AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 03:07:41 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Պաշտոնական
2010-07-21 Վահագն Մելիքյանը համատեղության կարգով նշանակվել է Կատարի Պետությունում ՀՀ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 20-ին հրամանագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանին, համատեղության կարգով, Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Աբու Դաբի): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: 
2010-07-21 Շարունակվում են Հ. Աբրահամյանի ժնեւյան հանդիպումները
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակում, հուլիսի 20-ին Ժնեւում շարունակվել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ: 
2010-07-20 Ռ.Հարությունյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
2010-07-20 Ս.Ազարյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Սերգեյ Ազարյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
2010-07-20 Քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավարությունը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստաթղթում ներկայացվում են ագրարային քաղաքականության հիմնական ուղղությունները եւ դրանց իրականացումն ապահովող միջոցառումները: 
2010-07-20 Հ. Աբրահամյանը Ժնեւում մասնակցել է խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում հուլիսի 19-ին մասնակցել է Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ազգերի պալատում: Համաժողովին մասնակցում են շուրջ 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Համաժողովի ընթացքում ելույթով հանդես կգան 102 խորհրդարանների նախագահներ: 
2010-07-19 ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն ընդունել է ԵՀ ներկայացուցիչ Գ.Վիգանդին
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր դեպարտամենտի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը: 
2010-07-19 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն ընդունել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության եւ առողջապահության ոլորտներում հանրությանն օգտակար լինելու հիմնադրամի առաքելությունը: 
2010-07-19 Տ. Սարգսյանը` «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 18-ին այցելել է Գեղարքունիքի մարզ, որտեղ իր ամենամյա հավաքն է անցկացնում «Միասին» երիտասարդական շարժումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շրջել է «Միասին 2010» ճամբարում: Տիգրան Սարգսյանին շարժման պատասխանատուները ներկայացրել են «Միասին»-ի գործունեությունը: ՀՀ վարչապետը ծանոթացել է ճամբարի պայմաններին, այցելել համակարգչային կենտրոն: 
2010-07-17 Իսպանացի գործարարները հյուրընկալվել են ՀՀ կառավարությունում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է իսպանական «Տոռռեալ» ներդրումային ընկերության նախագահ Խուան Աբելլոյի գլխավորած ձեռնարկատերերի պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը կարեւորել է նման ներկայացուցչական գործարար պատվիրակության այցելությունը Հայաստանի Հանրապետություն, ինչը կխթանի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը: 
2010-07-17 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն ընդունել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ա.Ժուկովին
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, անդրադառնալով հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին` երկուստեք ընդգծվել է, որ դրանք զարգանում են ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջիկա պետական այցը մեր երկիր այդ հարաբերություններում նոր փուլի սկիզբ կդառնա: 
2010-07-17 ՀՀ վարչապետ. «Մեր սպորտային բազաները կարող են հետաքրքիր լինել Ռուսաստանի մարզիկների համար»
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովի համատեղ մամուլի ասուլիսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացվել են սպորտի բնագավառում երկու երկրների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 
2010-07-17 Ս. Սարգսյանը ներկա է գտնվել Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարի բացմանը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Միկա» սպորտային համալիրում ներկա է գտնվել Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարի բացմանը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մրցաշարն անցկացվում է ի հիշատակ ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի: 
2010-07-17 Ստորագրվել է համաձայնագիր`Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի միջեւ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ժուկովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ պատվիրակության այցը հնարավորություն կտա քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: 
2010-07-17 Ս. Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Անվտանգության խորհուրդը քննարկել եւ հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգին: Երկրի ղեկավարն Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել արտաքին քաղաքականության վերջին զարգացումների վերաբերյալ: 
2010-07-17 Ս. Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման եւ կառավարման հիմնահարցերի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման եւ կառավարման հիմնահարցերի վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: 
2010-07-16 «Լույս» հիմնադրամի ուսանողները հյուրընկալվել են ՀՀ կառավարությունում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ: Նրանք Հայաստանում են գտնվում «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին մասնակցելու նպատակով: Ծրագրի շրջանակներում ուսանողները կլինեն Գյումրի, Ջերմուկ, Սեւանի Ծաղկունք եւ Արցախի Վանք համայնքներում եւ իրենց գիտելիքները կփորձեն կիրառել Հայաստանի զարգացման սցենարներ ու ծրագրեր մշակելու ուղղությամբ: 
2010-07-16 ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն ընդունել է «Եվրանյուզ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆ.Կայլային
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրանյուզ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Կայլային: Ողջունելով հյուրին` նախագահը գոհունակությամբ նշել է, որ «Եվրանյուզ»-ը Հայաստանում ամենադիտվող եվրոպական հեռուստաալիքն է եւ ընկալվում է որպես Եվրոպայի կամ եվրոպական տեսակետի հայելին: 
2010-07-16 ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են Երեւան քաղաքում քաղաքային կոշտ թափոնների կառավարման նպատակով պետություն-մասնավոր փոխգործակցության վերաբերյալ հարցերը: 
2010-07-16 ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի` Հայաստանի ծրագրերի ղեկավար Հ.Պեդերսենին
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) Հայաստանի ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին: ԳԶՄՀ-ի` որպես ՄԱԿ-ի մասնագիտական գործակալություններից մեկի նպատակն է աջակցել գյուղական տարածքներում աղքատության հաղթահարմանը: 
Նախորդ  1  2  3  4  5  Հաջորդ