AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 23:03:01 | 21 Մարտ
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Պաշտոնական
2010-03-20 ՀՀ նախագահը ստորագրել է «Հարկերի մասին» եւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքները
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Հարկերի մասին» եւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: 
2010-03-20 ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Սիրիա
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի հրավերով մարտի 22-ից 24-ը պաշտոնական այցով այդ երկիր կմեկնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ: 
2010-03-19 Գյուղատնտեսական կոոպերացիայի խնդիրները կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում են
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ գործող սպառողական կոոպերատիվների աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Վարչապետին ուղեկցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ոլորտի պատասխանատուներ, հանրային խորհրդի անդամներ: Վարչապետի առաջին կանգառը Լուկաշին գյուղում էր, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել են կոոպերատիվի գործունությունն ու խնդիրները: 
2010-03-19 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն ստորագրել է «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքները
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 18-ին ստորագրել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: 
2010-03-19 Տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգ¬ման հանձնաժողովի նիստ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր: 
2010-03-19 Ն. Զոհրաբյան ընդունել Է «Արեւելյան գործընկերության» ծրագրի քաղաքացիական ֆորումի հայ ներկայացուցիչներին
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան այսօր ընդունել Է «Արեւելյան գործընկերության» ծրագրի քաղաքացիական ֆորումի հայ ներկայացուցիչներին: Քննարկվել են Արեւելյան գործընկերության չորս հիմնարար պլատֆորմներին առնչվող հարցերը քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ խորհրդարանական ռեսուրսներով առաջ մղելու մեխանիզմները, հատուկ անդրադարձ Է կատարվել Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» աշխատանքներին: 
2010-03-18 ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դ.Բաքրաձեի հետ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: 
2010-03-18 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն ընդունել է Սլովակիայի ԱԳ նախարար Մ.Լայչակի գլխավորած պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ողջունելով բարձրաստիճան հյուրերին` նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի առթիվ եւ նշել, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ փոխգործակցության հետագա խորացմամբ: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջեւ չկան խնդիրներ, ինչն արդեն իսկ լավ հիմք է համագործակցության զարգացման համար: Երկրի ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար: 
2010-03-18 ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի նախագահ Թ.Միրոուի գլխավորած պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրոուի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը` նպաստելով դրա արդյունավետության բարձրացմանը: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ՎԶԵԲ-ի տեսլականը օգտակար կարող է լինել Հայաստանի համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թոմաս Միրոուն ներկայացրել է ՎԶԵԲ-ի գնահատականը հետճգնաժամային իրավիճակի վերաբերյալ: 
2010-03-18 Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստից առաջ նա կառավարության անդամներին հիշեցրել է, որ օրերս ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ դժգոհություն է հայտնել առ այն, որ «Պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ ՀՀ կառավարության ներկայացուցիչ ՀՀ ԿԲ փոխնախագահն Ազգային ժողովի դահլիճում չի եղել, եւ բացատրություն է պահանջել դրա համար: 
2010-03-18 Տ. Սարգսյանն ընդունել է Սլովակիայի արտգործնախարարին
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցության ինտենսիվության ներկայիս մակարդակը նպաստավոր նախադրյալներ է ստեղծում այն խորացնելու համար: 
2010-03-18 ՀՀ նախագահն ընդունել է ՎԶԵԲ նախագահի գլխավորած պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը բարձր է գնահատել մեր երկրում ՎԶԵԲ-ի գործունեությունը, տնտեսության մեջ կատարած ներդրումները` նշելով, որ Հայաստանը դրանց շնորհիվ կարողացել է լուծել զարգացման խնդիրներ: «Այս տարիների ընթացքում բանկի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռել օտարերկրյա ներդրողների մոտ որոշակի վստահություն ձեւավորել մեր երկրի ու տնտեսության նկատմամբ: Հայաստանը պատրաստ է շարունակել եւ ընդլայնել փոխգործակցությունը»,- ընդգծել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը: 
2010-03-17 ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Ե. Բուզեկի հետ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: 
2010-03-17 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հյուրընկալել է Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին: 
2010-03-16 ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Բերդաշեն համայնք, որտեղ սկսվել են «Արփի լիճ» ազգային պարկի ձեւավորման աշխատանքները: ՀՀ բնապահպանության նախարարի ու ոլորտի պատասխանատուների կողմից կառավարության ղեկավարին են ներկայացվել ներդրումային «Արփի Լիճ ազգային պարկի ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում» ծրագրի մանրամասները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետեւ Տիգրան Սարգսյանը մեկնել է Զորակերտ համայնք, որտեղ մասնակցել է մարզային խորհրդատվական խորհրդի երրորդ նիստին: 
2010-03-16 ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ՉԺՀ նորանշանակ դեսպանը
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունը: 
2010-03-16 ՀՀ վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել երկու նորանշանակ նախարարներին
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երկու նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: 
2010-03-15 ՀՀ նախագահի հրամանագրերով` Ա. Երիցյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների, Մ. Վարդանյանը` տրանսպորտի եւ կապի նախարար
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Մհեր ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՆ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն ԵՐԻՑՅԱՆԸ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ 
2010-03-15 Ավարտվում է Իսրայելի դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության դեսպան Շեմի Ցուրին: Վարչապետը ողջունել է հյուրին եւ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: 
2010-03-15 ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի ԱԺ Հանրապետության խորհրդի նախագահ Բ.Բատուրայի հետ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: 
  1  2  3  4  5  Հաջորդ