AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 03:07:25 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մշակութային
2010-07-19 Հայ ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Բրիստոլի կինոփառատոնում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակում լիտվահայ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է միանգամից երկու` Հրանտ Մաթեւոսյանի անվան եւ Բրիտանական խորհրդի սահմանած մրցանակների: 
2010-07-19 Ամփոփվեցին փետրվարին Բեյրութում հայտարարված գրքահավաքի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում այսօր ամփոփվեցին փետրվարին Բեյրութում հայտարարված գրքահավաքի արդյունքները: Ինչպես նշեց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, չափազանց ուրախալի է, որ բեյրութահայ համայնքը մեծ ոգեւորությամբ է մասնակցել գրքահավաքի կոչին: «Իհարկե, գրքերի ներկրման հետ կապված մենք ունեցել ենք որոշակի դժվարություններ, սակայն ուրախալի այն է, որ գրքերը վերջապես Հայաստանում են»,- ասաց նա: 
2010-07-19 Երեւանում մեկնարկեց Համազգային հայ կրթական ու մշակութային միության ուսանողական ֆորումը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում մեկնարկել է Համազգային հայ կրթական ու մշակութային միության ուսանողական ֆորումը, որին մասնակցում են շուրջ 35 հայ ուսանողներ` սփյուռքի տարբեր գաղթօջախներից (ԱՄՆ, Լիբանան, Իրան, Սիրիա, Բրազիլիա, Անգլիա, Ավստրալիա, Կանադա, Հայաստան): Նպատակը աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելն է, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելը: 
2010-07-19 Ավարտվեց 7-րդ «Ոսկե ծիրան»-ը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երրորդ անգամն է, ինչ Երեւանում եմ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում, եւ այս ընթացքում ուրախալի է, որ նկատվում է ոչ միայն մրցող ֆիլմերի որակի, այլ նաեւ հանդիսատեսի որակական աճ»,-ասաց շվեդ կինոգետ եւ ռեժիսոր Գունար Բերգդալը` հուլիսի 18-ին կայացած «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի փակմանը նվիրված ասուլիսում: «Միջազգային խաղարկային ֆիլմեր»-ի ժյուրիի նախագահ, ամերիկացի կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնն էլ նշեց, որ փառատոնը հատկապես առանձնանում է ցուցադրվող ֆիլմերի բարձր որակով: 
2010-07-19 ՀՀ ԿԳ նախարարությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ստացել է 1 450 դիմում-բողոք
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն այս տարվա առաջին կիսամյակում ստացել է 1 450 դիմում-բողոք: Նախորդ տարվա առաջին կիսամյակում նախարարությունը ստացել էր 1 543 դիմում-բողոք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախարարության քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Գյուլնարա Հովհաննիսյանը, այս տարի նախարարությունը բուհերի ընդունելությունների վերաբերյալ դիմումներ չի ընդունել: Դրանք քաղաքացիները հասցեագրել են Գնահատման եւ թեստավորման կենտրոնին: 
2010-07-19 «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի բանավոր քննությանը մասնակցեց 69 դիմորդ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ էին ներկայացրել 69 մասնակիցներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայական հանձնաժողովի նախագահ Սամվել Մուրադյանը, երեխաները քննությանը ներկայանում են երկու ծայրահեղ մակարդակներով` կամ շատ լավ, կամ`հակառակը: 
2010-07-17 Հայտնի են «Ոսկե ծիրան»-ի մրցանակակիրների անունները
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Մոսկվա» կինոթատրոնում այսօր կայացավ «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը: Ինչպես նշեց ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, ինքը չի ցանկանում, որ փառատոնը փակվի, քանի որ այն հաճույք էր բոլորի համար: «Փառատոնին մասնակցելու համար ստեցվել էր 500 ֆիլմերի հայտ, ընտրվել էր 120-ը` 45 երկրներից: Իսկ փառատոնին մասնակցելու համար Երեւան էին ժամանել շուրջ 150 հյուր` ամբողջ աշխարհից»,- ասաց նա` ավելացնելով, որ փառատոնի ընթացքում տեղի են ունեցել բազմապիսի ծրագրեր, ֆորումներ, վարպետության դասեր եւ այլն: 
2010-07-17 Հայտնի են միասնական լրացուցիչ քննությունների վերջին արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են արդեն «Անգլերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Գերմաներեն» եւ «Ֆրանսերեն» առարկաների միասնական լրացուցիչ քննությունների արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցեւմ նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամլո պատասխանատու Գայանե Մանուկյանը, «Իսպաներեն» առարկայի միակ մասնակիցը ստացել է 17,75 միվար, իսկ «Պարսկերեն»-ի միակ մասնակիցը` 11,25: «Անգելերնի» միջին միավորը 11,8-ն է: 17,25-20 միավոր են ստացել 51(19,91%)մասնակիցներ, 13,5-17,25 միավոր` 52(20,28%) մասնակից, 7,5-13,25 միավոր` 93 (36,27%) մասնակից, իսկ դրական շեմը չեն հաղթահարել 60 (23,41%) մասնակիցներ: 
2010-07-17 Պատրաստ են մի քանի առարկաների բանավոր քննության առաջին օրվա արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 15-ին մեկնարկած ներբուհական քննությունների առաջին օրը դիմորդները հանձնել են քննություն «Հայոց լեզու եւ գրականություն», «Իտալերեն», եւ «Անգլերեն» առարկաներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գնահատման եւ թեստավորման կենտրոնից, «Անգլերեն» առարկայից 7 դիմորդ չեն ներկայացել քննությանը, 1 դիմորդ ստացել է 3 միավորել` այսինքն չի անցել դրական շեմը, 8 դիմորդ ստացել են 8 միավոր, 13 դիմորդ` 9 միավոր, 12 դիմորդ` 10 միավոր, 8 դիմորդ` 11 միավոր, 12 դիմորդ` 12 միավոր, 11 դիմորդ` 13 միավոր, 13 դիմորդ` 14 միավոր, 8-ական դիմորդ` 15 եւ 16 միավոր, 3 դիմորդ` 17 միավոր, 4 դիմորդ` 18 միավոր եւ 1-ը` 19, իսկ 20 միավոր ոչ մի դիմորդ չի ստացել: 
2010-07-17 Ըստ Ռ.Կորրեայի` «Ոսկե ծիրան» -ը փոքր մասշտաբներով, բայց մեծ հեռանկարով փառատոն է
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնի «Միջազգային վավերագրական» մրցույթում ներկայացված է նաեւ բրազիլացի ռեժիսոր Ռուժերիու Կորրեայի 52 րոպեանոց «Կրկնակի տարածք» ֆիլմը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռուժերիու Կորրեան, «Կրկնակի տարածքը» իր 7-րդ վավերագրական ֆիլմն է: «Ֆիլմը նկարահանելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ թերթում մի հոդված կարդացի մի նկարիչ- ոստիկանի մասին: Հենց այդ կրկնակի կյանքի պատմությունը ինձ շատ հետաքրքրեց եւ ես որոշեցի ուսումնասիրել այդ մարդու 2 կողմերը»,- ասաց ռեժիսորը: 
2010-07-17 Ռումինիայի Դումբրըվեն քաղաքում բացվել է Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային ինքնության վերականգնման եւ խթանման ռումինա-եվրոպական լայն համագործակցության շրջանակներում հուլիսի 15-ին Ռումինիայի Դումբրըվեն քաղաքում` հայ կաթողիկե Սբ Եղիսաբեթ տաճարին հարեւան Ապաֆի ամրոցում, շքեղ հանդիսությամբ բացվել է Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը: Արարողության կազմակերպիչներն են Ռումինական թանգարանների ազգային ցանցը եւ նրա գործընկերներ Դումբրըվենի քաղաքային խորհուրդը, Տրանսիլվանիա տրեստը, նորվեգական Ֆոլկեունիվերսիտետետ եւ Դումբրըվենի Հայկական Ելիզաբեթուպոլիս հաստատությունները: 
2010-07-17 Լ.Կակով. «Բրազիլական ֆիլմերը մտածելու տեղիք են տալիս, իսկ հոլիվուդյաններն ամեն ինչ ներկայացնում են պատրաստի վիճակում»
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն արդեն կայուն հարաբերություններ է ձեւավորել միջազգային կառույցների հետ աշխատելու գործում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, համագործակցելով տարբեր դեսպանատների հետ, արդեն ձեւավորվել են կայացած հարաբերություններ, թեեւ իրենք միշտ էլ ուրախ են նոր ձեւավորվող հարաբերությունների սկսմանը: «Այս տարի առաջին անգամ համագործակցեցինք Հայաստանում Բրազիլիայի դեսպանության հետ, որի շնորհիվ Հայաստանում է գտնվում ազգությամբ հայ, բրազիլաբնակ Լեոն Կակովը, ով կինոքննադատ է, գրող եւ կինոռեժիսոր»,- ասաց նա: 
2010-07-17 Ս. Կապլանօղլու. «Երանի թե իմ ընկեր Հրանտ Դինքն այս ամենի ականատեսը լիներ»
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեմիհ Կապլանօղլուի ֆիլմերը Թուրքիայում դիտել են շուրջ 35-40 հազար մարդ: Ֆիլմը ցուցադրվել է նաեւ հեռուստատեսությամբ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ռեժիսորը, իր ֆիլմերը դիտողների մի մասին չափազանց շատ է դուր գալիս, մյուս մասը դրանք ուղղակի ատում են: «Երբ ցուցադրվեց «Ձու» ֆիլմը, շատ ռեժիսորներ նույնիսկ ինձ ազգի դավաճան համարեցին, նույնիսկ` քարոզվում էր չդիտել ֆիլմը»,- ասաց նա` ավելացնելով, որ կարծիքների նմանատիպ տարբերությունն ամենեւին էլ չի խոսում այն մասին, որ ֆիլմ հավանողներն ունեն ժամանակակից հայացքներ, իսկ չհավանողները` ավանդապաշտ են: 
2010-07-17 Ըստ Ս. Կապլանօղլուի` ժամանակակից թուրքական ֆիլմերում սկսել են ներկայացնել Թուրքիայի քողարկված պատմությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակներում այս տարի ներկայացված է նաեւ թուրք ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուի «Մեղր» ֆիլմը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ատամբոլցյանը, «Ոսկե ծիրան»-ի նախորդ տարիների մրցույթների ժամանակ ներկայացված է եղել Սեմիհ Կապլանօղլուի «Ձու» ֆիլմը, որից ֆիլմից հետո Ս. Կապլանօղլուն նկարահանեց իր «Կաթը» ֆիլմը, այնուհետեւ` «Մեղր»-ը եւ այդ երեքն ամբողջացրեց եռապատման մեջ: 
2010-07-17 Ալեն Հյուզ. «Հոգու զարթոնքը կփրկի աշխարհը»
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսորներ Ալեն եւ Ալբերտ Հյուզ եղբայրները ծնվել են աֆրոամերիկացի հորից եւ ամերիկահայ մորից, ում ընտանիքը թեհրանցի իրանահայերն էին:»Ես եւ եղբայրս որպես իսկական հայ ենք դաստիարակվել, սակայն հայերեն խոսել մայրս չի կարողացել սովորեցնել, քանի որ ԱՄՆ է տեղափոխվել, երբ ընդամենը 12 տարեկան էր»,- ասաց Ա. Հյուզը` ավելացնելով, որ թեեւ տանն իրենք հայեր են, ԱՄՆ-ում որպես սեւամորթներ են ընկալվում: 
2010-07-17 Գ. Սարգսյան. «Հայկական դպրոցներն ամենաքիչը երեք լեզու պետք է գերազանց սովորեցնեն»
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական դպրոցներն ամենաքիչը երեք լեզու պետք է գերազանց սովորեցնեն` հայերեն, ռուսերեն եւ որեւէ արեւմտյան լեզու»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայ-ռուսական (Սլավոնական ) համալսարանի առաջին պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը: Նա անբնական համարեց այն իրողությունը, որ հայ աշակերտը 10-11 տարի դպրոցում հայոց լեզու սովորելուց հետո կրկնուսույցի մոտ է պարապում կամ նման ցածր արդյունքներ գրանցում ընդունելության քննության ժամանակ, ինչպես եղավ այս տարի: 
2010-07-17 Ա. Հյուզ. «Երկվորյակ սեւամորթ տղաներ` հայկական արմատներով. զարմանալի է»
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է գտնվում հանրահայտ ռեժիսոր Ալեն Հյուզը, ով հայտնի է իր երկվորյակ եղբոր` Ալբերտ Հյուզի հետ նկարահանած ֆիլմերով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ նշեց «Ոսկե ծիրան» փառատոնի «Հայ-թուրքական կինոպլատֆորմ» ծրագրի պատասխանատու Արծվի Բախչինյանը, Հյուզ եղբայրները նկարահանում են ֆիլմեր ոչ շատ մեծ քանակով, սակայն բոլորն էլ որակով են, բարձրարվեստ եւ հետաքրքիր: «Իսկ ինչն ամենից գովելի է, իրենք միշտ էլ շեշտել են, որ ծագումով հայ են»,- ասաց Ա. Բախչինյանը: 
2010-07-17 Անցկացվեց «Ֆրանսերեն»-ի ներբուհական քննությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ագրարային համալսարանում այսօր անցկացվեց «Ֆրանսերեն» լեզվի ներբուհական քննությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամլո պատասխանատու Գայանե Մանուկյանը, քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 47 մասնակից: 
2010-07-17 Տ. Կալինսկայայի առաջին ցուցահանդեսը` Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 17-24-ը Ռուսական արվեստի թանգարանում կցուցադրվի Տատյանա Կալինսկայայի հեղինակած ռուսական ազգային տիկնիկների տարազները: Սա բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցած եւ մրցանակների արժանացած հանրաճանաչ ռուս արվեստագետ Տատյանա Կալինսկայայի առաջին ցուցահանդեսն է Հայաստանում: 
2010-07-17 Անցկացվեց «Իսպաներեն»-ի ներբուհական քննությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ագրարային համալսարանում այսօր անցկացվեց «Իսպաներեն»-ի ներբուհական քննությունը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 դիմորդ: Ինչպես նշեց «Իսպաներեն»-ի առարկայական հանձնաժողովի նախագահ Մերի Սուքիասյանը, քննական ընթացքն օրինաչափ է ընթացել:»Երեխաները թեեւ հուզվում էին, բայց լավ էին պատասխանում:Ուրախալի է այն փաստը, որ երեխաները գալիս են քննության լիովին պատրաստված»,- ասաց նա: Մ. Սուքիասյանը նաեւ նշեց, որ թեստերը գնալով բարդանում են, հանձնաժողովի անդամներն ավելի պահանջկոտ դառնում, իսկ իսպաներեն լեզվի նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը մեծանում: 
Նախորդ  1  2  3  4  5  Հաջորդ