AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 15:03:35 | 10 Մարտ
ArmenPress
ՀՀ նախագահի հրամանագրով Ժանսեմը եւ Տոնինո Գուերան պարգեւատրվել են Պատվո շքանշանով  Իսրայելը եւ ԱՄՆ-ը պատրաստվում են ռազմական հարված հասցնել Իրանին  ՄԻԱԿ-ը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը կընդունվի Կոնգրեսի կողմից  Լեհաստանը ռազմավարական Է համարում հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ  Ա. Բաղդասարյանը եւ Ա. Մանիլովը մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ  Աֆղանստանի նախագահը Իրանի օգնությունն Է ակնկալում իր երկրում խաղաղության հասնելու գործում  Կայացել է AMGN60147141 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ  Կայացել են պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13096100 եւ AMGT52093117 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդներ  Անցկացվեց «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների կարողությունների զարգացում» թեմայով քննարկում  «Հայաստան» հիմնադրամը շարունակում է հիմնանորոգման աշխատանքները Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Փաստ մեկնաբանությամբ
2010-03-05 Է. Նալբանդյան. «Հայոց ցե-ղասպա-նությունը ճանաչող բանաձեւի ընդունումը համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության եւս մեկ վկայություն է»
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հայտարարության մեջ ասվում է. 
2010-03-03 Հանրա- պետությունում սկսվել է վայրի չվող թռչունների տեղաշարժերի գրանցման, կանխարգելման մոնիտորինգ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում սկսվել են վայրի չվող թռչունների տեղաշարժերի գրանցման, կանխարգելման մոնիտորինգի աշխատանքները` դրանց միջոցով ՀՀ տարածք թռչնագրիպի վիրուսի հնարավոր ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու միջոցառումների շրջանակներում: Մոնիտորինգն իրականացնում են Հայաստանի թռչունների պահպանման միության աշխատակիցները Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատողների եւ ՀՀ ազգային որսորդների միության անդամների մասնակցությամբ: 
2010-03-01 ՀՀ սպորտի եւ երի-տա-սարդության հարցերի նախարարությունից հորդորում են` հաղորդման հովանավորին ներկայացնել ուղիղ իմաստով, այլ ոչ թե որպես «սպորտի գործընկեր»
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը գրություն-առաջարկ է հղել Հայաստանի զանգվածային լրատվության միջոցներին, որով առաջարկվում է ՀՀ տարածքում բոլոր հեռուստառադիոհաղորդումների ժամանակ «սպորտի գործընկեր», «սպորտի հովանավոր» եւ նմանաբովանդակ հասկացությունների կիրառումը` որպես հովանավորի մասին տեղեկատվություն, նախապես համաձայնեցնել նախարարության հետ` հետագա շահարկումներից խուսափելու համար: 
2010-03-01 Վերջին օրերին «Xocali.net» կայք է այցելել շուրջ 15 հազար մարդ
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 4 օրվա ընթացքում «Xocali.net» կայք է այցելել շուրջ 15 հազար մարդ. ամբողջ համացանցում կայքը մեծ տարածում է գտել: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մի կողմից այն տարածում են հայերը, որոնք փորձում են տեղեկատվությունը լայն հասարակությանը հասանելի դարձնել, մյուս կողմից կայքը մեծ արձագանք է ստացել նաեւ ադրբեջանական կողմից: «Ադրբեջանցիներն անընդհատ խոսում են կայքի մասին, գրում են, որ այն անհեթեթություն է, եւ պնդում են, որ այդ կայքի վրա ՀՀ կառավարությունը ծախսել է ահռելի գումարներ, իսկ իրականում կայքի պատրաստման ընթացքում ծախսվել է 108 դոլար, 88 ցենտ»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը: 
2010-02-25 Տ. Սարգսյան. «Երկրի առեւտրի գերակշիռ մասը ցույց է տրվում տոնավաճառների միջոցով, իսկ դա անհանդուրժելի է»
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրի առեւտրի գերակշիռ մասը ցույց է տրվում տոնավաճառների միջոցով, իսկ դա անհանդուրժելի է: Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ կառավարությունը չի կարող խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ, եթե կա մեծ խողովակ, որով այն շրջանցում է օրենսդրությունը: 
2010-02-25 Ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը քննադատում է պաշտոնական Բաքվի կողմից ռազմագերիների մարդասիրական խնդրի քաղաքականացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ: «Կասկածելի քարոզչական դիվիդենդներ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են շահարկել ռազմագերիների մարդասիրական խնդիրը` լկտիաբար մանիպուլյացիաների ենթարկելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին: 
2010-02-23 Հանրապե- տությունում գործում է ավելի քան 114 հեկտար ջերմատնային տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում ներկայումս գործում է ավելի քան 114 հեկտար ջերմատնային տնտեսություն, որի 50 տոկոսը` Արարատյան դաշտում: Նշված տնտեսությունների 40-45 հեկտարը զբաղեցնում են տարբեր տեսակի ծաղիկները` վարդ, մեխակ, խոլորձ, հերբերա, թրաշուշան, քրիզանթեմ: Մնացած ջերմատներում աճեցվում են բանջարանոցային մշակաբույսեր` վարունգ, պոմիդոր, պղպեղ: 
2010-02-22 Ինտերնետի օգտագործման ծավալների աճը կարող է հանգեցնել գների անկմանը
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինտերնետի օգտագործման ծավալների աճը կարող է հանգեցնել գների անկմանը, եւ մոտակա 3-4 ամիսների ընթացքում հնարավոր է ինտերնետ ծառայության գների նվազում: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը, 2008թ-ի համեմատ գրանցվել է ընդհանուր առմամբ գների 2 անգամ նվազում ինտերնետի մանրածախ շուկայում. 1 մեգաբիթ/ վրկ արագությամբ ինտերնետը, որը 1 տարի առաջ արժեր 40-45 հազար դրամ, այժմ` մինչեւ 20 հազար դրամ է: 
2010-02-17 ՓՄՁ ԶԱԿ-ը 2009թ-ին աջակցել է 4748 սկսնակ եւ գործող ՓՄՁ սուբյեկտի
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից 2009 թ-ին աջակցություն է ցուցաբերվել 4 748 սկսնակ եւ գործող ՓՄՁ սուբյեկտի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՓՄՁ ԶԱԿ-ի մամուլի քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության նախորդ տարվա ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2009թ. պետական բյուջեից հատկացվել է 573.5 մլն դրամ: Բացի այդ, ներգրավվել են միջոցներ միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում: 
2010-02-10 Քննարկվում են հեռուստաեթերը կարգավորող չափորոշիչները

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի ուսանողներին այսօր Հանրային խորհրդի անդամների կողմից ներկայացվեցին հայկական հեռուստաեթերը կարգավորող չափորոշիչների առանձնահատկություններն ու դրանց կարեւորությունը: Հանդիպումը նպատակ ուներ նաեւ լսելու ուսանողներին հետաքրքրող հարցերն ու առաջարկությունները` չափորոշիչները հաստատելու եւ կիրառելու հարցում դրանք եւս հաշվի առնելու համար:

 
2010-02-10 Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ Հայաստանում ՏՏ ոլորտը լուրջ զարգացում է ապրում
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լուրջ զարգացում է ապրում: Անցած տարի ոլորտը գրանցել է 18 տոկոս աճ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՏՏ ոլորտն ուղեցույց է նաեւ Հայաստանում այլ ոլորտների զարգացման: Սա այն քիչ ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանը հանդես է գալիս համաշխարհային ասպարեզում` որպես զարգացած երկիր: «Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ սկսած հանքարդյունաբերությունից մինչեւ տպագրություն, սննդի արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաները լուրջ դերակատարում ունեն` մոտ 30-70 տոկոս ազդեցություն: ՏՏ-ն ոչ միայն արդյունաբերություն կամ ոլորտ է, այլեւ շատ կարեւոր գործիք տնտեսության բոլոր ճյուղերի ընդհանուր զարգացման համար»,- նշեց Բ. Ենգիբարյանը: 
2010-02-04 Ըստ Ա. Խոյեցյանի` այս ձմռան ջերմ- աստիճանային տատանումները մոլորակի գլոբալ տաքացման հետեւանք է
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլիմայի համամոլորակային փոփոխությունների հետ Հայաստանում օդի ջերմաստիճանը հնարավոր է` բարձրանա մինչեւ 2-3 աստիճանով: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց աշխարհագրական գիտությունների դոկտոր, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը, դա, 13-15 տոկոսով ազդելով Սեւանա լճի հաշվեկշռի եւ հանրապետության ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշների վրա, 10-15 տոկոսով կնվազեցնի մթնոլորտային տեղումների քանակը: 
2010-02-02 Ադրբեջանի տեղե-կատվու-թյունը` Քուր եւ Արաքս գետերի աղտոտմանը Հայաստանի մասնակցության մասին, գիտական լուրջ հիմնավորումներից զուրկ է
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը մեկնաբանություն է ներկայացրել օրերս ադրբեջանական մամուլի տարածած այն տեղեկատվության կապակցությամբ, թե, իբր, դեկտեմբեր, հունվար ամիսներին անցկացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ Քուր եւ Արաքս գետերում ջրի աղտոտվածությունը մեծ է հատկապես պղնձի միացություններով ու ֆենոլով: Որպես աղտոտման հեղինակ ադրբեջանական կողմը տեսնում է, մասնավորապես, նաեւ Հայաստանին: «Այդ կապակցությամբ Հայաստանի բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի տվյալները չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է նախարարությունից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրությունում: 
2010-01-27 Հնարավոր ցածր սակագին է առաջարկել «ՀայՌուսգազ-արդ»-ը
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել հանրապետությունում գործող բնական գազի սակագների վերանայման հայտը` հիմք ընդունելով ներկրման գնի փոփոխությունը ընթացիկ տարվա ապրիլի 1-ից սկսած: Նշված փոփոխությունը նախատեսված է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ միջեւ ստորագրված բնական գազի առքուվաճառքի երկարաժամկետ պայմանագրով, որի հիմնական պայմանը բնական գազի գների աստիճանական բարձրացումն է` համապատասխանեցնելով դրանք միջազգային գներին: 
2010-01-15 Հայաստանում հունվարի 1-ից մեծածախ ինտերնետի սակագները նվազել են մոտ 50 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 1-ից մեծածախ ինտերնետի սակագները նվազել են մոտ 50 տոկոսով: Ուժի մեջ է մտել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այդ մասին ընդունված որոշումը, որի համաձայն` ինտերնետի շուկայում գերիշխող դիրք ունեցող «ԱրմենՏել» եւ «Ֆայբերնետ Քոմյունիքեյշն» ընկերությունների կողմից մատուցվող միջազգային «IP» տարանցման ծառայությունների համար սահմանվել է առավելագույն սակագին` ամսական 174 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Դա գրեթե կրկնակի պակաս է անցյալ տարի գործող սակագներից: Որոշման ընդունման նպատակն էր նախ` նվազեցնել ինտերնետի գները, ապա` թույլ չտալ ոլորտի խոշոր ներկայացուցիչներին գերշահույթ ստանալ: 
2010-01-13 Հ. Պողոսյանն ափսոսանք է հայտնում Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին ժամերգությունների համար չվերաբացելու որոշման համար
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լրավտամիջոցներն օրերս տեղեկատվություն են տարածել, ըստ որի` Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին չի վերաբացվելու ժամերգությունների համար ու գմբեթին խաչ չի տեղադրվելու: «Այս փուլում, երբ ամեն ինչ արվում է, որ հարաբերությունները բնականոն իրենց հունով զարգանան, այդ կարգի հայտարարությունները չեն կարող օգուտ բերել: 
2010-01-13 Հայաստանում 2009-ին արտադրվել է 5 մլրդ 680 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2009թ-ին արտադրվել է 5 մլրդ 680 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որի մեջ մեծ մաս է կազմել ՀԷԿ-երի արտադրածը` շուրջ 2 մլրդ կՎտ/ժ: Նախորդ տարվա համեմատ` Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են մոտ 7 տոկոսով` հիմնականում ոռոգման համակարգերի կողմից օգտագործվող էներգիայի մասով: 
2010-01-12 Ա.Սմբատյան. «Առիթ չկա մտածելու, որ Մոսկվայում հունվարի 11-ին Հայաստանի քաղաքացու սպանությունը կապված է նրա ազգությամբ հայ լինելու հետ»
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի իրավապահ մարմինները ճշտում են, թե ով է Մոսկվայի կենտրոնում՝ Նովի Արբատում, սպանված Հայաստանի քաղաքացին: ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով Ռուսաստանում եւս մեկ հայի սպանությունը, նշեց, որ առիթ չկա մտածելու, որ տվյալ անձի սպանությունը կապված է նրա ազգությամբ հայ լինելու հետ: Այդտեղ Հայաստանի քաղաքացի լինելու հարց եւս դրված չէ. տվյալ տարածքում, որտեղ կատարվել է սպանությունը, տարբեր ազգությունների պատկանող բանվորներ են աշխատել, նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, եւ իրավապահ մարմինները փորձում են պարզել դեպքի մանրամասները: 
2010-01-12 Առաջիկայում սպասվում են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքական աթոռի գահակալի ընտրություններ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Առաջիկայում սպասվում են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքական աթոռի 85-րդ գահակալի ընտրությունները: Կոստանդնուպոլսի հայոց աթոռակից-պատրիարքի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով արդեն երկու տարի փաստացի ղեկավարում է պատրիարքարանի գործունեությունը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը եւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Ի դեպ, Կ.Պոլսի պատրիարք ընտրվելու համար Թուրքիայում ծնված լինելու փաստը կարեւոր նախապայման է, եւ բոլոր երեք թեկնածուներն էլ ծնվել են Թուրքիայում: 
2009-12-25 Տ. Բալայան. «Հայկական կողմը կողջունի Վերին Լարսի գործարկումը»
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանը վերահաստատում է իր մոտեցումը: Հայկական կողմը, իհարկե, կողջունի, եթե Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության գան Վերին Լարս անցակետի գործարկման վերաբերյալ»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: 
  1  2  Հաջորդ