2010-02-08
Ուկրաինայում կայացած ընտրությունները համապատասխանել են ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նորմերին
ԿԻԵՎ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համապատասխանում Էր ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նորմերին: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է միջազգային իտորդների հայտարարության մեջ, որը զետեղված Է ԵԱՀԿ-ի կայքում: Տարածված հայտարարության մեջ դիտորդները նշում են, որ այդ ընտրություններում «առաջընթաց Է արձանագրվել 2004 թվականի համեմատ»: Դիտորդները նշել են «թեկնածուների միջեւ փոխադարձ վստահության անբավարարությունը», բայց ընդգծել են, որ «քվեարկությունը պրոֆեսիոնալ Էր, թափանցիկ ու ազնիվ»: Նրանց կարծիքով՝ վերը նշվածը «պետք Է ծանրակշիռ հիմք ծառայի խաղաղ իշխանափոխության համար»:
Նյութը դիտվել է 122 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-03-20 Էստոնիայի նախագահը կայցելի Մոսկվա` մասնակցելու Հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակի հանդիսություններին
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը պատրաստվում է այցելել Մոսկվա` մասնակցելու Հայրենական պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձի հադիսություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, նախագահը այս մասին հայտնել է Վաշինգտոնում: Սակայն նա չի պատասխանել այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել էստոնական կառավարությունը երկրում վետերանների վիճակը բարելավելու համար:
2010-03-20 Պան Գի Մուն. «Պաղեստինում եվրոպական ռազմական բնակավայրերի կառուցումն անօրինական է»
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը եւ Պաղեստինի ազգային վարչակազմը (ՊԱՎ) համաձայնության են եկել անուղղակի բանակցությունների շուրջ, որոնք կսկսվեն առաջիկայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, այսօր Իսրայելից ժամանելով Ռամալու, որտեղ նա բանակցություն է վարել Պաղեստինի վարչապետ Սալյամ Ֆայադի հետ, եվրոպական ռազմական բնակավայրերի կառուցումը անվանել է անօրինական` նշելով, որ դրանք վնասում են խաղաղությանն ուղղված ջանքերին:
2010-03-20 Այսօր 4 մարդ անօրինական կերպով փորձ է արել հատել Հարավային Օսիայի եւ Վրաստանի պետական սահմանը
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր 4 մարդ անօրինական փորձ է արել հատել Հարավային Օսիայի եւ Վրաստանի պետական սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ- նովոստի»-ին, սահմանը հատելու անօրինական առաջին փորձն իրականացվել է վաղ առավոտյան: Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները Հարավային Օսիայում ձերբակալել են տեղի 2 քաղաքացիների, որոնք փորձել են անօրինական ճանապարհով անցնել Վրաստան:
2010-03-20 Ուկրաինայի նախագահը նախատեսում է ապրիլին այցելել ԱՄՆ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախատեսում է ապրիլին այցելել ԱՄՆ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն:
2010-03-20 75 տարվա ազատազրկում` անչափահասի նկատմամբ սեռական բռնության եւ երկկնության մեղադրանքով
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխաս նահանգի մորմոն աղանդի ներկայացուցիչ 35-ամյա Մերիլ Լերոու Ջեսոպը 75 տարով ազատազրկվել է անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնության եւ երկկնության մեղադրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Associated Press»-ին, մեղադրող կողմի պնդմամբ` դատապարտյալը փորձել է ոչնչացնել լուսանկարներ եւ այլ փաստաթղթեր, որոնք վկայում են իր անչափահաս կնոջ հետ ունեցած սեռական կապի մասին: Մ. Լերոու Ջեսոպը դարձել է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հետեւորդներից 4-րդը, որի դեմ առաջ է քաշվել նման մեղադրանք:
2010-03-20 «British Airways» ավիաընկերության աշխատողները գործադուլ են հայտարարել
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական խոշոր «British Airways» ավիաընկերության աշխատողները գործադուլ են հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Վեստի»-ին, այսօր աշխատանքի դուրս չեն եկել շուրջ 12 հազար աշխատակիցներ: Նրանց եւ ավիաընկերության ղեկավարության միջեւ տարաձայնությունը շարունակվում է երկար ժամանակ:
2010-03-20 Փոթորիկի հետեւանքով Չինաստանի մայրաքաղաքը պատվել է դեղին ավազով
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոթորիկի հետեւանքով Չինաստանի մայրաքաղաքը պատվել է դեղին ավազով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին, Պեկինը պատած դեղին ավազի միջով չեն ներթափանցում արեւի ճառագայթները: Օդերեւութաբանները հաղորդում են, որ օդի աղտոտվածության մակարդակը հասնում է 5 բալի, որն արձանագրվում է շատ հազվադեպ: Մայրաքաղաքի հյուսիսային հատվածում քամու արագությունը ժամում հասնում է 100 կմ-ի:
2010-03-19 Ճապոնական ընկերությունները համատեղ աշխատում են էլեկտրամոբիլները զարգացնելու ուղղությամբ
ԿԱՎԱՍԱԿԻ (ՃԱՊՈՆԻԱ), 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրամոբիլներն առայժմ չեն կարողանում մրցակցել բենզինով աշխատող մեքենաների հետ, սակայն Ճապոնիայում համոզված են, որ ապագան, այնուամենայնիվ, դրանցն է: Գլխավորը էլեկտրական շարժիչներ ունեցող մեքենաներն արագ ու երկար ժամանակով լիցքավորելու եղանակ գտնելն է, եւ այդ խնդրի վրա այժմ ճապոնացի ավտոարտադրողները տքնում են Տոկիոյի TEPCO էլեկտրաէներգետիկական ընկերության հետ համատեղ:
2010-03-19 Իռլանդիայում մանկապիղծ քահանայի զոհին վճարել են լռության համար
ՄՈՍԿՎԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցում նոր սկանդալ Է բորբոքվում: Մանկապիղծ քահանայի զոհին 12 հազար ֆունտ ստեռլինգ են վճարել լռության համար: Աղջնակին, որի անունը չի հայտնվում, քահանան տասը տարի բռնաբարել Է, իսկ նա այնքան ահաբեկված Է եղել, որ լռել Է այնքան ժամանակ, մինչեւ լրացել Է նրա 18 տարին:
2010-03-19 Իսրայելցիներին ու պաղեստինցիներին 24 օր են տվել բանակցությունները վերսկսելու համար
ՄՈՍԿՎԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցիներին ու պաղեստինցիներին 24 օր են տվել բանակցությունները վերսկսելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է մերձավորարեւելյան «քառյակի» նախարարական նիստի ամփոփիչ հայտարարության մեջ, որն ընթերցել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Բանակցությունները պետք Է հարգվեն: Դա կարեւոր քայլ Է առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման ճանապարհին»,-նշվում Է փաստաթղթում:
2010-03-19 Վան Ռոմպեյը եւ Բառոզուն «բաժանել են լիազորությունները» G8-ի եւ G20-ի գագաթնաժողովներում
ԲՐՅՈՒՍԵԼ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի մշտական նախագահ (Եվրամիության 27 երկրների ղեկավարների լիազոր կոլեգիա) Հերման վան Ռոմպեյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն համաձայնության են հասել միջազգային գագաթնաժողովներում Եվրամիության նեկայացուցչության օպտիմալացման շուրջը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրամիության գործադիր իշխանության ներկայացուցիչ Պիա Առնեքիլդե Հանսենը:
2010-03-19 Նիգերիան Լիբիայից դեսպանին հետ Է կանչել Մուամար Քադաֆիի արտահայտություններից հետո
ԼՈՆԴՈՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիան իր դեսպանին Լիբիայից հետ Է կանչել երկիրը երկու անկախ պետությունների բաժանելու՝ լիբիական հեղափոխության ղեկավար Մուամար Քադաֆիի առաջարկությունից հետո: Ինչպես հաղորդել Է Մեծ Բրիտանիայի Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, Նիգերիայի արտաքին գործերի նախարարությունը Քադաֆիի խոսքը գնահատել Է որպես «անպատասխանատու»: Քադաֆին այս շաբաթ առաջարկել Էր Նիգերիան բաժանել երկու անկախ պետությունների՝ մահմեդական եւ քրիստոնեական՝ կանխելու համար երկրի կենտրոնական մասում ցանկացած նոր արյունահեղություն հակամարտող խմբերի միջեւ:
2010-03-18 Խոշոր զորային գործողություն Է սկսվել Աֆղանստանի Ղանդահարի նահանգում
ՔԱԲՈՒԼ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս հինգշաբթի օրվա գիշերը զորային գործողություն Է սկսվել Աֆղանաստանի Ղանդահարի հարավային նահանգում, որին մասնակցում են մի քանի հազար աֆղան եւ օտարերկրացի զինծառայողներ: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել Է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության մի աղբյուր: Գործակալության զրուցակցի խոսքով, սա արդեն երկրորդ խոշոր զորային գործողությունն Է, որն այս տարվա սկբզից ի վեր ՆԱՏՕ-ի զորակազմը ձեռնարկում Է երկրի հարավում:
2010-03-18 Ֆինանսական խնդիրներ ունեցող երկրներին եվրոգոտուց բացառելու Մերկելի առաջարկը փոթորկել Է շուկաները
ԼՈՆԴՈՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Եվրամիությունում եւ աշխարհի շուկաներում իսկական փոթորիկ Է առաջացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, թե անհրաժեշտ Է ընդունել Եվրամիության նոր օրենք, որը թույլ կտա եվրոգոտուց բացառել այն երկրները, որոնք չեն կարողանում կատարել Մաաստրիխտի համաձայնագրերով ստանձնած իրենց ֆինանսատնտեսական պարտավորությունները: Ինչպես այսօր նշել Է բրիտանական Բի Բի Սի ռադիոկայանը, կանցլերի հայտարարությունը երկյուղներ Է ծնել, որ Եվրամիությունը կարող Է կրկնել նախկին ԽՍՀՄ-ի ճակատագիրը եւ արդեն տեսանելի ապագայում փլուզվել անդամ երկրների միջեւ տնտեսական հակասությունների բեռան տակ:
2010-03-18 ՄԱԿ. 2010 թվականին աֆղանական ափիոնի արտադրությունը չի կրճատվի
ՄԱԿ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում հերոինի համար գլխավոր հումք հանդիսացող ափիոնի կակաչի արտադրության մասշտաբները 2010 թվականին չեն կրճատվի, քանի որ շատ գյուղացիներ օրինական գյուղատնտեսական մշակաբույսերի գների անկման պատճառով ամենայն հավանականությամբ կվերադառնան դրա աճեցմանը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է Անվտանգության խորհրդին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցում:
2010-03-18 Օբամա. Իսրայելը մնում Է ԱՄՆ-ի «մերձավորագույն դաշնակիցը»
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը մնում Է Միացյալ Նահանգների «մերձավորագույն դաշնակիցը»: Չորեքշաբթի երեկոյան «Ֆոքս» հեռուստաընկերությունում կայացած հարզացրույցի ընթացքում այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Սակայն «երբեմն բարեկամները կարող են տարաձայնություններ ունենալ», հավելել Է նա: Սպիտակ տան ղեկավարը խոստովանել Է, որ Իսրայելի ներքին գործերի նախարարի ձեռնարկած գործողություններն «օգուտ չեն բերել» պաղեստինցիների եւ իսրայելացիների միջեւ բանակցությունների վերսկսման գործին: Խոսքը վերաբերում Է այն հայտարարությանը, որտեղ ասվել Է Արեւելյան Երուսաղեմում լրացուցիչ 1,6 հազար միավոր բնակարան կառուցելու Իսրայելի ղեկավարության մտադրության մասին:
2010-03-18 2009 թվականին զոհվել են ռեկորդային թվով խաղաղ աֆղաններ
ՄԱԿ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիբների վարչակարգի անկման պահից ի վեր անցյալ տարին Աֆղանստանում ողբերգական ռեկորդ Է սահմանել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի քանակով, ընդ որում զոհված խաղաղ բնակիչների ավելի bան մեկ քառորդն սպանվել Է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային ուժերի գործողությունների հետեւանքով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է Անվտանգության խորհրդի համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցի մեջ: