AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 10:03:15 | 22 Մարտ
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մարզային
2010-02-08
«Արտաշատ» ԲԿ-ի տուբերկուլյոզի բաժանմունքում առաջնակի հիվանդների թիվն ավելացել է 20 տոկոսով
ԱՐՏԱՇԱՏ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտաշատ» ԲԿ-ի տուբերկուլյոզի բաժանմունքում նախորդ տարի նկատվել է ստացիոնար բուժում ստացողների թվի ավելացում: Ընդհանուր հիվանդների թիվը եղել է 63, որից 30-ն` առաջնակի: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց բաժանմունքի բաժնի վարիչ Ատոմ Առաքելյանը, 2007թ-ի համեմատ առաջնակի հիվանդների թիվն ավելացել է 20 տոկոսով: Մինչեւ 30 տարեկան հիվանդների թիվը գրեթե ամեն տարի կազմում է 70 տոկոս, 10 տոկոսը ծերերն են, իսկ մնացածը՝ մինչեւ 14 տարեկան երեխաները, որոնք անմիջապես ուղեգրվում են Աբովյանի հանրապետական կլինիկական տուբ. հիվանդանոց:
Նյութը դիտվել է  182 անգամ


2010-03-19 Ստեղծվել է Տավուշի մարզում խոզերի աֆրիկյան ժանտախտը չեզոքացնելու, իրավիճակը վերահսկելու հանձնաժողով
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Լճկաձոր, Կողբ, Արճիս ու Բագրատաշեն համայնքներում արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտը չեզոքացնելու, իրավիճակը վերահսկելու եւ բնակչությանը իրազեկելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Հանձնաժողովում ընդգրկվել են համայնքային խմբեր, տեղի մասնագետներ եւ Գյուղատնտեսության աջացության մարզային կենտրոնների ներկայացուցիչներ: 
2010-03-19 Գավառի «Օրհուս» կենտրոնում քննարկվեց քաղաքի 2010 թ. բնապահպանական միջոցառումների տարեկան պլանի նկարագիրը
ԳԱՎԱՌ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի «Օրհուս» կենտրոնում այսօր հրավիրվել էր սեմինար-քննարկում` նվիրված Գավառ քաղաքի 2010 թվականի բնապահպանական միջոցառումների տարեկան պլանի նկարագրությանը: Քննարկմանը հրավիրվել էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Համբարձում Համբարձումյանը, «Գրիար» ՓԲԸ գլխավոր ինժեներ Արմեն Գալստյանը, հասարակական կազմակերպություների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Գավառի հիգիենիկ եւ հակահամաճարակային կայանի պետ Ժաննա Մակարյանը, Գավառի քաղաքային կոմունալ սպասարկման եւ բարեկարգման ձեռնարկության տնօրեն Յուրա Մինասյանը եւ համայնքի ավագանու անդամները: 
2010-03-19 Գեղարքունիքում մարտի 1-ի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների միջին կատարողականը կազմել է 23,3 տոկոս
ԳԱՎԱՌ, 19 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն այսօր արտադրական խորհրդակցության էր հրավիրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: Խորհրդակցության հիմնական նյութն առնչվում էր տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանի զեկուցման համաձայն` 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների միջին կատարողականը մարզում կազմել է 23,3 տոկոս, ինչը 16,3 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ունեցած ցուցանիշից: 
2010-03-19 Դժվարանցանելի են Մարտունի-Գետափ եւ Ծովակ-Ախպրաձոր ճանապարհները
ԳԱՎԱՌ, 19 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում մարտի 18-ի երեկոյան եւ մարտի 19-ի գիշերը տեղացած ձյան պատճառով դճվարանցանելի վիճակ է ստեղծվել Մարտունի- Գետափ ու Ծովակ-Ախպրաձոր ավտոճանապարհներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, Սելիմի լեռնանցքում ձյան բարձրությունը մոտ 40 սանտիմետր է, իսկ Մարտունի- Գետափ ճանապարհի որոշակի հատվածներ փակվել են ձնաբքի պատճառով: 
2010-03-19 Փոխվարչապետը ծանոթացել է Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Կոտայքի մարզ, ծանոթացել Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակում իրականացվող Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին: Ջրամբարի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2006թ-ին եւ նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերին: Ներկայումս իրականացվել է աշխատանքների մոտ 80 տոկոսը: Ջրամբարը կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա ոռոգել Կոտայքի մարզի եւ Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա տարածք` նվազեցնելով նաեւ Սեւանա լճից այդ նպատակով ջրառի ծավալները: 
2010-03-19 Տավուշի մարզում մարտի 18-ի դրությամբ արձանագրվել է 221 գլուխ խոզի կորուստ
ԻՋԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում շարունակվում է կարանտինը` կապված խոզերի աֆրիկյան ժանտախտի հետ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Աբրահամյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մարտի 18-ի դրությամբ արձանագրվել է 221 գլուխ խոզի կորուստ, որից 39-ը սատկել է, 182-ը` ոչնչացվել վարակի դեմ պայքարող աշխատախմբերի կողմից: Վարակի օջախները նախկինի պես մարզի հինգ համայնքներում են: Եթե վերջին 15 օրերին Լճկաձորում, Արճիսում ու Բագրատաշենում վիճակը կայուն է, նոր դեպքեր չեն արձանագրվել, ապա Նոյեմբերյանում եւ Կողբում վարակված խոզերի նոր գլխաքանակներ կան: 
2010-03-19 «Սեւանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակներում կվերակառուցվեն Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների կոյուղատարները
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների» ընթացիկ տարվա ծրագրի իրականացման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է շուրջ 60 մլն դրամ: Դրա շրջանակներում կապահովվի արժեքավոր, հազվագյուտ ձկնատեսակների, հիմնականում` գեղարքունի, ամառային իշխան, խեցգետնակերպերի պաշարների համալրումը, դրանց հետագա բազմացումը: Զուգահեռաբար 7,5 մլն դրամ էլ նպատակաուղղվելու է Սեւանա լճի ավազանի ձկան, խեցգետնի, կենդանական եւ բուսական պաշարների հաշվառմանը, որից հետո միայն թույլատրելի չափ կսահմանվի դրանց հետագա օգտագործման համար: 
2010-03-19 Աղբահանության միամսյակ` Արարատի մարզում
ԱՐՏԱՇԱՏ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում սահմանվել է աղբահանության միամսյակ: Միջոցառումներ են իրականացվում կանխելու մարզի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում կենցաղային ու շինարարական աղբի կուտակումները. կատարվում են նաեւ մաքրման աշխատանքներ: Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանի կողմից, մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Աշոտ Վարդանյանի ղեկավարությամբ: Միամսյակում ներգրավված են ոչ միայն համայնքապետերը, այլեւ տվյալ ավտոճանապարհները սպասարկող հիմնարկ- ձեռնարկությունների ղեկավարությունը: 
2010-03-19 Արարատի մարզում վնասվել են ջերմոցային տնտեսություններ, ողողվել վարելահողեր
ԱՐՏԱՇԱՏ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում վերջին չորս օրում արձանագրված արտակարգ իրավիճակների արդյունքում վնասվել են ջերմոցային տնտեսություններ, ողողվել վարելահողեր: Մարտի 15-ի գիշերը ուժեղ քամու հետեւանքով վնասվել է մարզի Մասիսի տարածաշրջանի Դաշտավան համայնքի 44 ջերմոցային տնտեսությունների պոլիեթիլենային ծածկաթաղանթները` 2-2,5 հա, Արեւաբույր համայնքի 10 ջերմոցային տնտեսություններինը` շուրջ 2000 քմ մակերեսով: 
2010-03-19 Բնակարանաշինության աճ` Տավուշի մարզում
ԻՋԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում 2009թ-ին ավելացել է անհատական բնակարանաշինությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալությունից, շահագործված 20 բնակելի տների ընդհանուր մակերեսը կազմել է 3290 քմ, որը 56,8 տոկոսով ավելի է 2008թ. ցուցանիշից: Ըստ գործակալության տնօրեն Աիդա Աչինյանի`անհատական բնակարանաշինության աճն անսպասելի է եւ ուրախացնող: 
2010-03-19 Տավուշում 2009թ-ին աճել է ամուսնության եւ ծնունդների թիվը
ԻՋԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում 2009 թ-ին ծնվել է 1792 երեխա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալությունից, անցած տարվա ծնունդների թիվը 259-ով ավելի է 2008թ-ի նույն ցուցանիշներից: Աճ է գրանցվել նաեւ մահացության առումով. 2008-ին գրանցվել է 1380 մահվան դեպք, այդ թվում` 0-1 տարեկանների` 23, 2009-ին, համապատասխանաբար` 1385 եւ 24: 
2010-03-19 Նորոգվում է Սյունիքի Եղվարդ գյուղի ՍԲ Աստվածածին եկեղեցին
ԿԱՊԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու` 17-18-րդ դդ, վերանորոգումը ֆինանսների սղության պատճառով իրականացվում է փուլերով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Պատմական միջավայրի պահպանության Սունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը, այս տարվա ամռանը նախատեսված է կառուցել եկեղեցու բեմը, կատարել սալարկման աշխատանքներ: Իսկ եկող տարի կկատարվի եկեղեցու շրջակայքի բարեկարգում, որտեղ կան մեծ թվով տապանաքարեր, խաչքարեր: Սբ Աստվածածնի հարեւանությամբ գտնվում է նաեւ Թորոս իշխանի գերեզմանը: 
2010-03-19 Լոռու մարզում երկրաշարժից տուժածների համար կառուցվում է 520 բնակելի տուն
ՎԱՆԱՁՈՐ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում 2009 թ-ին իրականացվել են, ընդհանուր առմամբ, 11 մլրդ 987 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որից 3 մլրդ 327 մլն-ը՝ պետբյուջեի միջոցներով: Շինարարական կազմակերպություններում աշխատողների միջին թիվը կազմել է 7435: 
2010-03-19 Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգվում է Արծնիի դպրոցը
ՎԱՆԱՁՈՐ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով իրականացվում են Լոռու մարզի Արծնի համայնքի` վթարային պայմաններում գտնող դպրոցի մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ` Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ: 1962թ. կառուցված երկհարկանի դպրոցի մեկ մասնաշենքի տանիքը փոխվել է, տեղադրվել են նոր դռներ եւ լուսամուտներ, կառուցվել է կաթսայատուն: Առջեւում՝ ներքին հարդարման աշխատանքներն են: 
2010-03-18 «Կենգուրու»-ն անցկացվեց նաեւ Գյումրու դպրոցներում
ԳՅՈւՄՐԻ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանվորությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի կողմից արդեն երրորդ անգամ հանրապետությունում անցկացվում է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը: Մարտի 18-ին «Կենգուրու»-ն անցկացվեց նաեւ Գյումրու դպրոցներում: Այս տարի մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած դպրոցականների թիվը գրեթէ բոլոր դպրոցներում ավելացել է: 
2010-03-18 Արտաշատում նշվեց Հունգարիայի անկախության օրը
ԱՐՏԱՇԱՏ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի Հանրապետության անկախության տարեդարձի կապակցությամբ այսօր Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնի սաների կողմից կազմակերպվել էր հունգար ժողովրդի ազգային ավանդույթներին նվիրված տոնական միջոցառում: Տոնը նշանավորվում էր նաեւ մայրաքաղաք Բուդապեշտի 18-րդ թաղամասի հետ համագործակցության 10-ամյակով: Միջոցառմանը ցուցադրված էին կենտրոնի սաների կողմից հունգարական ոճով պատրաստված ձեռքի աշխատանքները (հելունագործություն, մաքրամե, գոբելեն, ուլունքագործություն), հունգարերեն երգ, պար: 
2010-03-18 Արարատի մարզի Նորամարգ համայնքում ջրածածկվել է 80 հա հողատարածք
ԱՐՏԱՇԱՏ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր` ժամը 13.30-ին, Արարատի մարզային փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդան գետում ջրի մակարդակի բարձրացման պատճառով Մասիսի տարածաշրջանի Նորամարգ համայնքում ջրածածկ է եղել 80 հա հողատարածք: Ջրածածկ եղած մակերեւույթի 40 հեկտարը առվույտի ցանքատարածություն է, 40 հեկտարը՝ հացահատիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փրկարար ծառայության պետ, փոխգնդապետ Վարդան Հովսեփյանը, պատճառը ձնհալներն են եւ վերջին ժամանակներում բարձրադիր գոտիներում տեղացած առատ անձրեւների հոսքը: Այս պահին իջեցվել է Երեւանյան լճից դեպի Հրազդան գետ հոսող ջրի թողունակությունը՝ մինչեւ վայրկյանում 70 խմ: 
2010-03-18 Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Լոռու մարզից կմասնակցի 90 աշակերտ
ՎԱՆԱՁՈՐ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում ամփոփվել են փետրվարի 25-ից մարտի 10-ն անցկացված դպրոցական հանրապետական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները: 
2010-03-18 Հեղեղումներից խուսափելու համար Սյունիքում կմաքրվեն գետերի հուները
ԿԱՊԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սյունիքի մարզի մի շարք համայնքներում ամեն տարի գարնանը առատ տեղումների պատճառով հորդացած գետերը զգալի վնաս են հասցնում բնակչությանը: Հիմնականում տուժում են Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ, Սալվարդ, Տոլորս, Աշոտավան, Հացավան, Ախլաթյան գյուղերը: 
2010-03-18 «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն իրականացնում է բնապահպանական նոր ծրագրեր
ԿԱՊԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն այս տարի բնապահպանական ծրագրերի համար նախատեսել է ծախսել ավելի մեծ գումարներ, քան 2009 թ-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կոմբինատի կառավարության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը, ընկերությունը սկսել է Հայաստանում աննախադեպ «Դիվերոյլ» բնապահպանական ծրագիրը, որի նպատակը անթափոն մաքրման աշխատանքների արդյունքում հողի աղտոտման նվազեցումն է: Մեկ այլ բնապահպանական ծրագրով ՓԲԸ-ն արդեն իրականացրել է 16 հա ծառատուն: 
  1  2  3  4  5  Հաջորդ