AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 04:03:19 | 18 Մարտ
ArmenPress
Մայիսին Մակեդոնիայի ընտրանին կանցկացնի երկու ընկերական հանդիպում, իսկ ՀՖՖ-ն դեռեւս բանացկություններ է վարում` ստուգողական հանդիպում կազմակերպելու համար  Խ. Պողոսյանը բանակցություններ է վարում եվրոպական ակումբներից մեկի հետ  Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի կունենա բազմահազարանոց հանրահավաք  Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր կատարվեց գոհաբանական աղոթք  Գենադի Խազանով. «Հայաստանն ինձ համար այն վայրն է, որը բացեց դեպի բեմարվեստ տանող դռները»  Կմեկնարկի «Կանայք աշխատանքային միջավայրում» մրցույթը  Բացվեց «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը  ՀՀ նախագահի Սիրիա կատարելիք այցի շրջանակենրում Դամասկոսում կներկայացվի Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետը  Ա.Սոսոնովկսու «Վրացական համախտանիշ» գիրքն անդրադարձել է Ջավախքի խնդիրներին  Վրաստանի քաղաքացիները տարանցման հարկ կվճարեն Թուրքիայի տարածքում 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մշակութային
2010-02-08
Հանրային խորհուրդը շարունակում է հեռուստաեթերի վերաբերյալ քննարկումները. հանդիպում ֆիլմարտադրող հեռուստատեսությունների հետ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր խորհրդակցության Էր հրավիրել հանրապետության ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկելու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հեռուստաեթերում չափորոշիչների սահմանման նախագիծը: Վերջինով նախատեսվում է սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների սահմանում եւ կիրառում:
Նյութը դիտվել է  295 անգամ


2010-03-17 Երեւանում բացվում է բնապահպանական կինոդիտումների «Կանաչ ակումբ»
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը նախաձեռնում է բնապահպանական թեմաներով ֆիլմերի պարբերական ցուցադրություններ` այսպիսով ստեղծելով կինոդիտումների ու քննարկումների «Կանաչ ակումբ»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Արեւորդի» փառատոնի տեղեկատվության եւ հասարակության կենտրոնից, այսուհետ ամեն շաբաթ օր` ժամը 16:30-ին, «Արեւորդ»-ին հրավիրում է բոլոր բնասերներին կամ պարզապես հետաքրքվածներին «Կանաչ ակումբ»` դիտելու հայ եւ օտարազգի հանրահայտ ռեժիսորների բնապահպանական գործերը: 
2010-03-17 Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր կատարվեց գոհաբանական աղոթք
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Նորին սրբություն Կիրիլ Ա պատրիարքի պաշտոնական այցի շրջանակներում Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր կատարվեց գոհաբանական աղոթք, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձրաստիճան հոգեւորականներ: 
2010-03-17 Գենադի Խազանով. «Հայաստանն ինձ համար այն վայրն է, որը բացեց դեպի բեմարվեստ տանող դռները»
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանն ինձ համար այն վայրն է, որը բացեց դեպի բեմարվեստ տանող դռները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայտնի ռուս արտիստ Գենադի Խազանովը` վերհիշելով 1972թ. իր առաջին ելույթը Հայաստանում: 
2010-03-17 Կմեկնարկի «Կանայք աշխատանքային միջավայրում» մրցույթը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի եւ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, Կանանց մեկամսյակի շրջանակներում նախաձեռնել է շարադրությունների եւ պաստառների մրցույթ: 
2010-03-17 Բացվեց «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեց «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը` «Ես վերհիշում եմ…» մոնոներկայացմամբ` ճանաչված դերասան Գենադի Խազանովի կատարմամբ: Փառատոնն անց է կացվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, փառատոնի կայացմանն աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այն կշարունակվի մինչեւ մարտի 24-ը: 
2010-03-17 ՀՀ նախագահի Սիրիա կատարելիք այցի շրջանակենրում Դամասկոսում կներկայացվի Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Սիրիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում մարտի 22-ին եւ 23-ին Դամասկոսում Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը: 
2010-03-17 Ա.Սոսոնովկսու «Վրացական համախտանիշ» գիրքն անդրադարձել է Ջավախքի խնդիրներին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի «Mauer Verlag» հրատարակչությունը լույս է ընծայել Աելքսանդր Սոսնովսկու «Վրացական համախտանիշ» վերնագրվ աշխատությունը, որտեղ մանրամասնորեն ներկայացվում են վրաց-աբխազական, վրաց-օսական հարաբերությունների, ինչպես նաեւ ժամանակակից Վրաստանի էթնիկական հարցերի մասին բազմաթիվ տեղեկություններ: 
2010-03-17 Գրողների միությունում նշվեց պոլիգրաֆիստ Մեխակ Տեր-Սարգսյանի 75-ամյակը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում այսօր նշվեց բազմավաստակ պոլիգրաֆիստ, «Ոսկան Երեւանցի» տպագրատուն-հրատարակչության տնօրեն Մեխակ Տեր-Սարգսյանի ծննդյան 75-ամյակը, որը կազմակերպել էին ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալությունը եւ Հրատարակիչների ազգային ասոցիացիան: 
2010-03-17 Հանրապետությունում մարտի 18-ին մեկնարկող «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին կմասնակցի 39 հազար 400 աշակերտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում մարտի 18-ից կմեկնարկի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանավորությամբ անցկացվող «Կենգուրու 2010» միջզգային մաթեմատիկական խաղ-մրցույթը: Այն տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ: 
2010-03-17 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 20 միլիոն դրամ է նվիրաբերել ԵրՊԼՀ-ին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ղեկավարությունն այսօր պաշտոնապես իր երախտագիտությունը հայտնեց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին` համալսարանի վաստակավոր մանկավարժներին, սոցիալապես անապահով ուսանողներին պարգեւատրելու համար: Դեռեւս մի քանի շաբաթ առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալվել է ԵրՊԼՀ` մանկավարժական կազմի հետ ծանոթանալու համար: Տեղեկանալով, որ շուտով լրանալու է համալսարանի 75-ամյակը` Գ.Ծառուկյանն անակնկալ է մատուցել համալսարանի անձնակազմին` նվիրաբերելով 10 միլիոն դրամ մանկավարժակամ կազմին եւ 10 միլիոն դրամ` համալսարանի Ուսանողական խորհրդին: 
2010-03-17 Հայաստանում այսօր մեկնարկում է «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսօր մեկնարկում է «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը, որը կշարունակվի մինչեւ մարտի 24-ը: Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության ու Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ: 
2010-03-17 ԼՂՀ նախագահի հրամանագրով` Զ. Բալայանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` պետական, հասարակական- քաղաքական ակնառու գործունեության համար եւ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 
2010-03-17 «Ծիրանի» հկ-ն Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին կիրազեկի ամբողջ աշխարհին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծիրանի» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը պատրաստվում է ադրբեջանցիների կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին իրազեկել ամբողջ աշխարհին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հկ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը, այդ նպատակով նախատեսվում է լուրջ քարոզչական աշխատանք տանել: Սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ համագործակցությամբ հկ-ն նպատակ ունի եվրոպական մի շարք քաղաքներում կազմակերպել ցուցահանդեսներ, այդ իրադարձությունները ներկայացնող տեղեկատվություն տեղադրել համացանցում: 
2010-03-16 Շարունակվում են «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հարցի քննարկումները
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր կայացավ Հանրային խորհրդի` մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում դրված էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի նամակ-հանձնարարությունը` քննարկել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հետագա ճակատագրի հարցը: Ինչպես նշեց Հանրային խորհրդի՝ մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը, նամակում, մասնավորապես, ասվում է, որ Հանրային խորհուրդը այդ հարցին նվիրված բազմաթիվ դիմումներ է ստանում, որտեղ արծարծվում են ինչպես ներկա կառույցի պատմամշակութային արժեք լինելու-չլինելու հարցը, եկեղեցի կառուցելու անհրաժեշտությունը, այնպես էլ այդ հարցի վերաբերյալ ընդունված որոշումների օրինականությունը: Հրավիրված արտահերթ նիստին մասնակցում էին հայտնի ճարտարապետներ, մտավորականության ներկայացուցիչներ, որոնք ունեն իրենց տեսակետները տվյալ հարցի շուրջ: 
2010-03-16 ԵՊՀ ռեկտորը հերքում է լուրերը, ըստ որոնց` նա պատրաստվում է հրաժարական տալ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս մեծ տարածում են գտել այն լուրերը, որոնց համաձայն` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է հրաժարական տալ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ինքը ընտրվել է որպես համալսարանի ռեկտոր համալսարանի կառվարման խորհրդի կողմից եւ միայն խորհուրդն է իրավասու իրեն հետ կանչելու: «Ես ընտրվել եմ որպես համալսարանի ռեկտոր մինչեւ 2011 թվականի մայիսը եւ եթե լինեն էլ փոփոխություններ, ապա կլինեն խորհրդի իրավասության համաձայն»,- ասաց ԵՊՀ ռեկտորը` հիշեցնելով, որ «ոչինչ լուսնի տակ հավերժ չի»: 
2010-03-16 ԵՊՀ ռեկտորը կարեւորում Է կրթության որակի բարձրացման անհրաժեշտությունը
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանում Բոլոնիայի գործընթացն սկսել է իրականացվել 1995-1996 թթ-ին` որպես փորձնական ծրագիր 2 ֆակուլտետների` տնտեսագիտության եւ սոցիոլոգիայի օրինակով: Ըստ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի` համարել, որ դա Բոլոնիայի գործընթացներին միանալու լուրջ հայտ էր, չի կարելի: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պետք է Բոլոնիայի գործընթացին ակտիվ մասնակցության սկիզբ համարել 1999-2000 ուս.տարին, երբ կրթական եռաստճան համակարգը տարածվեց ամբողջ համալսարանում: 
2010-03-16 Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր մայրաքաղաքների` Էջմիածնի ու Սերգիեւ Պոսադի միջեւ կնքվեց համագործակցության հռչակագիր
ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր հայրապետերի բարձր հովանու ներքո Էջմիածնի ու Սերգիեւ Պոսադի միջեւ այսօր կնքվեց համագործակցության հռչակագիր: Այն ստորագրեցին երկու երկրների հոգեւոր մայրաքաղաքների քաղաքապետեր` Կարեն Գրիգորյանը եւ Նիկոլայ Մասլովը: Էջմիածնի քաղաքապետն իր խոսքում խորհրդանշական համարեց այն, որ հռչակագիրը ստորագրվել է երկու երկրների հովվապետերի ներկայությամբ: «Մեր երկու քաղաքների համագործակցությունն ապացույցն է այն բանի, որ երկու ժողովուրդները միմյանց հետ ունեն բարեկամական եւ եղբայրական հարաբերություններ: Մեր երկու հոգեւոր մայրաքաղաքների համագործակցությունը լրացուցիչ ազդակ կլինի Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների համագործակցության զարգացմանը»,- ասաց Կ. Գրիգորյանը: 
2010-03-16 Վերջին հրաժեշտը` գրող Էդուարդ Ավագյանին
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի գրական հասարակայնությունն այսօր վերջին հրաժեշտը տվեց Երեւանում կյանքի 82-րդ տարում վախճանված բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Էդուարդ Ավագյանին: Հանգուցյալի դագաղը դրված էր Գրողների միության մեծ դահլիճի բեմում: Տան մուտքի մոտ սգո պսակներ են դրված ՀՀ մշակույթի նախարարությունից, Երեւանի քաղաքապետարանից, Հայաստանի գրողների միությունից, այլ կազմակերպություններից ու անհատներից: 
2010-03-16 Ըստ ԵՊՀ ռեկտորի` Բոլոնիայի գործընթացը չի եկել փոխելու այն արժեքային համակարգը, որը գոյություն ուներ մեր երկրում
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպական ընդհանուր տարածքի» ստեղծումն, ըստ էության, համաշխարհային մրցակցությանը դիմանալու եվրոպական երկրների փորձն է, մասնավորապես` ԱՄՆ-ի գիտակրթական մրցակցությանը դիմանալու փորձ: Նման դիտարկում արեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հրավիրված ասուլիսում` խոսելով օրերս Բուդապեշտում եւ Վիեննայում կայացած Բոլոնիան գործընթացին նվիրված խորհրդաժողովի մասին: «Բոլոնիայի գործընթացում ներգրավված 47 երկրները համաշխարհային գիտակրթական տարածքում գերիշխող դիրք գրավելու միասնական փորձ են կատարում: 
2010-03-16 Բոլոնիայի գործընթացը 2010 թ-ի հուլիսի 1-ից ունենալու է համանախագահների ինստիտուտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոնիայի գործընթացը 2010 թ-ի հուլիսի 1-ից ունենալու է համանախագահների ինստիտուտ, եւ Հայաստանը Լեհաստանի հետ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խումբը համանախագահելու է 2011 թ-ի հուլիսի 1-ից մինչեւ տարեվերջ: Ինչպես այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Լեհաստանի կրթության նախարարի հետ արդեն կան նախնական պայմանավորվածություններ: «Մենք նախատեսել ենք ստեղծել աշխատանքային խումբ, որը 6 ամիսների ընթացքում կօգնի լավագույնս դրսեւորել մեզ»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով` նախատեսվում են այդ ժամանակահատվածում 2 մեծ համաեվրոպական կոնֆերանսներ. մեկը` նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման հիմնախնդիրներին, նաեւ` Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի աշխատանքային նիստը կգումարվի Հայաստանում: 
  1  2  3  4  5  Հաջորդ