2010-02-08
Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Նյութը դիտվել է 331 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-03-13 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել այս առնչությամբ նախկինում տրված հանձնարարականների կատարմանն, ինչպես նաեւ համապատասխան գերատեսչություններին նոր հանձնարարականներ են տրվել զորակոչիկների հաշվառման, կցագրման ու բուժզննման կանոնակարգերը հստակեցնելու վերաբերյալ:
2010-03-13 ՀՀ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արմեն Արզումանյանը
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, այդ կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Ֆարմանյանին նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:
2010-03-12 Տեղի է ունեցել ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնի հեռախոսազրույցը
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Միացյալ Նահանգների պետքարտուղարը Սերժ Սարգսյանին է փոխանցել նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված եւ սույն թվականի ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցության հրավերը` հույս հայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը:
2010-03-12 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Ս.Սարգսյանը կարեւորել է նրանց տարածաշրջանային այցը եւ նշել, որ տեղում ծանոթանալով առկա խնդիրներին` նրանք շատ օգտակար աշխատանք են կատարում: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության այցելությունը նոր խթան կլինի մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
2010-03-12 «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ` ՀՀ կառավարությունում
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր: Քննարկվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվելիք հատկացման 15-րդ հայտը` կից փաստաթղթերով: Համաձայն հայտի` 2010 թ. ապրիլ-հունիս եռամսյակի համար «ՀՄՀ-Հայաստան»-ը կորպորացիայից ակնկալում է ստանալ 18.966.425 դոլար, որը գրեթե ամբողջությամբ ուղղվելու է «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի շրջանակներում իրականացվող պայմանագրերի վճարումներին:
2010-03-12 ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը շնորհակալական նամակ է հղել Շվեդիայի Ռիգստագի նախագահ Պ.Վեստերբերգին
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանի կողմից մարտի 11-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր նամակ է հղել Շվեդիայի Թագավորության Ռիգստագի նախագահ Պեր Վեստերբերգին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նամակում մասնավորապես ասված է.
2010-03-12 Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունն անցկացվել է այսօր, եւ այն նախագահել էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մարտի 15-18-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագիծը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 5 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 70 հարց, միջազգային 22 պայմանագիր:
2010-03-12 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանն ընդունել է Լեհաստանի վարչապետ Դ. Տուսկին
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը նշել է, որ հայ- լեհական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ, որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է, որ դրանք ավելի զարգանան:
2010-03-12 Ստորագրվել է «Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկօրյա աշխատանքային այցով այսօր առավոտյան Երեւան է ժամանել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը եւ առանձնազրույց ունեցել Դոնալդ Տուսկի հետ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում:
2010-03-11 ՀՀ ԱԺ նախագահը ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը, ԵԱՀԿ ԽՎ նախագահի խորհրդական Հեյտոր Ռոմանան եւ պաշտոնատար այլ անձինք:
2010-03-11 Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստից առաջ դիմելով կառավարության անդամներին, նա ասել է. «Բոլոր նախարարներին այսօր հանձնարարում եմ հետեւյալը. յուրաքանչյուրդ ձեր հսկողության տակ վերցրեք միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը պետք է համադրեք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ:
2010-03-11 ՀՀ նախագահի հրամանագրով Լ. Սարգսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին հրամանագիր է ստորագրել Լեւոն Սարգսյանին Թունիսի Հանրապետությունում եւ համատեղության կարգով Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Լեւոն Սարգսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
2010-03-10 Ելիսեյան պալատում կայացել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզիի հետ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելիսեյան պալատում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր` սա Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008 թ. նոյեմբերին, Հայաստանի Հանրապետության նախագահի` Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում: Ելիսեյան պալատում կայացած դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է նախագահների առանձնազրույցը: Այնուհետեւ, ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի` Նիկոլա Սարկոզիի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:
2010-03-10 ՀՀ նախագահի հրամանագրով Ժանսեմը եւ Տոնինո Գուերան պարգեւատրվել են Պատվո շքանշանով
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշա¬նա¬կալի ավանդի համար, ինչպես նաեւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Հովհաննես Միրիջանի Սեմերջյանին (ԺԱՆՍԵՄ) Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:
2010-03-10 ՀՀ վարչապետը կարեւորել է Ասիական զարգացման բանկի ծրագրերը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը: