AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 04:03:10 | 18 Մարտ
ArmenPress
Մայիսին Մակեդոնիայի ընտրանին կանցկացնի երկու ընկերական հանդիպում, իսկ ՀՖՖ-ն դեռեւս բանացկություններ է վարում` ստուգողական հանդիպում կազմակերպելու համար  Խ. Պողոսյանը բանակցություններ է վարում եվրոպական ակումբներից մեկի հետ  Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի կունենա բազմահազարանոց հանրահավաք  Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր կատարվեց գոհաբանական աղոթք  Գենադի Խազանով. «Հայաստանն ինձ համար այն վայրն է, որը բացեց դեպի բեմարվեստ տանող դռները»  Կմեկնարկի «Կանայք աշխատանքային միջավայրում» մրցույթը  Բացվեց «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը  ՀՀ նախագահի Սիրիա կատարելիք այցի շրջանակենրում Դամասկոսում կներկայացվի Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետը  Ա.Սոսոնովկսու «Վրացական համախտանիշ» գիրքն անդրադարձել է Ջավախքի խնդիրներին  Վրաստանի քաղաքացիները տարանցման հարկ կվճարեն Թուրքիայի տարածքում 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Տնտեսական
2010-02-08
Կմշակվի պարենային անվտանգության հայեցակարգ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան կմշակվի Հայաստանի պարենային անվտանգության հայեցակարգ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Գայանե Գասպարյանը, հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի` այսօր կայացած նիստը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ազգային անվտանգության խորհրդի որոշման եւ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` հայեցակարգը պետք է մշակվի եւ անվտանգության խորհրդում հաստատվի 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:
Նյութը դիտվել է  148 անգամ


2010-03-17 Երեւանի 16-րդ թաղամասում տեխնիկապես անհնար է գազիֆիկացում իրականացնել
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի 16-րդ թաղամասում գազաֆիկացում տեխնիկապես անհնար է իրականացնել: Այսօր ԱԺ-ում պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության Արմեն Մարտիրոսյանի հարցին` նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Ըստ նրա, խնդիրը վերջին տարիներին այս թաղամասում իրականացված անկանոն կառուցապատումներն են, ինչի պատճառով «ՀայՌուսգազարդ»-ը եւ համապատասխան ծառայությունները հնարավոր չեն համարում տարածքը գազիֆիկացնել: 
2010-03-17 Ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է սոցիալապես առավել խոցելի խավերին ֆինանսական օժանդակություն ցույց տալու տարբերակները
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գնաճի խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Այս հարցի շուրջ ՀՀ նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքներով ձեւավորվել է աշխատանքային խումբ` ֆինանսների նախարարի գլխավորությամբ, որում քննարկվում են սոցիալապես առավել խոցելի խավերին ֆինանսական օժանդակություն ցույց տալու տարբերակները, որպեսզի գների բարձրացման բացասական հետեւանքները մեղմացնենք եւ առաջին հերթին պաշտպանենք սոցիալապես անապահով խավին»,- այսօր Հայաստանի Ազգային Ժողովում պատասխանելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին` նշեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: 
2010-03-17 Պապանդրեու. Եվրամիությունն Արժույթի եվրոպական հիմնադրամի ստեղծման սուր կարիք ունի
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը նոր «ինստիտուցիոն ձեւերի», օրինակ, Արժույթի եվրոպական հիմնադրամի (ԱԵՀ), ստեղծման սուր կարիք ունի, Բուդապեշտում լրագրողներին հայտարարել Է Հունաստանի վարչապետ Յորգոս Պապանդրեուն՝ իր հունգարացի պաշտոնակից Գորդոն Բայնաիի հետ կայացած բանակցություններից հետո: 
2010-03-17 «Պեպսիկո»-ն մտադիր Է մինչեւ 2012 թվականը դպրոցներից հանել շաքարի բարձր պարունակությամբ իր ըմպելիքները
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի «Պեպսիկո» ընկերությունը մտադիր Է մինչեւ 2012 թվականը դպրոցներում համատարած վաճառքից հանել շարքարի բարձր պարունակությամբ՝ իր ըմպելիքները: Զովացուցիչ ըմպելիքների՝ աշխարհում երկրորդ խոշորագույն արտադրողի՝ երեքշաբթի օրն այստեղ հրապարակված պլանների համաձայն, հիշյալ ժամկետներում կալորիական ըմպելիքները, որոնք հանգեցնում են երեխաների ճարպակալման, կդադարեն վաճառվել աշխարհի ավելի քան 190 երկրների դպրոցներում: 
2010-03-17 «Ստանդարդ ընդ Փուրս» վարկանիշային գործակալությունը Հունաստանին հանել Է վարկային մոնիտորինգի թերթից
ԼՈՆԴՈՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ստանդարդ ընդ Փուրս» վարկանիշային գործակալությունը երեքշաբթի օրը Հունաստանին հանել Է իր վարկային մոնիտորինգի թերթից: Ինչպես հայտնի Է դարձել Լոնդոնի Սիթիում, գործակալության մասնագետները վստահ են երկրի բյուջեի պակասուրդի կրճատման եւ պարտային ճգնաժամի հաղթահարման՝ Հունաստանի կառավարության պլանների գործունակության հարցում: 
2010-03-17 «Վերին Լարս» անցակատետով բեռնափոխադրումներն ամբողջությամբ կվերականգնվեն միայն մարտի վերջին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերին Լարս» հսկիչ անցակետով բեռնափոխադրումներն ամբողջությամբ կվերականգնվեն միայն մարտի վերջին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը` հավելելով, որ եղանակային պայմանների պատճառով դեռեւս խոշոր, կցորդով բեռնատարները երթեւեկություն չեն իրականացնում, իսկ փոքր մեքենաների երթեւեկը վերականգնված է: 
2010-03-17 Ա.Հարությունյան. «Կոնյակի արտադրության ոլորտում պետք է գործեն ճանաչված ընկերություններ»
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով ՀՀ-ում կոնյակի արտադրությունը անցած տարի 2008 թվականի համեմատությամբ նվազել է 38 տոկոսով` հասնելով 1936 թվականի արտադրության մակադակին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը` տեղեկացնելով, որ փոխարենը գինու արտադրության ծավալները 2008-ի համեմատությամբ ավելացել են 31 տոկոսով, օղունը` 8, գարեջրինը` 2,5-3 տոկոսով: 
2010-03-17 ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: 
2010-03-17 ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7925000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում այսօր կայացել է 7925000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 402.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, փակման գինը կազմել է 402.75 դրամ: 
2010-03-17 Թբիլիսիում կհրավիրվի «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողով
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 30-ից մայիսի 3-ը ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության եւ «ՄԱՍՏԵՐ» կենտրոնի նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի կունենա «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողով: Վերջինիս կարգախոսն է լինելու «Միասնական ուժերով ճգնաժամի հաղթահարման ուղիների փնտրտուք»-ը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց միության նախագահ Արսեն Ղազարյանը, ներկայումս կազմակերպչական աշխատանքներ են տարվում Վրաստանի գործատուների միության, բանկերի ասոցիացիայի հետ: 
2010-03-17 «Կամուրջ» տնտեսական համաժողովում շեշտադրվել են զբոսաշրջության, տրանսպորտի, ֆինանսավարկային քաղաքականության ոլորտները
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում փետրվարի 19-22-ին անցկացված «Կամուրջ» միջազգային տնտեսական 7-րդ համաժողովն անցել է կառուցողական մթնոլորտում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման գնահատականով հանդես եկավ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա տեղեկացմամբ, 3 օրվա ընթացքում 19 խումբ է աշխատել, անցկացվել են կլոր սեղաններ տնտեսության բոլոր ճյուղերի վերաբերյալ: Քննարկումները կապված են եղել ներդրումների, գյուղատնտեսական ոլորտի, շինարարության եւ բանկերի հետ: 
2010-03-17 Այս տարի Չինաստանի Էկոնոմիկայի աճը կկազմի 9,5 տոկոս
ՊԵԿԻՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Չինաստանի Էկոնոմիկայի աճը կկազմի 9,5 տոկոս: Այդ մասին այսօր հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի զեկույցը: ՀԲ-ի մասնագետների կարծիքով՝ ՉԺՀ-ում տնտեսական գործունեության զարգացման գլխավոր խթաններ կդառնան ֆինանսական ճգնաժամից հետո արտահանության վերածնունդը եւ կայուն սպառումը ներքին շուկայում: 
2010-03-17 Գրեթե 700 հազար մարդ Է այցելել Ժնեւի հոբելյանական ավտոսալոն
ԺՆԵՎ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե 700 հազար մարդ Է այցելել Ժնեւի 80-րդ հոբելյանական ավտոսալոն, որը լայն հասարակության համար բացվել Էր մարտի 4-ից մինչեւ 14-ը: Ընդ որում նրանց 40 տոկոսը Ժնեւ Էր եկել արտերկրից: Ինչպես նշում են հեղինակավոր համաշխարհային ավտոմոբիլային ստուգատեսներից մեկի կազմակերպիչները, որոնք երեքշաբթի նախնական տվյալներ են տարածել հաճախելիության մասին, «չափազանց ծանր 2009 թվականից հետո ավտոարտադրողները դրսեւորեցին ապշեցուցիչ ընդունակություն՝ ներկայացնելով հարյուրից ավելի համաշխարհային ու եվրոպական պրեմիերաներ»: Ընդամենն իրենց վերջին մշակումները Ժնեւ Էին բերել աշխարհի 30 երկրի 250 ընկերություններ: 
2010-03-17 «ՀայՌուսգազարդ»-ը վաղաժամկետ մարել է ՀՀ կառավարության տրամադրած 40 մլն դոլարի վարկը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մարտի 16-ին ամբողջությամբ վաղաժամկետ մարել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված 40.000.000 ԱՄՆ դոլարի վարկը` վճարելով 1.034.840 ԱՄՆ դոլար տոկոսագումար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՌուսգազարդ»-ի մամուլի ծառայությունից, վարկը տրամադրվել էր ՀՀ ֆինանսների նախարարության եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ միջեւ 2009թ. նոյեմբերի 2-ին կնքված վարկային պայմանագրի համաձայն` 6 ամիս մարման ժամկետով: 
2010-03-17 ԱՄՆ-ի Համերկրային պահուստային համակարգը բազային տոկոսադրույքը պահպանել Է տարեկան 0-0,25 տոկոսի ընգրկույթում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Համերկրային պահուստային համակարգը որոշում Է ընդունել բազային տոկոսադրույքը պահպանել տարեկան 0-0,25 տոկոսի ընգրկույթում: Այդ մասին ասված Է ՀՀՊ-ի հաղորդագրության մեջ, որը տարածվել Է բաց շուկայում գործառնությունների գծով կոմիտեի՝ երեքշաբթի ավարտված նիստի արդյունքների վերաբերյալ: Այդ որոշումը կանխատեսվում Էր վերլուծաբանների մեծ մասի կողմից: Կարգավորիչը հավասիացրել Է, որ այդ ցուցանիշն անփոփոխ կմնա երկար ժամանակ: 
2010-03-17 Պուտինը հանդես Է գալիս Ռուսաստանի եւ Բելառուսի միասնական արժույթի օգտին
ԲՐԵՍՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջխաղացում Է ակնկալում Ռուսաստանի եւ Բելառուսի միասնական արժույթ սահմանելու հարցում: Այդ մասին նա հայտարարել Է ՌԴ-ի եւ Բելառուսի Նախարարների խորհրդի՝ երեքշաբթի կայացած նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին: «Եվս մեկ թեմա, որի մասին մենք երկար ենք խոսում եւ հուսով եմ՝ առաջ կշարժվենք, միասնական արժույթի անցնելն Է»,-ասել Է Պուտինը: 
2010-03-17 Արհմիությունների կոնֆեդերացիան մտահոգված է հանրապետությունում լայն սպառման ապրանքատեսակների եւ ծառայությունների շարունակական գնաճով
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհմիությունների կոնֆեդերացիան մտահոգված է հանրապետությունում լայն սպառման ապրանքատեսակների եւ ծառայությունների շարունակական գնաճով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը, գնաճի հետեւանքով կիջնի բնակչության կենսամակարդակը, կավելանա սոցիալապես անապահով ընտանիքների թիվը: «Տնտեսական ճգնաժամի պարագայում, իհարկե, գնաճը հնարավոր չէ կանգնեցնել, սակայն կարելի է կանխարգերիչ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ազդեցությունը մեղմ լինի»,-ասաց Բ. Խառատյանը: 
2010-03-17 Կայացել են AMGN60147141 թողարկման պարտատոմսերի հետգնման, պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52163118 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդներ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր կայացել է AMGN60147141 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ, որին մասնակցել է 6 գործակալ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 4 123 567 000 դրամ, բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1 000 000 000: Հետգնված պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը 13.1500% է: Այսօր կայացել է նաեւ պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52163118 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման 
2010-03-17 ՕՊԷՔ-ի բառել նավթի գինն աճել Է մինչեւ 76,6 դոլար
ՎԻԵՆՆԱ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի նավթային «զամբյուղի» գինը մարտի 16-ին աճել Է բառելի դիմաց մինչեւ 76,6 դոլար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության՝ այսօր տարածած տեղեկատվության մեջ: Երեքշաբթի օրվա դրությամբ ՕՊԷՔ-ի բառել նավթի գինը աճել Է 0,38 դոլարով եւ կազմել 76,62 դոլար՝ աճուրդների նախորդ օրվա 76,24 դոլարի դիմաց: «Զամբյուղի» գնի ռեկորդը սահմանվել Է 2008 թվականի հուլիսի 3-ին, երբ ձեռք բերվեց 140,73 դոլարի մակարդակը: 2009 թվականի արդյունքներով՝ ՕՊԷՔ-ի նավթի միջին գինը բառելի դիմաց կազմել Է 61,06 դոլար: 
2010-03-17 Թրփանճյան հիմնադրամի ԳՀԶԾ շահառուներից նվիրատվություն` Չինարի գյուղին
ԻՋԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Չինարի գյուղում մարտի 16-ին նվիրատվություն են կատարել Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճյան հիմնադրամի գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԳՀԶԾ) շահառուները: Բարեգործությունը գլխավորապես ուղղված էր համայնքի երեխաների բարեկեցությանը. այդ պատճառով աջակցություն է տրամադրվել հենց երեխաներին: Մասնավորապես` Չինարիի մանկապարտեզին նվիրաբերվել են գրենական պիտույքներ, խաղալիքներ, կենցաղային իրեր, հիգիենայի պարագաներ, դպրոցին` վարագույրներ, սփռոցներ, գրասեղան, աթոռներ: Իսկ ամբուլատորիայում Չինարիի 10 հղի կանանց շահառուները հանձնել են փաթեթներ` մանկական պարագաներով: 
  1  2  3  4  5  Հաջորդ