություն, քանի որ առկա են նոր մարտահրավերներ եւ խնդիրներ ժողովուրդների առջեւ: Մեր միասնության վկայությունն է Երեւանում եւ Մոսկվայում ռուսական եւ հայկական եկեղեցիների կառուցման փաստը»,- ասաց նա: Վեհափառը երախտագիտություն հայտնեց ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր հորը` ռուսաստանաբնակ հայության նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի համար, ինչի շնորհիվ ՌԴ-ում հայերը շարունակում են ապրել եւ գործել բարեկամ երկրում: 
2010-03-16 Երեւանի Գ.Նժդեհի եւ Արցախի փողոցներն իրար կապող Ուղետար կամուրջը շահագործման կհանձնվի մինչեւ հոկտեմբերի վերջը
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մինչեւ հոկտեմբերի վերջը շահագործման կհանձնվի Երեւանի Գարեգին Նժդեհի եւ Արցախի փողոցներն իրար կապող 10 մ բարձրությամբ 200 մ ընդհանրուր երկարությամբ Ուղետար («Վստրեչի») կամուրջը, որի շինարարական աշխատանքների համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 800 մլն դրամ: Ինչպես լրագրողների հետ կայացած ճեպազրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Լեւոն Հակոբյանը, կամրջի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել են մարտի 1-ից, իրականացնում է շինմրցույթում հաղթած «Կամուրջշին» ՓԲ ընկերությունը: Վերջինս, հանրապետության մի շարք նմանատիպ կառույցներին «կյանք տալուց» բացի, իրականացրել է նաեւ մայրաքաղաքի Դավիթաշեն կամրջի շինարարությունը: 
2010-03-16 Հայաստան ժամանեց Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Հայաստան ժամանեց Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլ Առաջինը, ում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում աղուհացի հանդիսավոր արարողությամբ դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: 
2010-03-16 Արցախը նախապատրաստվում է մայիսյան եռատոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մայիսյան եռատոնը այս տարի մեծ շուքով նշելու համար նախապատրաստական աշխատանքներ են սկսվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, «Ստեփանակերտի զարգացման հիմնադրամի» շրջանակներում մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաղի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում կկազմակերպվեն սպորտային եւ մշակութային միջոցառումներ, կլինի տոնական հրավառություն: 
2010-03-16 Հայաստանի ռոբոտների բաց առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 9-ին
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՍՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն - «ArmRobotics» համահայկական երիտասարդական մրցույթ»-ի եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում`»Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կողմից: Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրեց միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, մրցույթի նախնական փուլում արդեն ընտրվել են 17 թիմեր, ովքեր սկսել են ռոբոտների պատրաստման աշխատանքները: Ռոբոտներին տրվելու է հատուկ հատկացված տարածքում ական փնտրելու հանձնարարություն: Թիմերի երիտասարդները Հայաստանից ու Իրանից են: 
2010-03-15 Գումարվել է ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, ամփոփելով 2009 թվականին ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի գործունեությունը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակում բավական ակտիվ է գործել, արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ, եւ այդ մասին հայտարարել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: 
2010-03-15 Հարուցվել է քրեական գործ՝ կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ Ա.Մարտիրոսյանի կողմից խարդախությամբ, կաշառք ստանալու պատրվակով, խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ՀՔԾ-ում ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, Ա.Մարտիրոսյանը զինծառայող Ա.Շահվալդյանին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատելու համար, 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, վերջինիս հորից` Ս. Շահվալդյանից խաբեությամբ հափշտակել է 7 500 ԱՄՆ դոլար: 
2010-03-15 Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-14 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 16-ի գիշերը եւ 18-ի ցերեկը հանրապետությունում սպասվում են տեղումներ, որոնց ժամանակ հնարավոր է նաեւ ամպրոպ: Մարտի 16-ի ցերեկն ու 17-ին` առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավարեւմտյան` 2-7 մ/վրկ, որը տեղ-տեղ կուժգնանա 20-25 մ/վրկ-ով: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում կնվազի, ընդհանուր առմամբ, 8-14 աստիճանով: 
2010-03-15 Ըստ Գ. Բադիրյանի` Հանրային խորհուրդը կառուցվածքային առումով արդեն կայացած է
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհուրդը կառուցվածքային առումով արդեն կայացած է, սակայն բովանդակային դեռ շատ անելիքներ կան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով խորհրդի մեկամյա գործունեությանը, նման գնահատական տվեց խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը: 
  1  2  3  4  5  Հաջորդ