2010-02-08
Հայաստանում գտնվող ուկրաինացիների մեծամասնությունը քվեարկել է հօգուտ Վ. Յանուկովիչի
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը բացված ընտրական տեղամասում Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցել է այդ երկրի 207 քաղաքացի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին դեսպանատան մամլո ծառայությունից, նրանցից 140-ը քվեարկել է Վիկտոր Յանուկովիչի, 60-ը` Յուլյա Տիմոշենկոյի օգտին: Մնացած 7 քվեաթերթիկները ճանաչվել են անվավեր:
Նյութը դիտվել է 153 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-03-10 ՄԻԱԿ-ը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը կընդունվի Կոնգրեսի կողմից
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ բանաձեւի ընդունումը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կուսակցության քարտուղար Վահան Բաբայանը, գործընթացը շարունակական է լինելու եւ հույս կա, որ բանաձեւը կընդունվի Կոնգրեսի կողմից:
2010-03-10 Ա. Բաղդասարյանը եւ Ա. Մանիլովը մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող, գեներալ Ալեքսանդր Մանիլովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից, զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ: Ա. Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում սահմանային անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար, նախապատրաստվում է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր:
2010-03-10 Ռումինիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ դեսպանը հանդիպել է Տ. Բասեսկուի հետ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ հարաբերությունների կարեւորությունը, շնորհակալություն հայտնել Ե. Սարգսյանին երկկողմ կապերի զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված գործունեության համար:
2010-03-10 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ
ՓԱՐԻԶ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 9-ին` օրվա երկրորդ կեսին, պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ազգային ժողովի պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք:
2010-03-09 Վաշինգտոն Թուրքիայի դեսպանի վերադառնալու ժամկետը դեռեւս որոշված չԷ
ԱՆԿԱՐԱ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել Է, որ ԱՄՆ-ում երկրի դեսպան Նամիկ Թանը Վաշինգտոն չի վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ Անկարայում ամբողջական պատկերացում չունեն Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւի՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվելու հարցում:
2010-03-09 Ըստ Թ. դե Վաալի` Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրականորեն կանդրառնա տարածաշրջանի խաղաղության վրա
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրականորեն կանդրառնա տարածաշրջանի խաղաղության վրա: «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. իրականն ու անիրականը» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ արտահայտեց բրիտանացի գրող, լրագրող, կովկասյան տարածաշրջանի եւ ղարաբաղյան հակամարտության հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը: Նրա կարծիքով` հայ-թուրքական մերձեցումները կնպաստեն նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը:
2010-03-09 Ըստ Ա. Մարկարովի` «Վերին Լարս» անցակետի բաց լինելը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերին Լարս» հսկիչ անցակետի բացումը միայն ռուս-վրացական հարաբերությունների շրջանակներում դիտարկել չի կարելի. այստեղ շատ մեծ է Հայաստանի դերը: Երեւան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը` համոզմունք արտահայտելով, որ ճանապարհի բաց լինելը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:
2010-03-09 Ըստ Վ. Խաչատրյանի` Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը «դիվանագիտական մահակի հարված էր Թուրքիային»
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւի ընդունումը «դիվանագիտական մահակի հարված էր Թուրքիային»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանը` նշելով, որ երեւույթը դրական է Հայաստանի համար եւ կարող է դիտարկվել որպես համահայկական գործունեության արդյունք: «Սակայն, վերջին հաշվով, բանաձեւի ճակատագիրը որոշվելու է ԱՄՆ նախագահի կողմից»,- շեշտեց Վ. Խաչատրյանը:
2010-03-09 Հայաստանի խաղաղապահ ուժերն Աֆղանստանում արժանացել են գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա փետրվարի 14-ից Աֆղանստանի Կունդուզ նահանգում անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, անցած երեք շաբաթների ընթացքում զորախմբի ղեկավարությունն ու անձնակազմն արժանացել են գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին` սեփական նախաձեռնությամբ Կունդուզ քաղաքի օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումներում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:
2010-03-09 Ըստ Ս. Գրիգորյանի` Հայաստանը պետք է բարելավի Թուրքիայի հետ հարաբերություններն առանց այլ երկրների մասնակցության
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է բարելավի Թուրքիայի հետ հարաբերությունները առանց այլ երկրների մասնակցության: Երկու երկրների միջեւ հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Մեզ պետք չէ այլ երկրների միջոցով հարցերի լուծումը: Մենք տեսնում ենք, որ շատ երկրներ անկեղծ չեն. նրանք փորձում են ճնշել Թուրքիային զիջումներ կորզելու համար: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը, օրինակ, փորձում է ճնշել Թուրքիային Արեւելքի հետ համագործակցելու համար»,- ընդգծեց Ս. Գրիգորյանը:
2010-03-09 Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է երկրի խորհրդարանի նախագահին
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը մարտի 5-ին հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները: Մասնավորապես կարեւորվել է Լիբանանի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների ղեկավարած պատվիրակությունների փոխայցելությունների ու միջխորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:
2010-03-09 Սիրիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Հալեպի նահանգապետի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը մարտի 8-ին այցելել է Հալեպ, որտեղ առանձին հանդիպումներ է ունեցել Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Սիրիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Հալեպ այցելության հետ կապված հարցեր:
2010-03-09 Է. Նալբանդյանը եւ Ս. Լավրովը տեսակետներ են փոխանակել երկկողմ ու միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 8-ին հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք տեսակետներ են փոխանակել երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Է. Նալբանդյանը եւ Ս. Լավրովը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: