ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությանը Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն ներկայացնելու է ակումբի կոմերցիոն տնօրեն Անդրեյ Զարուբյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Միջոցառումը տեղի է ունենալու ուրբաթ` ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` շվեյցարական Նիոնում: Բացի մոսկովյան ակումբից, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ իտալական «Ինտեր»-ը, իսպանական «Բարսելոնա»-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ը, ֆրանսիական «Բորդո»-ն, «Լիոն»-ը, գերմանական «Բավարիա»-ն: