AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 15:03:38 | 10 Մարտ
ArmenPress
ՀՀ նախագահի հրամանագրով Ժանսեմը եւ Տոնինո Գուերան պարգեւատրվել են Պատվո շքանշանով  ՄԻԱԿ-ը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը կընդունվի Կոնգրեսի կողմից  Ա. Բաղդասարյանը եւ Ա. Մանիլովը մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ  Աֆղանստանի նախագահը Իրանի օգնությունն Է ակնկալում իր երկրում խաղաղության հասնելու գործում  Կայացել է AMGN60147141 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ  Կայացել են պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13096100 եւ AMGT52093117 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդներ  Անցկացվեց «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների կարողությունների զարգացում» թեմայով քննարկում  «Հայաստան» հիմնադրամը շարունակում է հիմնանորոգման աշխատանքները Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում  ՀՀ-ում Բելառուսի դեսպանն այցելել է Տավուշի մարզ  ՀՀ փոխվարչապետը ծանոթացել է Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի իրականացման ընթացքին 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Պաշտոնական
2010-02-05
ՀՀ նախագահն ընդունել է Ի. Շուվալովին
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով Ռուսաստանի ազգային համակարգող Իգոր Շուվալովին: ՌԴ այս տարի ստանձնել է ԱՊՀ նախագահությունը:
Նյութը դիտվել է  409 անգամ


2010-03-10 ՀՀ նախագահի հրամանագրով Ժանսեմը եւ Տոնինո Գուերան պարգեւատրվել են Պատվո շքանշանով
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշա¬նա¬կալի ավանդի համար, ինչպես նաեւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Հովհաննես Միրիջանի Սեմերջյանին (ԺԱՆՍԵՄ) Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: 
2010-03-10 Գործարարության աջակցման խորհրդի նիստում քննարկվել են Միասնական տեղեկատվական բանկի ստեղծման եւ կատարելագործման ուղղությամբ առաջարկներ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունում այսօր տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր: 
2010-03-10 ՀՀ վարչապետը կարեւորել է Ասիական զարգացման բանկի ծրագրերը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը: 
2010-03-09 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը18
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: 
2010-03-09 Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 10-ի երեկոյան Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակությանը կընդունի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը: 
2010-03-09 ՀՀ վարչապետ Տ.Սարգսյան ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զ.Ռաչինսկիին
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` վարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն: 
2010-03-09 ՀՀ նախագահը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ա. Գյուլին
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ նախագահը Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին եւ զոհվածների հարազատներին: 
2010-03-09 Տ. Սարգսյանն ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» խորհրդի անդամներին
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» խորհրդի անդամներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին եւ ընդգծելով հանդիպման կարեւորությունը` վարչապետը նշել է. «Այսօրվա մեր հանդիպումը նվիրված է գյուղատնտեսության ոլորտի եւ, մասնավորապես, անասնապահության խնդիրներին: Տիկին Ծառուկյանի խնդրանքով մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք, թե ինչ պրոբլեմներ եք դուք տեսնում ոլորտում, որոնք են առաջնահերթ խնդիրները եւ պետության անելիքները, որպեսզի կարողանանք 2010 թ. անասնաբուծության ոլորտում ապահովել լուրջ առաջընթաց»: ՖԱՄ խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար: 
2010-03-09 ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մարտի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում կհուրընկալի Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրներ: Ի պատիվ Հայաստանի նախագահի` Ֆրանսիայի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Երկու երկրների ղեկավարները հանդես կգան նաեւ մամուլի ասուլիսով: 
2010-03-08 ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասվում է. 
2010-03-06 ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ն.Փելոսիին
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հավիկ Աբրահամյանը նամակ է հղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակում ասված է. «Մեծարգո տիկին նախագահ, Հայաստանում մեծ ուշադրությամբ եւ հուզմունքով էինք հետեւում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 1915թ. Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումներին: Գոհունակությամբ արձանագրեցինք քվեարկության արդյունքները: 2010թ. մարտի 4-ի քվեարկությունը ոչ միայն բարոյական տուրք է հայ ժողովրդին, այլ նաեւ արդարացի պատասխանն է նախորդ դարասկզբին մարդկության առջեւ գործած ոճրագործությանը: 
2010-03-06 Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, անվանի կինոռեժիսորը Հայաստանում առաջին անգամ է: Երեւանում մարտի 5-ին կայացել է նրա ղեկավարած “The No Smoking Orchestra” խմբի համերգը: «Հաճույք է Ձեզ հյուրընկալել հայկական հողում: Ձեր այցելությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Մեր ժողովուրդները պատմական ճակատագրով պայմանավորված շատ ընդհանրություններ ունեն, եւ Ձեր արվեստն ու երաժշտությունը հոգեհարազատ են մեր ժողովրդին»,- ասել է Նախագահ Սարգսյանը: 
2010-03-06 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումներին վերաբերող խնդիրներ են քննարկվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են շահագրգիռ բոլոր կառույցների ղեկավարները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Սարգսյանն ասել է, որ խորհրդային տարիներից ժառանգած այս համակարգն այսօր ակնհայտորեն չի բավարարում եւ համապատասխանում ժամանակի պահանջներին, հետեւաբար վերափոխումների անհրաժեշտությունն այս ոլորտում արդիական է: 
2010-03-05 Տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովը քննարկել է 13 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են` Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի կողմից իրականացվող «Հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ի ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի գրադարանների համակարգչային ցանցի ստեղծումը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հաարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հարմարեցված տրանսպորտային միջոց «Արեգակ» երեխաների ցերեկային կենտրոն հաճախող մտավոր եւ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների համար» եւ «Ավստրիական Կարիտասի կողմից տրամադրված մարդասիրական բեռի բաշխում Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում» ծրագրերը: 
2010-03-05 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն ստորագրել է մի շարք օրենքներ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 4-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: 
2010-03-05 Հարգանքի տուրք` Վազգեն Սարգսյանի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ: 
2010-03-04 ՀՀ վարչապետը կարեւորում է հայ-կորեական գործարար շփումների ակտիվացումը
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է կորեական ընկերությունների եւ գործարարների պատվիրակությանը` կորեական «KORES» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քիմ Շին Ջոնգի ղեկավարությամբ: 
2010-03-04 Հայաստան է ժամանել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությունը
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսօր առավոտյան Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում, այցելել են Ցեղասպանության թանգարան, իսկ Ազգային ժողովի այգում ծաղիկներ են դրել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նույն օրը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիարկությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում: 
2010-03-04 ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը մասնակցել է Վ.Մարթենսի «Եվրոպա. ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսին
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում մասնակցել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության հիմնադիր անդամ եւ նախագահ, Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսի «Եվրոպա. ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ շնորհանդեսը Տիգրան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վիլֆրիդ Մարթենսի հետ: 
2010-03-04 Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգին անցնելը նա դիմել է ներկաներին. 
  1  2  3  4  5  Հաջորդ