ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում անհատական համակարգիչների համաշխարհային մատակարարումները կազմել են 82,867 մլն, ինչը 20,7 տոկոսով բարձր է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է Gartner հետազոտական ընկերության հաղորդագրության մեջ: Ընդսմին Gartner-ում սպասում էին, որ ապրիլ-հունիսին համակարգիչների մատակարարումները կավելանան ընդամենը 19,3 տոկոսով: