AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 23:03:47 | 21 Մարտ
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Հասարակական
2010-03-20 Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով ` Մայր Աթոռ Սբ Էջմիածնում
ԷՋՄԻԱԾԻՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված ժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, նախորդ ժողովի արձանագրության հաստատումից հետո խորհրդի անդամները ձեռնամուխ են եղել օրակարգային հարցերի քննարկմանը: Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին ներկայացվել են Մայր Աթոռի 2009թ. գործունեության տեղեկագիրը եւ ֆինանսատնտեսական զեկույցը: 
2010-03-20 Հանդիպում` ֆրանսահայ մտավորական, քաղաքական գործիչ Ժան Վարուժան Սիրապյանի հետ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունում մարտի 19-ին կազմակերպվել է հանդիպում Փարիզի Չոբանյան ինստիտուտի ղեկավար, «Եվրոպա եւ Արեւելք» ֆրանսալեզու պարբերականի տնօրեն, ֆրանսիայի ճանաչված երգիծական հերոս Տենտենի հայերեն թարգմանությունների նախաձեռնող, «Հայաստանի հրաշալիքները» մանկական հանրագիտարանի ֆրանսերեն լեզվով թարգմանիչ Ժան Վարուժան Սիրապյանի հետ: 
2010-03-20 ԼՂՀ նախագահի հրամանագրով Ա. Բոյաջյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ-ում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բոյաջյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 
2010-03-19 ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը կմեկնի Իտալիա
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում խոսվել է համահայկական «Ազգային խորհուրդ» ստեղծելու եւ այդ գործում Իտալիայի հաջողված փորձն ուսումնասիրելու մասին: Մասնավորապես, Հ. Հակոբյանը տեղեկացրել է Իտալիայի Հանրապետություն ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակության այցի մասին: 
2010-03-19 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում անցկացվել է գիտատեխնիկական խորհրդակցություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում այսօր տեղի է ունեցել գիտատեխնիկական խորհրդակցություն` նվիրված ամառային ուղեւորափոխադրումների նախապատրաստական աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերության մամուլի ծառայությունից, խորհրդակցությունն անցկացվել է ընկերության գործադիր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի գլխավորությամբ: 
2010-03-19 Կիրականացվի «Երեւանի կայուն քաղաքային տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պահպանության ծրագիր»
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական զարգացման բանկը (ADB), ՀՀ կառավարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը առաջիկայում համատեղ կիրականացնեն «Երեւանի կայուն քաղաքային տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պահպանության ծրագիր»: 
2010-03-19 Բացահայտվել Է դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, կեղծմամբ եւ վաճառքով զբաղվող անձանց գործունեություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կասեցվել է դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, ինչպես նաեւ դեղերի կեղծմամբ եւ վաճառքով զբաղվող անձանց գործունեություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից,պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Տիգրան Ավետիսյանն իր ծանոթների միջոցով դեղատներից ձեռք է բերել ժամկետանց, ինչպես նաեւ ժամկետը սպառվող զգալի քանակությամբ դեղեր եւ հատուկ գործիքներով, համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, իրականացրել է դրանց պիտանելիության ժամկետների կեղծում: 
2010-03-19 Դիեր` Երեւանի եւ Մարտունու փակ բնակարաններում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Շապրոնի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի 4-րդ բնակարանում մարտի 18-ին հայտնաբերվել է 1948 թ. ծնված Զոյա Սահակյանի դին: Ժամը 15.29-ին ահազանգ ստանալով այն մասին, որ բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, դեպքի վայր են մեկնել փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացել նշված բնակարանի դուռը: 
2010-03-18 Նոր պայմաններ` Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի վիզա ստանալու համար
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի եւ Եվրոպական Խորհրդի Եվրոպական հանրության վիզաների նոր օրենսգրքի (Visa Code) մասին 2009թ. հուլիսի 13-ին ընդունած թիվ (EG/810/2009) որոշման ուժի մեջ մտնելուց հետո 2010թ. ապրիլի 5-ից Շենգենյան համաձայանգրի երկրների մուտքի վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է ապահովեն հետեւյալ անհրաժեշտ նախապայմանները` անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տասը տարին` տրման ամսաթվից (այսինքն` ընդհանուր ժամկետի երկարաձգումով անձնագրերը չեն ընդունվելու, դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջ` նախատեսված մուտքի վիզայի համար, անձնագիրը պետք է վավերական լինի ճամփորդության նախատեսված ավարտից հետո առնվազն երեք ամիս: 
2010-03-18 Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքն ստորագրել են համատեղ հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաց պատրիարքի պաշտոնական այցի վերջին օրը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը ստարագրել են համատեղ հայտարարություն: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից, արարողությանը ներկա են եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդները, Մայր աթոռի միաբանները, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները եւ Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքին ուղեկցող պատվիրակությունը: «Գոհություն ենք հայտնում մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ պարգեւել է մեզ շնորհը 2010 թ. մարտի 16-18-ը, Մեծ պահքի օրերին, երբ ողջ քրիստոնյա աշխարհը պատրաստվում է Սուրբ Զատկի տոնին, հանդիպել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում: 
2010-03-18 Գարնանային գիշերահավասարը մարտի 20-ին է
ԵՐԵՎԱՆ 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի գարնանային գիշերահավասարը կլինի ոչ թե մարտի 21-ին, այլ` 20-ին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, վերջին 20-30 տարիներին գիշերահավասարը մարտի 20-ին է եղել, մինչդեռ հասարակությունը տեղեկացված չէ այդ մասին: Նույնիսկ դպրոցական դասագրքերում գիշերահավասարի օրը գրված է մարտի 21-ին: 
2010-03-18 Հայաստանում մարտի 11-17-ը գրանցվել է 3 բալանոց 2 երկրաշարժ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 11-17-ը Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) կայանները գրանցել են երկու թույլ երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՍՊԱԾ գործակալությունից, 3 բալանոց սեյսմիկ ցնցումներ են գրանցվել մարտի 16-ին Սպիտակ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ մարտի 17-ին Իջեւանից 20 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: 
2010-03-18 «Մեղրի» քրեակատարողական հիմնարկը վերակազմակերպվում է որպես «Գորիս» ՔՀ-ի տեղամաս
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա որոշմամբ դադարեցվեց Արդարադատության նախարարության «Մեղրի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը: Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, այն վերակազմակերպվում է որպես նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի տեղամաս: 
2010-03-18 Ըստ Ա. Գեւորգյանի` թրաֆիքինգի դեմ պայքարում դրական տեղաշարժ կա
ԵՐԵՎԱՆ,18 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009թ-ին թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ զգալի աշխատանքներ են իրականացվել: Նման գնահատմամբ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը` ներկայացնելով կատարված աշխատանքների հաշվետվությունը: Նրա խոսքով, թրաֆիքինգի դեմ պայքարում կա դրական տեղաշարժ. նախորդ տարի շեշտը դրվել է իրավաստեղծ գործունեության վրա, քանի որ խնդիր կար գործող օրենսդրության որոշ նորմեր համապատասխանեցնել միջազգային փաստաթղթերին: Այդ ուղղությամբ բավականին աշխատանք է կատարվել եւ դեռ շարունակվում է: 
2010-03-18 Կիրիլ Առաջինը ողջունել է Հայաստանի ջանքերը` ուղղված հարեւանների հետ բարիդրացիական եւ լավ հարաբերություններ հաստատելուն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ողջունում ենք Հայաստանի բարի եւ ազնիվ նպատակներն ու ջանքերը` ուղղված հարեւանների հետ բարիդրացիական եւ լավ հարաբերություններ հաստատելուն, ինչը, սակայն, չի նշանակում, որ հայ ժողովուրդը պետք է մոռանա պատմությունը»,-այսօր Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասաց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլ Առաջինը: 
2010-03-18 Իրականությանը չի համապատասխանում ՀՀ ԶՈւ-ի կողմից Տավուշի մարզում հրադադարի ռեժիմը խախտելու մասին տեղեկատվությունը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում` Նոյեմբերյանի շրջանում, խախտել են հրադադարի ռեժիմը եւ գնդակոծել ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: 
2010-03-18 Ադրբեջանի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդը հրավիրել է Գարեգին Բ-ին Բաքվում մասնակցելու ԱՊՀ 2-րդ միջտարածաշրջանային խաղաղարարական համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլ Առաջինի միջոցով հրավիրել է Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին այցելելու Բաքու` այնտեղ առաջիկայում կայանալիք ԱՊՀ 2-րդ միջտարածաշրջանային խաղաղարարական համաժողովին մասնակցելու համար: Այսօր Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը կոչ արեց Գարեգին Երկրորդին այցելել Բաքու եւ համաժողովում ներկայացնել Հայ Առաքելական եկեղեցու տեսակետները տարբեր հարցերի շուրջ: 
2010-03-17 Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում հնարավոր է վերականգվի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում հնարավոր է վերականգնվի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը ժամանակին եղել է հենց այդ տարածքում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի հարցին` նշեց, որ հանձնարարվել էր հատուկ ուսումնասիրություն անցկացնել եւ հասկանալ` արդյո՞ք ամառային կինոդահլիճը պատմամշակութային արժեք է. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դահլիճը ճարտարապետական նշանակություն ունի, բայց ոչ պատմամշակութային, քանի որ, եթե շինությունն ունի օրիգինալ ճարտարապետական լուծումներ, դա չի նշանակում, թե այն պատմամշակութային է: 
2010-03-17 Մարտի 18-19-ը կջրազրկվեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք փողոցներ ու թաղամասեր
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարվերականգնողական աշխատանքների պատճառով մարտի 18-ի ժամը 10:00-ից, մինչեւ մարտի 19-ի ժամը 10:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասը, Ռուբինյանց, Սեւակի, Դրոյի, Նորաշխարհային, Շեւրոյան, Գոգոլի, Ռայնիսի, Ռադիշեւի, Մ. Ավետիսյան 4-րդ, Լեփսուսի 6-րդ փողոցների եւ հարակից տարածքների ինչպես նաեւ վերին Պտղնի, Առինջ գյուղերի ջրամատակարարումը: 
2010-03-17 Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 18-ի գիշերը եւ 19-ի ցերեկն ու մարտի 20-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-ի ցերեկը առավելապես արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, մնացած շրջաններում` փոփոխական ամպամածություն: Մարտի 19-ի գիշերը տեղումները արեւելյան շրջաններում կպահպանվեն առավելապես ձյան տեսքով: 
  1  2  3  4  5  Հաջորդ