ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Մելբուռն քաղաքի «Borders» գրախանութում վաճառքի է հանվել «կանանց հեռակառավարման վահանակ», ինչը զայրացրել է ավստրալացի ֆեմինիստուհիներին: Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, հեռակառավարման վահանակի վրա կան «ներել», «մոռանալ», «համաձայնել», «պատրաստել կերակուր», «հանվել», «հավաքել», «արագացրու» եւ նույնիսկ «գարեջուր բերել» կոճակներ: Կանանց իրավունքների պաշտպանության շարժման ակտիվիստների կարծիքով` այդ խաղաղալիքը ոտնահարում է կնոջ արժանապատվությունն ու արժանիքները: