2010-02-08
ՀԱՊԿ-ի քարտուղարությունում դրականորեն Է ընդունվել ՌԴ-ի նոր ռազմական դոկտրինը
ՄՈՍԿՎԱ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում դրականորեն Է ընդունվել ՌԴ-ի նոր ռազմական դոկտրինը: «Ողջունում ենք այդ ռազմավարական փաստաթղթի հայտնվելը, որն արտացոլում Է ռազմական անվտանգության ապահովման ոլորտի նոր իրողությունները: ՀԱՊԿ-ի համար չափազանց կարեւոր Է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում հավաքական անվտանգության համակարգի ամրապնդումը եւ նրա ներուժի մեծացումը դասվել Է զսպման եւ հակամարտությունների կանխման ուղղությամբ Ռուսաստանի հիմնական խնդիրների շարքին»,-հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նյութը դիտվել է 173 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-03-20 Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է Ռ. Էրդողանի հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Լոնդոնում արած հայտարարությունը, ըստ որի` անհրաժեշտության դեպքում Թուրքիայից դուրս կհանի Հայաստանի 100 հազ. քաղաքացիների, որոնք անօրինական ապրում եւ աշխատում են այնտեղ:
2010-03-20 Ըստ Վ. Այվազյանի` Թուրքիան ցույց տվեց պետության ներսում առկա ժողովրդավարության իրական պատկերը
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիություն ձգտող Թուրքիան իր վերջին գործողություններով ցույց տվեց պետության ներսում առկա ժողովրդավարության իրական պատկերը: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ հրավիրված ասուլիսում:
2010-03-19 Բուլղարիայի խորհրադարանի օրակարգում ընդգրկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի խորհրադարանի օրակարգում ընդգրկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, որի հեղինակը «Կարգուկանոն, իրավունք եւ արդարություն» կուսակցությունն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բուլղարական մամուլը հատկանշական է համարում օրինագծի` խորհրդարանում հայտնվելու պահը, քանի որ 3 օր առաջ Թուրքիայի վարչապետը սպառնաց Թուրքիայից 100 հազար հայ արտաքսել, իսկ երկրի արտգործնախարարը պաշտոնական այցով ժամանել է Բուլղարիա:
2010-03-19 Միջազգային մամուլի անդրադարձը Էրդողանի` «կվտարենք 100 հազար հայերին» հայտարարությանը
ԱՆԿԱՐԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի` BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում «100 հազար հայերին կարող ենք վտարել երկրից» հայտարարության նկատմամբ միջազգային մամուլի անդրադարձը: Միջազգային լրատվամիջոցներն այն մեկնաբանել են «վուլգար քաղաքական հակազդեցություն» եւ «սպառնալիքն արդեն արվում է Թուրքիայի առաջնորդի կողմից»:
2010-03-19 Վ. Հովհաննիսյան. «Թուրքիայի վարչապետի հայտարարությունը պատռեց այդ երկրի կեղծ դիվանագիտության դիմակը»
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի կողմից այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպված հանդիպմանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը եւ Հայաստանի հետագա քայլերին` Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:
2010-03-19 Ակնկալվում Է, որ ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարները հավանություն կտան Եվրանվտանգության վերաբերյալ պայմանագրին
ՄԻՆՍԿ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծրագրվում Է, որ ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում, որը մարտի 26-ին տեղի կունենա Մոսկվայում, հավանություն կտրվի Ռուսաստանի կողմից պատրաստված Եվրոպական անվտանգության վերաբերյալ պայմանագրին: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Գարկունը հայտարարել Է այսօր Մինսկում կայացած մամուլի ասուլիսում: «Նախատեսվում Է հավանություն տալ Ռուսաստանի նախաձեռնությանը եւ հանձնարարել ԱՊՀ-ի գործադիր կոմիտեին՝ կազմակերպել քննարկման գործընթացը Համագործակցության մասնակից պետությունների պատվիրակությունների շրջանում»,-ասել Է նա:
2010-03-19 ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանն ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Ա.Գրիգորյանին
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գործարանի կողմից 2009 թվականին Արցախում իրականացված աշխատանքներին եւ 2010 թվականի անելիքներին:
2010-03-19 Ռազմարդյունաբերության ոլորտում Հայաստան-ՀԱՊԿ համագործակցությունը կխորանա
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր շարունակվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ առանձնազրույցի, ապա` ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա խնդիրները քննարկել Երեւանում հրավիրվելիք խորհրդաժողովի ընթացքում:
2010-03-19 Շ. Քոչարյան. «Հրաժարվելով ԼՂ-ի հետ բանակցելուց` Ադրբեջանն արգելակում է բանակցությունների առաջընթացը»
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պարոն Մամեդյարովը ներկայացրել է լրագրողներին, թե ինչ արդյունքների կարող է հասնել, եթե բանակցությունները վարի ինքն իր հետ, եւ եթե միայն Ադրբեջանը մշակի, եւ Ադրբեջանը ինքն իր հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը»,-ասել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի երեկ արված հայտարարությունները:
2010-03-18 Թուրքիայում բողոքի ալիք է բարձրանում վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հակահայկական պահվածքի դեմ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում բողոքի ալիք է բարձրանում վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հակահայկական պահվածքի դեմ: Բողոքի ակցիա կազմակերպած երիտասարդների մոտ եղել է մի լուսանկար, որտեղ Թալեաթ փաշայի գլխի փոխարեն տեղադրված է Էրդողանի գլուխը: Նրանք իրենց հայտարարությամբ հեգնել են վարչապետին: «Եթե պետությունը հանձնաժողովի որոշմանն այսօր այսպես է արձագանքում, ապա ինչ կաներ 1915թ-ին: Թալեաթ փաշայից մինչեւ Էրդողան 95 տարի է անցել, սակայն նույն պետական բնազդն է գործում»,-ասել են երիտասարդները:
2010-03-18 ՀԱՊԿ-ն եւ ՄԱԿ-ը մտադիր են համատեղ վերացնել համաշխարհային հանրակցության դեմ ուղղված սպառնալիքները
ՄՈՍԿՎԱ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ն եւ ՄԱԿ-ն այսօր կազմակերպությունների քարտուղարությունների միջեւ ստորագրված համագործակցության մասին Հռչակագրով մտադիր են զարգացնել գործընկերությունը հակամարտությունների կանխման ու կարգավորման գործում, ահաբեկչության դեմ պայքարում եւ համաշխարհային հանրակցության դեմ ուղղված սպառնալիքների վերացման ոլորտի մյուս հարցերում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Արմենպրես»-ը, ասված Է Հռչակագրի տեքստում:
2010-03-18 Ա. Զաքարյան. «Թուրքիան ազդեցիկ ուժերի ճնշման տակ կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները»
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները եւ ընթացք կտա երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը` նշելով, որ դա կարվի ոչ թե Թուրքիայի բարի կամքի դրսեւորմամբ, այլ ազդեցիկ ուժերի ճնշման տակ:
2010-03-18 Է. Նալբանդյանը եւ Մ. Լայչակը ստորագրել են Օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր եւ Եվրոպական ինտեգրացիայի բնագավառում համագործակցության մասին հուշագիր
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոջունելով Սլովակիայի արտգործնախարարին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված նկատելի աշխուժացումը եւ հույս հայտնել, որ այս այցն իր կարեւոր ներդրումը կունենա երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման գործում:
2010-03-18 Է.Նալբանդյանն անթույլատրելի եւ շանտաժ է համարում Թուրքիայի վարչապետի հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիայի վարչապետի հայտարարություններն անթույլատրելի են, դրանք վնասում են ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը. Թուրքիան նման հայտարարություններով չի կարող առաջ գնալ»,-ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: Նրա խոսքերով` Թուրքիայի վարչապետի հայտարարությունը բուռն քննարկումների ալիք է բարձրացրել հենց Թուրքիայում. շատերը չեն հասկանում` ինչպես կարելի է նման հայտարարություն անել:
2010-03-18 Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են այցելել Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) ծրագրում են այցելել Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ասված է համանախագահների` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մարտի 16-ին Փարիզում կայացած հանդիպման արդյունքներով այսօր արված հայտարարության մեջ:
2010-03-18 Է.Նալբանդյան. «ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին շարունակում են մնալ «մադրիդյան» սկզբունքները»
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին շարունակում են մնալ «մադրիդյան» սկզբունքները, քննարկումները տարվում են դրանց շուրջ: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում` պատասխանելով հարցին` ընդունո՞ւմ է պաշտոնական Երեւանը «մադրիդյան» սկզբունքների նորացված տարբերակը, եւ լուծման ինչ տարբերակ է այն առաջարկում` փաթեթային, ինչի օգտին միշտ հանդես է եկել հայկական կողմը, թե փուլային, ինչի մասին օրեր առաջ խոսեց Ադրբեջանի ԱԳ նախարարը:
2010-03-18 Հայաստանն ու Ռուսաստանը համաշխարհային նոր մարտահրավերներին կդիմակայեն միասին
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, Ա. Բաղդասարյանն ու Նկոլայ Պատրուշեւը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, որից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բարձր են գնահատել այցի արդյունքները: