ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձեւի ընդունումից հետո մեծ է հավանականությունը, որ Կոնգրեսը կճանաչի Ցեղասպանությունը: Նման կարծիք հայտնեց ԱԺ կրթության, գիոտւթյան, մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Արտակ Դավթյանն այսօր հրավիրված ասուլիսում` ընդգծելով, որ դրան նպաստում է այն, որ ԱՄՆ շատ նահանգներ այս կամ այն կերպ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Բանաձեւի ընդունումը խթան է, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին իր ամենամյա ելույթի ընթացքում օգտագործի «ցեղասպանություն» տերմինը, իսկ ճանաչումն այլ երկրներում հասնում է իր տրամաբանական ավարտին»,- ասաց նա: