AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 17:03:54 | 19 Մարտ
ArmenPress
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգ¬ման հանձնաժողովի նիստ  Ն. Զոհրաբյան ընդունել Է «Արեւելյան գործընկերության» ծրագրի քաղաքացիական ֆորումի հայ ներկայացուցիչներին  Հունաստանը Թուրքիային մեղադրում Է Եգեյան ծովի վրա օդային սադրանքի մեջ  Կիրականացվի «Երեւանի կայուն քաղաքային տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պահպանության ծրագիր»  Իռլանդիայում մանկապիղծ քահանայի զոհին վճարել են լռության համար  Բացահայտվել Է դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, կեղծմամբ եւ վաճառքով զբաղվող անձանց գործունեություն  ՌԴ-ում կայացած «Ճանապարհ դեպի վարպետություն» միջազգային մրցույթում Ա. Իրադյանն արժանացել է Գրան-պրիի  Ֆրանկոֆոնիայի օրեր` Հայաստանում  Շ. Քոչարյան. «Հրաժարվելով ԼՂ-ի հետ բանակցելուց` Ադրբեջանն արգելակում է բանակցությունների առաջընթացը»  Ադրբեջանը եւ Ուկրաինան հայտնվել են աշխարհի ֆինանսական հետախուզությունների լրացուցիչ «սեւ ցուցակում» 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Պաշտոնական
2010-02-05
Ս. Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների միջեւ ձեւավորված արդյունավետ գործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային: Նա Հանրապետության Նախագահին հանձնել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նամակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության Նախագահը շնորհավորել է Դաֆինա Գերչեւային այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Նյութը դիտվել է  289 անգամ


2010-03-19 Տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգ¬ման հանձնաժողովի նիստ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր: 
2010-03-19 Ն. Զոհրաբյան ընդունել Է «Արեւելյան գործընկերության» ծրագրի քաղաքացիական ֆորումի հայ ներկայացուցիչներին
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան այսօր ընդունել Է «Արեւելյան գործընկերության» ծրագրի քաղաքացիական ֆորումի հայ ներկայացուցիչներին: Քննարկվել են Արեւելյան գործընկերության չորս հիմնարար պլատֆորմներին առնչվող հարցերը քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ խորհրդարանական ռեսուրսներով առաջ մղելու մեխանիզմները, հատուկ անդրադարձ Է կատարվել Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» աշխատանքներին: 
2010-03-18 ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դ.Բաքրաձեի հետ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: 
2010-03-18 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն ընդունել է Սլովակիայի ԱԳ նախարար Մ.Լայչակի գլխավորած պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ողջունելով բարձրաստիճան հյուրերին` նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի առթիվ եւ նշել, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ փոխգործակցության հետագա խորացմամբ: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջեւ չկան խնդիրներ, ինչն արդեն իսկ լավ հիմք է համագործակցության զարգացման համար: Երկրի ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար: 
2010-03-18 ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի նախագահ Թ.Միրոուի գլխավորած պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրոուի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը` նպաստելով դրա արդյունավետության բարձրացմանը: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ՎԶԵԲ-ի տեսլականը օգտակար կարող է լինել Հայաստանի համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թոմաս Միրոուն ներկայացրել է ՎԶԵԲ-ի գնահատականը հետճգնաժամային իրավիճակի վերաբերյալ: 
2010-03-18 Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստից առաջ նա կառավարության անդամներին հիշեցրել է, որ օրերս ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ դժգոհություն է հայտնել առ այն, որ «Պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ ՀՀ կառավարության ներկայացուցիչ ՀՀ ԿԲ փոխնախագահն Ազգային ժողովի դահլիճում չի եղել, եւ բացատրություն է պահանջել դրա համար: 
2010-03-18 Տ. Սարգսյանն ընդունել է Սլովակիայի արտգործնախարարին
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցության ինտենսիվության ներկայիս մակարդակը նպաստավոր նախադրյալներ է ստեղծում այն խորացնելու համար: 
2010-03-18 ՀՀ նախագահն ընդունել է ՎԶԵԲ նախագահի գլխավորած պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը բարձր է գնահատել մեր երկրում ՎԶԵԲ-ի գործունեությունը, տնտեսության մեջ կատարած ներդրումները` նշելով, որ Հայաստանը դրանց շնորհիվ կարողացել է լուծել զարգացման խնդիրներ: «Այս տարիների ընթացքում բանկի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռել օտարերկրյա ներդրողների մոտ որոշակի վստահություն ձեւավորել մեր երկրի ու տնտեսության նկատմամբ: Հայաստանը պատրաստ է շարունակել եւ ընդլայնել փոխգործակցությունը»,- ընդգծել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը: 
2010-03-17 ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Ե. Բուզեկի հետ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: 
2010-03-17 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հյուրընկալել է Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին: 
2010-03-16 ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Բերդաշեն համայնք, որտեղ սկսվել են «Արփի լիճ» ազգային պարկի ձեւավորման աշխատանքները: ՀՀ բնապահպանության նախարարի ու ոլորտի պատասխանատուների կողմից կառավարության ղեկավարին են ներկայացվել ներդրումային «Արփի Լիճ ազգային պարկի ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում» ծրագրի մանրամասները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետեւ Տիգրան Սարգսյանը մեկնել է Զորակերտ համայնք, որտեղ մասնակցել է մարզային խորհրդատվական խորհրդի երրորդ նիստին: 
2010-03-16 ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ՉԺՀ նորանշանակ դեսպանը
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունը: 
2010-03-16 ՀՀ վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել երկու նորանշանակ նախարարներին
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երկու նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: 
2010-03-15 ՀՀ նախագահի հրամանագրերով` Ա. Երիցյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների, Մ. Վարդանյանը` տրանսպորտի եւ կապի նախարար
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Մհեր ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՆ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն ԵՐԻՑՅԱՆԸ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ 
2010-03-15 Ավարտվում է Իսրայելի դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության դեսպան Շեմի Ցուրին: Վարչապետը ողջունել է հյուրին եւ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: 
2010-03-15 ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի ԱԺ Հանրապետության խորհրդի նախագահ Բ.Բատուրայի հետ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: 
2010-03-15 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն ստորագրել է «Եկամտահարկի մասին» եւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքները
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 13-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: 
2010-03-13 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Նախագահ Ն.Նազարբաեւին
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին` Ղազախստանի Ալմաթիի մարզում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: 
2010-03-13 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել այս առնչությամբ նախկինում տրված հանձնարարականների կատարմանն, ինչպես նաեւ համապատասխան գերատեսչություններին նոր հանձնարարականներ են տրվել զորակոչիկների հաշվառման, կցագրման ու բուժզննման կանոնակարգերը հստակեցնելու վերաբերյալ: 
2010-03-13 ՀՀ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արմեն Արզումանյանը
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, այդ կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Ֆարմանյանին նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: 
  1  2  3  4  5  Հաջորդ