AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 03:07:53 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Փաստ մեկնաբանությամբ
2010-02-04
Ըստ Ա. Խոյեցյանի` այս ձմռան ջերմ- աստիճանային տատանումները մոլորակի գլոբալ տաքացման հետեւանք է
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլիմայի համամոլորակային փոփոխությունների հետ Հայաստանում օդի ջերմաստիճանը հնարավոր է` բարձրանա մինչեւ 2-3 աստիճանով: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց աշխարհագրական գիտությունների դոկտոր, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը, դա, 13-15 տոկոսով ազդելով Սեւանա լճի հաշվեկշռի եւ հանրապետության ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշների վրա, 10-15 տոկոսով կնվազեցնի մթնոլորտային տեղումների քանակը:
Նյութը դիտվել է  594 անգամ


2010-07-28 Ռ. Մելքոնյան. «Թուրք-քրդական բախումները քաղաքացիական բնույթ են ստանում»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-քրդական բախումների հարցում հիմա անհանգստացնող է ոչ միայն դրանց գոյության փաստը, այլեւ տարածման աշխարհագրությունը: Այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` նշելով, որ եթե նախկինում նման բախումները հիմնականում սահմանափակվում էին Թուրքիայի արեւելյան հատվածով, ապա հիմա դրանք տարածվում են նաեւ Անթալիայում, Բուրսայում, եւ ինչն առավել հատկանշական է` Ստամբուլում: Այս բախումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ակտիվանում են կրքերը` կապված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ, ինչն էլ ավելի սրում է իրավիճակը: 
2010-07-23 Խաղաղության կորպուս Հայաստանը` տարածում Է կամավորության սկզբունքները մարզերում
ԵՐԵՎԱՆ,23 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզերում իրականացվում է Կամավորության նախաձեռնություն ծրագիր, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիական պատասխանատվության եւ կամավորական աշխատանքի մասին իրազեկությունը, Հայաստանի ողջ տարածքում կամավորական ծառայության ներգրավվածությունը համայնքների բարելավման համար: 
2010-07-23 Ն.Զոհրաբյան. «Հաագայի դատարանի որոշումը շատ կարեւոր եւ պատմական որոշում է»
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առաջին անգամ է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի նման կառույցը հստակ արձանագրում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերակայությունը տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ: Սա շատ կարեւոր եւ պատմական որոշում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այսօր նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով ՄԱԿ-ի` Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, ըստ որի` 2008 թ-ին Սերբիայից Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի խախտում միջազգային իրավունքը: 
2010-07-22 Ադրբեջանահայ փախստականները Ադրբեջանից պահանջում են իրենց օրինական իրավունքների վերականգնումը
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանի Հանրապետության կառուցման գործում մեծ ներդրում են ունեցել ադրբեջանահայերը, եւ մենք պահանջատեր ենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, փախստական Գրիգորի Այվազյանը` շեշտելով, որ պետք է վերականգնվեն իրենց իրավունքներն ու շահերը, վերադարձվեն փախստականների տներն ու ունեցվածքը: 
2010-07-21 Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն անակնկալ է պատրաստել հայ հանդիսատեսի համար
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը, ով 2007 թ-ի սեպտեմբերի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ունեցել էր փայլուն մենահամերգ լեփ-լեցուն սրահում, կրկին Հայաստանում է: Նա հայ հանդիսատեսի համար պատրաստել է անակնկալ: 
2010-07-20 Հայաստանում կուրության հիմնական պատճառը կատարակտն է
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարակտը սովորական տարիքային երեւույթ է: 65-ից բարձր տարիքի մարդկանց մոտ 75 տոկոսը կամ յուրաքանչյուր 4-ից 3-ն ունեն այս կամ այն տիպի կատարակտ: 75-ից բարձր տարիքային խմբում այս ցուցանիշն արդեն կազմում է մոտ 90 տոկոս: Հայաստանում կատարակտը կուրության հիմնական պատճառն է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցի ընթացքում նշեց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի փոխտնօրեն Զարուհի Մալայանը, 2010թ-ի առաջին կիսամյակում այս հիվանդությամբ կենտրոն է դիմել 1 136 մարդ: 
2010-07-19 Հայաստանում իրականացվող հնագիտական պեղումները գտնվում են օտարազգի մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը 2010 թ-ին պեղումներ կամ դաշտային հնագիտական հետազոտություններ կիրականացնի մոտ 17 ծրագրերով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, հնարավոր է նաեւ նոր ծրագրերի ավելացում: «Հաճախ պատահում է, որ վերականգնումների հետ կապված մեզ դիմում են` ասելով, որ այս կամ այն պատճառով հուշարձան է բացվել եւ անհապաղ անհրաժեշտ է ուսումնասիրել, ուստի այս տարվա մեր ծրագրերին կավելանան նաեւ այդ տիպի հուշարձանների ուսումնասիրությունները»,- ասաց ինստիտուտի տնօրենը: 
2010-07-16 Մ. Մայորն ու իր գիտական խումբը` Վ. Համբար-ձումյանի անվան 2010թ-ի միջազգային մրցանակի հաղթող
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Միշել Մայորին ու իր գիտական խմբի երկու անդամներ` Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանին եւ Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Նունո Սանտոսին շնորհվել է Վիկտոր Համբարձումյանի անվան 2010թ. միջազգային մրցանակը: 
2010-07-14 Ըստ Ա. Սաֆարյանի` ԵԱՀԿ ԽՎ 19-րդ նստաշրջանը վերածվել է հայ-ադրբեջանական հակամարտության
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հուլիսի 6-10-ն Օսլոյում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 19-րդ նստաշրջանում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ընդունվել է «ԵԱՀԿ անդամ պետությունների պատասխանատվությունը համընդհանուր էներգաապահովման գործում» խորագրով բանաձեւ: Ինչպես այսօր հրավիրված մամլո ասուլիսում նշեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը, բանաձեւի շուրջ Ադրբեջանի կողմից ներկայացված ոչ մի առաջարկություն չի ընդունվել, ինչն ընդվզում է առաջացրել ադրբեջանական պատվիրակության մոտ: Ա. Սաֆարյանի խոսքով, բանաձեւի համաձայն ԵԱՀԿ անդամ երկրներն իրենց էներգառեսուրսները չպետք է օգտագործեն որպես ճնշման միջոց` իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: 
2010-07-13 ՀՀ ներկրված խաղալիքները հավատարմագիր են ստանում կամավորության սկզբունքով
ԵՐԵՎԱՆ,13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշման համաձայն, հանրապետություն ներկրված խաղալիքները միայն իրացման փուլում են ենթարկվում սերտիֆիկացման: Այս տարվա ընթացքում ոլորտը վերահսկող ՀՀ որակի տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքները դեռ պատրաստ չեն, բայց տեսչության փոխտնօրեն Գեւորգ Գյոզալյանի հավաստիացմամբ, իրենք դեռեւս որեւէ բողոք չեն ստացել եւ խախտում էլ չի հայտնաբերվել: 
2010-07-13 Հայաստանում ավելացել է փոխնակ մոր ծառայությանը դիմողների թիվը
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չկա հստակ վիճակագրություն, թե ամեն տարի քանի երեխա է ծնվում արհեստական բեղմնավորման ճանապարհով, սակայն ոլորտի առաջատար մասնագետների հավաստմամբ, մեզ մոտ վերջին տարիներին էապես ավելացել են այս ծառայությանը դիմողների թիվը: Բժշկական գիտությունների թեկնածու Աշոտ Սիրունյանի հավաստմամբ, փոխնակ մորը դիմողների թվի ավելացումը պայմանավորված է Հայաստանում անպտղության տարածվածության հետ: 
2010-07-07 Տ.Բալայան. «Ադրբեջանի ղեկավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում բանակցությունները տապալելու համար»
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին եւ դրան նախորդած հայտարարությունները եւ քայլերը հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը իրենց կողմից կազմակերպած սադրանքի շարունակությունն են: Դրանք ակնհայտորեն միտված են բանակցային գործընթացի ձախողմանը»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը` Ադրբեջանի նախագահի հուլիսի 6-ի մի շարք ռազմատենչ հայտարարություններին, բանակցային գործընթացի յուրովի մեկնաբանություններին տված գնահատականում: 
2010-07-06 Երեւանը հռչակվել է «Գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք»
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանը հռչակվել է 2012 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այսպիսի որոշում է կայացվել աշխարհում գրքի միջազգային երեք հիմնական մասնագիտական ասոցիացիաների ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախընտրական հանձնախմբի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստի ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունից, այսպիսով, Երեւանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը: Նախորդ տարիներին այդ տիտղոսին են արժանացել Մադրիդը, Ալեքսանդրիան, Նյու Դելին, Անդվերպենը, Մոնրեալը, Թուրինը, Բոգոտան, Ամստերդամը, Բեյրութը, Լյուբլյանան եւ Բուենոս Այրեսը: 
2010-06-30 Ժենյա Ղադր. « ԵԽԽՎ-ում ներկայացված նախագիծը զուտ ադրբեջանական զրպարտություն է»
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է միջազգային տարբեր ատյաններ եւ ամբիոններ` Հայաստանին հասցեագրված ակնհայտ սուտ եւ զրպարտանք տարածելու համար: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակները դիմում են ապատեղեկատվության տարածման իրենց բնորոշ գործելաոճին` ինչ-ինչ փաստաթղթեր շրջանառության մեջ դնելով: 
2010-06-28 Է. Նալբանդյան. «Կարեւոր է, որ Մեծ Ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում արված հայտարարությունը կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել է»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ցանկությունը եւ հետեւողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին` մոտեցնելու դիրքորոշումները եւ առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,-ասել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հունիսի 27-ին պատասխանելով Հանրային հեռուստաընկերությանը հարցին` երեկ Կանադայում տեղի ունեցած Մեծ Ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին հայտարարության վերաբերյալ: 
2010-06-25 Է. Նալբանդյան. «Ադրբեջանական գործողու-թյունների վերաբերյալ պետք է հստակ դիրքորոշում արտահայտվի միջազգային հանրության կողմից»
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղին ուղղված ադրբեջանական գործողությունների վերաբերյալ պետք է հստակ դիրքորոշում արտահայտվի միջազգային հանրության կողմից, որպեսզի ոչ միայն չխրախուսվեն դրանք, այլեւ տպավորություն չստեղծվի, որ միջազգային հանրությունը կարող է թույլ տալ կամ ըմբռնումով մոտենալ որեւէ այդ կարգի ոտնձգությունների եւ ռազմական մոտեցումների, դիրքորոշումների: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր նախարարությունում Ավստրիայի Հանրապետության Եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի հետ հրավիրված ասուլիսում: 
2010-06-21 Յուրաքանչյուր կին տարին մեկ անգամ պարտադիր պետք է գինեկոլոգի մոտ ստուգվի
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում տարեկան արգանդի վզիկի քաղցկեղ է հայտնաբերվում շուրջ 270 կնոջ մոտ, իսկ աշխարհում` մոտ կես մլն: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը, ամենամեծ խնդիրն այն է, որ կանայք մասնագետներին դիմում են արդեն բավական ուշացած փուլերում: 
2010-06-18 Շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում արդեն համարվում է էպիդեմիա
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաքարային դիաբետը, նորագոյացությունների եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների պես համարվում է աշխարհի ամենածանր հիվանդություններից. դրա հետեւանքով առաջանում են անդառնալի բարդություններ եւ գրանցվում է մահացությունների մեծ թիվ: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր ներզատաբան (էնդոկրինոլոգ) Էդվարդ Թորոմանյանը, շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում արդեն համարվում է էպիդեմիա. հիվանդությունը շատ արագ տեմպերով է առաջ ընթանում: 
2010-06-18 «Պեպտիդ PRP-1»-ը` վտանգավոր վարակների նոր պաշտպան
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենսաքիմիայի ինստիտուտում ակադեմիկոս Արմեն Գալոյանի ղեկավարած գիտական խմբի կողմից ուղեղի հիպոթալամուսից առանձնացվել է պեպտիդ PRP-1-ը, որի յուրահատուկ պաշտպանիչ հատկությունները հետաքրքրել են Պաստերի ինստիտուտի (Ֆրանսիա) հետազոտողներին: PRP-1-ը պատկանում է ոսկրածուծի ցողունային բջիջների խթանիչ պեպտիդների խմբին: 
2010-06-16 Հերթական դիտարկում` հայ-ադրբեջա- նական սահմանի շփման գծում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ- ադրբեջանական սահմանի շփման գծում` Վայոց Ձորի մարզի Բարձրունի բնակավայրի սահմանահատվածում, այսօր ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականների մասնակցությամբ անցկացվեց հերթական դիտարկումը: Նախ` երկկողմ համաձայնությամբ ձեռք բերվեց անվտանգության երաշիք, որից հետո միայն անկացվեց դիտարկումը, որն անցավ առանց հրադադարի ռեժիմի խախտման: 
  1  2  3  4  Հաջորդ